Այս տատիկին ծեծի էին ենթարկել օդանավակայանում. Ո՛չ ոստիկանները և ո՛չ էլ բժիշկները նրան չէին օգնել՝կարծելով,որ անտուն մուրացկան է
LifestyleՄի՞թե ոչ ոք չէր մտածել,որ այս կնոջ փոխարեն կարող էր լինել իր մայրը!!Ուղղակի սարսափելի է…
8-ամյա Նելլա Ստեփանի Չեվիտաևան Ուզբեկստանից գնում էր որդու մոտ՝Բելարուսիա:Դեկտեմբերի 16-ին օգանավաը վայրէջք կատարեց Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում:Կինը անհայտ պայմաններում ծեծի էր ենթարկվել,սակայն նրան գտել էին մեկ շաբաթ անց տեղի աշխատակիցները:
Թերթերում գրում էին,որ այս տատիկը ոստիկաններից և բժիշկներից օգնություն էր խնդրել մի քանի անգամ,սակայն հրաժարվել էին օգնել:
Դեկտեմբերի 20-ի գիշերը թեժ գիծ էր զանգահարել Մարատ անունով մի քաղաքացի և պնդում էր,որ իրենց շենքի բակում՝Դոմոդեդովո քաղաքի թաղամասերից մեկում,մի տատիկ է գտնվել,սակայն նա չի կարողանում հաղորդել իր տան հասցեն,տատիկը ծեծված վիճակում էր:Տղամարդը չգիտեր,թե ինչ պետք է անել:Ոստիկանությունը չէր շտապում օգնության հասնել,տատիկին օգնել էին շենքի բնակիչները,ովքեր տարել էին տատիկին իրենց շենք և փորձում էին տաքացնել:
Խնդիրն այն է,որ այս տատիկն արդեն մի քանի անգամ հայտնվել էր ոստկանական բաժանմունքում,քանի որ նրան մի քանի անգամ գտել էին ոստիկանները մայրուղուց,նա նաև հայտնվել էր հիվանդանոցում,սակայն ոչ ոք նրան օգնություն չէր ցուցաբերել,քանի որ բոլորը կարծել էին,որ այս տատիկը մուրացկան է:
Տատիկը կարծում էր,որ գտնվում է Բուխարա քաղաքում,օդանավակայանից դուրս գալուց հետո նրա գլխին հարվածել էին,ծեծի ենթարկել,անծանոթ մարդիկ էին գտել իրեն,շտապօգնություն էին կանչել:
Նա մի քանի բարեկամների անուն տվեց,նրանց հետ փորձեցին կապվել:Անմիջապես Մոսկվա ժամանեց նրա թոռնիկը,իսկ հետո նաև տղան:Տղան անմիջապես բողոք գրեց և պահանջեց պարզել,թե ինչ է կատարվել իր մոր հետ,իսկ հետո դիմեց նաև Ուզբեկստանի դեսպանատուն,որպեսզի կարողանա ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր մորը տեղափոխելու համար: