ԵԱՏՄ-ում միասնական արժույթի սահմանումը այսօրվա հարց չէ. Լուկաշենկո
Международные новостиԵվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի սահմանումը այսօրվա հարց չԷ: Այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է Bloomberg մեդիահոլդինգին տված հարցազրույցում, որն ապրիլի 2-ին տարածել Է նախագահի մամուլի ծառայությունը:
«Ինչպես Է գործելու այդ արժութային միությունը կամ լինելու Է արդյոք միասնական արժույթ:
Դա այն հարցն Է, որն օրակարգում պետք Է վերջինը լինի, այլ ոչ թե առաջինը»,-ասել Է պետության ղեկավարը: Նրա կարծիքով՝ «դա այսօրվա հարց չԷ»:Ըստ Լուկաշենկոյի, «դա վերջին փաստաթուղթն Է, որը կարող Է լինել մեր միության մեջ»:
«Դեռ այնքան շատ են Եվրասիական տնտեսական միության խնդիրներն ու մարտահրավերները, որ հարց Է՝ կապրենք մենք մինչեւ այդ միասնական արժույթը»,-հավելել Է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: