Երևան, 06.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը փորձում է խափանել Եպիսկոպոսաց ժողովը Բրյուսելում հիշել են «Մոլդովայի օրինակը» և խոստացել «աջակցել» Հայաստանին. նախընտրական ի՞նչ գումարներ է ուղարկում ԵՄ-ն. «Փաստ» Աշխարհաքաղաքական վեկտորները՝ ուկրաինական պատերազմի ֆոնին. «Փաստ» Եթե Փաշինյանը հաջողության հասնի, Բաքվի և Անկարայի դիրքերն ակնհայտորեն կամրապնդվեն. «Փաստ» «Դավիթս ասում էր՝ երազանքս է, որ Ղարաբաղում ծառայեմ». Դավիթ Չաքրյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին. «Փաստ» Ի՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ» Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ» «Հրապարակված փաստաթղթերով իշխանության՝ մինչ այժմ առաջ քաշած թեզերը հօդս են ցնդել». «Փաստ» Խնայբանկում դրամական ավանդներ ունեցած ո՞ր քաղաքացիները փոխհատուցում կստանան 2026 թվականին. «Փաստ» Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ»


Նիկոլ Փաշինյան. արդյունքների առումով ամենաանկանխատեսելի ՀՀ նախագահի թեկնածուն

Ինչպես խոստացել էի՝ վերլուծական հոդվածներիս նոր շարքը նպատակ է հետապնդում գծել ապագա քաղաքական գործընթացների քաղաքական քարտեզը: Սերժ Սարգսյան այդպես էլ չնախապատրաստելով իր իրավահաջորդին՝ ակամայից ստեղծեց ապագա նախագահական մրցավազքի ուժային կենտրոններ, որոնք, անտարակույս, ակտիվանալու են առաջիկա սեպտեմբերից: Եթե Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության ամբողջ ընթացքում աներկբա էր, որ նա ամեն ինչ անելու է՝ իշխանությունը Սարգսյանին ժառանգելու համար, ապա գործող նախագահը խուսափեց ժառանգորդ պատրաստելուց: Քաղաքական անորոշությունը ծնեց բազմաթիվ բևեռներ, որովհետև քաղաքական արևի տակ իրենց հետագա տեղը այդպես էլ չընկալող և իշխանության բուրգում իրենց ապագան հստակ չպատկերացնող գործիչները սկսեցին սեփական խաղը խաղալ: Հոդվածաշարը ներկայացնում է է ապագա նախագահական մրցավազքի բոլոր ակնառու մասնակիցներին՝ առանց էմոցիաների: Անկախ նրանից, թե որ գործչի նկատմամբ ինչպիսի անձնական վերաբերմունք ունեմ՝ ձգտելու եմ նրա դերը ապագա քաղաքական մրցավազքում ներկայացնել բացառապես ակնհայտ փաստերի համադրմամբ և առանց իմ զգացողություները շարադրելու: Ի դեպ, սրանք իմ դիտարկումներն են և չեն հավակնում վերջնական ճշմարտությունը լինել... Եվ այսպես, մեր նախորդ հոդվածում արձանագրեցինք, որ ապագա նախագահական մրցավազքի «կինդեր սյուրպրիզը», ամենայն հավանականությամբ, լինելու է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ով, անշուշտ, կլինի ֆավորիտներից մեկը այդ մրցապայքարում: Այնուամենայնիվ, Կարապետյանը չափավոր գործիչ է և չի կարող համախմբել արմատական ընդդիմադիր դաշտը, որտեղ, այս պահի դրությամբ, ուղղակի մրցակից չունի ՀՀ նախագահի հաջորդ ակնհայտ թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը իր քաղաքական ճանապարհը գծել է դեռ ուսանողական տարիներից՝ լինելով ակտիվ պայքարի մեջ և հասարակության մեջ մշտապես ընկալվել է որպես մի մարդ, ով ամենածայրահեղ կերպով ընդդիմադիր է իշխանություններին: Կուզի դա Նիկոլ Փաշինյանը, թե ոչ՝ նա մշտապես ընկալվելու է որպես ծայրահեղ ընդդիմադիր թևը ներկայացնող թեկնածու: Այն, որ Փաշինյանը ապագա նախագահական հավակնություններ ունի՝ցույց տվեց այն փաստը, որ նա իրեն շրջապատող հնարավոր քաղաքական ակտիվը փորձեց համախմբել «Քաղաքացիական պայմանագրի» շուրջը, որը անհատների միավորումից սկսեց դառնալ քաղաքական կառույց: Կառույցը, բացի բավական դանդաղ կազմավորման փուլից, որևէ նշանակալի քաղաքական քայլ չի արել, ինչից կարելի է ենթադրել, որ փորձ է արվում մինչև առաջիկա համապետական ընտրությունները ձևավորել գործիք, մեխանիզմ: Հակառակ պարագայում, թեկուզ և օգտագործելով Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի գործոնը, այդ կառույցը կարելի էր դարձնել առավել հնչեղ և անգամ մի որոշակի ժամանակահատվածում փորձել դառնալ առաջատար ընդդիմադիր քաղաքական ուժը՝ հատկապես ընդդիմադիր դաշտի բացարձակ ամլության պարագայում: Հավանաբար խուսափելով կարճատև վերելք-վայրեջքից՝ կազմակերպիչները խուսափեցին որևէ կերպ իրենց մասին շռնդալից տեղեկացնելուց և բավարարվեցին կազմակերպչական ինչ որ փուլերում իրենց մասին բարձրաձայն հիշատակումներով: Փաշինյանն անձամբ մի քանի անգամ բարձրաձայնել է իր՝ նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորությունը: «Քանի որ ես զբաղվում եմ քաղաքական գործունեությամբ, իսկ քաղաքացիական գործունեությամբ զբաղվում եմ «Քաղաքացիական պայմանագրի» շրջանակներում, ես չեմ կարող բացառել, որ կլինեմ նախագահի կամ պատգամավորի թեկնածու, չեմ էլ կարող վստահաբար պնդել, որ այդպես էլ լինելու է»,-ասել է Փաշինյանը: Հետագայում, «Ազատություն» ռադիոկայանի եթերում, պատասխանելով Հրայր Թամրազյանի հարցին՝ Փաշինյանը կրկնեց իր առաջադրվելու հնարավորությունը՝ առավել զուսպ ժխտողական մասով: Այսինքն՝ գործ ունենք դասական ապագա նախագահի թեկնածու հետ, ով երբեմն հաստատում է իր այդ մտադրությունը, իր շուրջը դանդաղ, բայց այնուամենայնիվ կառույց և թիմ է փորձում ձևավորել, և, վերջապես, «դուխով տղայի» կերպարից փորձում է մտնել դասական քաղաքական գործչի կերպարի մեջ: Որպես նախագահի թեկնածու՝ Փաշինյանն ունի մի քանի ակնհայտ առավելություններ. համարվում է հեղափոխական գործիչ և, ընդհանուր առմամբ, իշխանություններին դեմ տրամադրված ընտրազանգվածի մեջ բարձր վարկանիշ ունի: Խորհրդարանում բավականին ակտիվ պատգամավոր է և աչքի է ընկնում իր ապագա քաղաքական օպոնենտներին ուղղված շատ կոշտ քննադատությամբ, ինչը, անշուշտ, շոյում է հակաիշխանական ընտրազանգվածի ականջները: Հրապարակների սիրելին է, նրա կոչով հնարավոր է բավականին մարդաշատ ընդդիմադիր զանգվածներ հանել ցույցերի: Փաշինյանն ունի մի քանի թերություններ, որոնք նրան խանգարելու են ապագա քաղաքական մարտերում: Առ այսօր չի կարողացել դուրս գալ «էն լավ խոսող տղու» կերպարից, ինչը առավել չափավոր ընտրազանգվածի մոտ կարող է վստահություն չներշնչել: Վատ է քողարկում էմոցիաները. չնայած զգալի ջանքերին՝ խորհրդարանի ամբիոնում շարունակում է մնալ «հրապարակի սիրելի» Փաշինյանը, ինչը նրան շատ է խանգարելու նախագահական մրցավազքում: Քաղաքական դաշտում հայտնվել է սպիտակ ագռավի կարգավիճակում, հարվածներ է ստանում հավասարապես թե ընդդիմությունից, թե իշխանություններից, թե այլընտրանքից, ինչը տեղեկատվական պատերազմում Փաշինյանին բավականաչափ տհաճություններ կարող է պատճառել: Ի դեպ, որքան փետրվարյան հայտնի հանրահավաքների ժամանակի տարածությունը հասարակության միջև մեծանում է՝ էմոցիաները թուլանում են, ուստի Փաշինյանին չէր խանգարի որևէ հանրահավաքով վերադառնալ փողոցային հարթակ: Անկախ այս ամենից՝ Նիկոլ Փաշինյանը կարող է դառնալ ապագա նախագահական մրցավազքի ակնհայտ ֆավորիտներից մեկը: Ով էլ որ առաջադրվի ընդդիմադիր դաշտում՝ Նիկոլ Փաշինյանը բավականաչափ վարկանիշ ունի՝ ծանրության կենտրոններից մեկը դառնալու համար: Ընտրությունների մոտենալուն զուգընթաց հեղափոխական հռետորաբանության կոշտացումն, անշուշտ, Փաշինյանին կդարձնեն արդյունքների առումով ամենաանկանխատեսելի թեկնածուն... Վարուժան Բաբաջանյան
Փաշինյանը փորձում է խափանել Եպիսկոպոսաց ժողովը Բրիտանական ազդեցությունը աճում է Հարավային Կովկասում Խորհրդային «բուլդոգներ». ինչպե՞ս ստեղծվեց ժամանակի ամենախոշոր բեռնատարներից մեկը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Հայաստանում կայացել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե. «Փաստ»Tesla-ի արևային վահանակներ. Ընկերությունը վերադառնում է բիզնեսին և ԱՄՆ-ում թողարկում է նոր մոդել Կճոյան-Փաշինյան եղբայրություն, Եկեղեցին ԿԳԲ-ական մեղադրանքների լույսի ներքո Այն մասին, թե ինչպես կեղծ «ժողովրդավարության բաստիոնը» Եվրոպայի լրիվ իրական հակառեկորդ է սահմանել. Ավետիք ՉալաբյանԱյս անձնավորության համար մարդիկ կարծես պարզապես վիճակագրական ցուցանիշ են․ Հրայր Կամենդատյան Բրյուսելում հիշել են «Մոլդովայի օրինակը» և խոստացել «աջակցել» Հայաստանին. նախընտրական ի՞նչ գումարներ է ուղարկում ԵՄ-ն. «Փաստ»Խոստացան ինքնիշխանություն, բերեցին ավելի մեծ կախվածություն և վտանգներՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումը՝ քաղաքական ճնշման և գույքի բռնազավթման վտանգավոր նախադեպ Աշխարհաքաղաքական վեկտորները՝ ուկրաինական պատերազմի ֆոնին. «Փաստ»Եկեղեցու վրա նոր ճնշումը՝ պետության ներգործության վտանգավոր սահմանում Եթե Փաշինյանը հաջողության հասնի, Բաքվի և Անկարայի դիրքերն ակնհայտորեն կամրապնդվեն. «Փաստ»«Դավիթս ասում էր՝ երազանքս է, որ Ղարաբաղում ծառայեմ». Դավիթ Չաքրյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին. «Փաստ»Ի՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ»Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ»«Հրապարակված փաստաթղթերով իշխանության՝ մինչ այժմ առաջ քաշած թեզերը հօդս են ցնդել». «Փաստ»Խնայբանկում դրամական ավանդներ ունեցած ո՞ր քաղաքացիները փոխհատուցում կստանան 2026 թվականին. «Փաստ»Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ»Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ»Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ»Կալորիականության սահմանափակումը դանդաղեցնում է ուղեղի բջիջների ծերացումը․ Aging CellԱՄՆ-ը խաղաղության համաձայնագրերի կնքումը համարում է համաշխարհային կայունության ամրապնդման գրավականՀայաստանի կալանավայրերը լի են դատավճիռ չունեցող մարդկանցով․ Ավետիք Չալաբյան Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆՊուտինը և Մոդին հայտարարություն են ընդունել, որում ուրվագծվում է երկրների համագործակցության առաջնահերթություններըԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարՔաղաքացին ցանկացել է նետվել Երևանի Հաղթանակ կամրջից Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ Հայաստանի Գիտությունների ակադեմիայում տեղի ունեցավ Ռուսաստանի առաջատար համալսարանների ցուցահանդես և շնորհանդես «Հրանտ Թոխատյանի կինը լինելը կրկնակի պատասխանատվություն է». Լուիզա Ներսիսյան Կամ բոլորս միասին պայքարում ենք ինքնիշխան Հայաստան ունենալու համար, կամ մեր հայրենիքը ադրբեջանացվում է․ Էդմոն Մարուքյան«Մեր ձևով» շարժմանն է միացել արդեն 11,000-րդ կամավորը, ինչը խոսում է մարդկանց` հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր զգացման մասինԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեն Եվս մեկ տեսանյութ Վայոց Ձորի մարզ իրականացրած աշխատանքային այցից․ «Մեր ձևով»Հովիկ Աբրահամյանը կապ չունի 5330 հա հողատարածքի վարձակալության հետՄեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում երիտասարդների համար հայտարարված մրցույթի արդյունքներն ամփոփվել են․ Իվետա ՏոնոյանԱլբանիայում ձերբակալվել է արհեստական բանականությամբ գեներացված նախարարը ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում հրապարակված լուրը, ըստ որի՝ Հասմիկ Ավագյանն ընդունել է Յուրի Սաքունցին, սպորտային քաղաքականության անտեղյակության դասական օրինակ է Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner Zeitung «Ո՞նց կարելի էր ստանալ այսպիսի պլան և չընդգրկել բանակցություններում». ընդդիմությունը վստահ է՝ կարելի էր խուսափել պատերազմից75 տարեկանում կյանքից հեռացել է «Mօrtal Konbat» սերիալի դերասան Քարի-Հիրոյուկի ՏագավանԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինՅունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրումԴիվանագիտական նորմերի խախտում. Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանին Ժողովրդի կամքը հիմա աննախադեպ կերպով ճնշվում է․ Մենուա ՍողոմոնյանՄեծ մենաշնորհները պետք է ազգայնացվեն, դրանք պատկանում են ժողովրդին․ Հրայր Կամենդատյան Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը նախաձեռնել է Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանում Քրիստոնեության պաշտպանության նախաձեռնող խումբ