Ուկրաինան չի արտահանձնի Վրաստանին Միխեիլ Սաակաշվիլիին
Международные новостиՈւկրաինան մերժել է Վրաստանին արտահանձնել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Այդ մասին ասված է Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, գրում է Газета.Ru-ն:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Ուկրաինայի գլխավոր դատախազությունն ավարտել է Վրաստանի գլխավոր դատախազության դիմումի համաձայն Միխեիլ Սաակաշվիլիին արտահանձնելու ստուգումները:
Ինչպես հաղորդվում է` ստուգման ընթացքում գլխավոր դատախազությունը եկել է եզրակացության, որ Սաակաշվիլիի արտահանձնման մասին դիմումն արվել է քաղաքական դրդապատճառներով՝ նրա հետապնդման նպատակով:
Նշենք, որ Սաակաշվիլիի դեմ հայրենիքում մի քանի քրեական գործ է հարուցվել: