Աֆղանստանի Խոստ քաղաքում պայթյունի հետևանքով 16 մարդ է զոհվել
Международные новостиԱֆղանստանի արևելքում գտնվող Խոստ քաղաքում մահապարտ ահաբեկչի պայթյունը հանգեցրել է առնվազն 16 մարդկային զոհի: Այս մասին հայտնել են երկրի պաշտոնյաները, տեղեկացնում է բրիտանական BBC լրատվական գործակալությունը:
Եվս 40 մարդ վիրավորվել է բազմության վրա հարձակման հետևանքով, որը բողոքի ցույց է անցկացրել մարզպետի գրասենյակի դիմաց:
Ցուցարարները պահանջում էին մարզպետից հրաժարական տալ` ելնելով կոռուպցիոն մեղադրանքներից: