Լուկաշենկոն ՈՒկրաինայում խաղաղության մոտալուտ հաստատում չի սպասում
Международные новостиԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այն կարծիքին Է, որ ՈՒկրաինայում խաղաղության հաստատումը դեռ հեռու Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը նա հայտնել Է Bloomberg մեդիահոլդինգին տված հարցազրույցում, որը ապրիլի 2-ին տարածել Է նախագահի մամուլի ծառայությունը:
«Այնտեղ շատ են իրադարձությունները, տարբեր միտումները: Կարճ ասած՝ չԷի ցանկանա, որ դա խաղաղություն լիներ փոթորկից առաջ,-նշել Է բելառուսական պետության ղեկավարը:-Կան որոշակի լարվածություններ, ես նույնիսկ կասեի ավելին՝ որոշակի միտումներ և փաստեր, գործոններ, որոնք ստիպում են խոսել այն մասին, որ ՈՒկրաինայում խաղաղության հաստատումը դեռ հեռու Է»:
Լուկաշենկոն նաև այն կարծիքին Է հայտնել, որ Մինսկի համաձայնություններին, բանակցային գործընթացին պետք Է միանար ԱՄՆ-ը: «Ես կարծում եմ, որ առանց ամերիկացիների Ուկրաինայում ոչ մի կայունություն հնարավոր չԷ…, եթե ամերիկացիները ցանկանում են, որ այստեղ խաղաղություն և կայունություն լինի, նրանք անհապաղ պետք Է միանան այդ գործընթացին»,-ասել Է նախագահը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այստեղ որոշիչ դեր Է խաղում նաև բուն Ուկրաինայում ներքաղաքական գործընթացների տեսակետից, և այն տեսանկյունից, «որ նստեն սեղանի շուրջը և Ռուսաստանի հետ համաձայնության գան Ուկրաինայի հարցում»: «Եթե Ռուսաստանը և ԱՄՆ-ը ցանկանան, որ այնտեղ խաղաղություն լինի, տվյալ դեպքում՝ Ուկրաինայի արևելքում, հարցը կլուծվի միանշանակ»,-ասել Է Լուկաշենկոն:
Ըստ ՏԱՍՍ-ի, Բելառուսի նախագահը նաև նշել Է, որ եթե ԱՄՆ-ը լուրջ զենք մատակարարի Ուկրաինային, ապա դա կնպաստի հակամարտության բորբոքմանը: «Այդ դեպքում Ռուսաստանը հարկադրված կլինի հակազդել դրան»,-ասել Է Լուկաշենկոն: