«Իշխանությունների էկիպաժը», կամ` հավերժական մենության սինդրոմը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական իշխանությունը հասարակության կառավարման միջոց է: Շատ հաճախ «պետական իշխանություն» և «պետություն» հասկացությունները նույնացվում են, սակայն երևի թե գոնե բարձր դասարանների աշակերտներին էլ պիտի պարզ լինի, որ դրանք տարբեր բաներ են: Եթե պետական իշխանությունը հասարակության կառավարման միջոց է, ապա պետությունը` հասարակության կազմակերպման ձև է: Նշենք նաև, որ պետական իշխանությունն ու հանրային իշխանությունը նույնպես չեն նույնանում, սակայն սերտորեն կապված են միմյանց: Երկրորդն ավելի լայն հասկացություն է, քանի որ ներառում է հասարակության կառավարման բոլոր միջոցները, այդ թվում` պետական իշխանությունը:

Ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում պետական ապարատը և ընտրությունների միջոցով իշխանության եկած կուսակցությունը՝ իշխող կուսակցությունը, հստակորեն տարանջատված են։ Իշխող կուսակցության կադրերը զբաղեցնում են կառավարության քաղաքական պաշտոնները և ուղղորդում են պետության զարգացման ուղին, վարում արտաքին ու ներքին քաղաքականությունը, սակայն չեն միջամտում հաստատությունների բնականոն աշխատանքներին և չեն ազդում նրանց կադրային քաղաքականության վրա, իսկ պետծառայողների իրավունքները պաշտպանված են իշխող կուսակցությունների հնարավոր կամայականություններից։

Օրերս լուր տարածվեց, որ իշխանության ներկայացուցիչներից մեկը՝ ԱԺ Եվրաինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, իր խոսքում մի հետաքրքիր դիտարկում է արել, ըստ որի՝ գործող իշխանություններն առաջիկա 40 տարիների ընթացքում լինելու են ՀՀ կառավարման հիերարխիայում։

Ինչ խոսք՝ սա բավականին մեծապետական և իշխանություններին բնորոշ հռետորաբանություն է, երբ իշխանության գտնվող ուժերն իրենց դուրս են դնում բուն իշխանությունից և տարվում ծավալապաշտական հովերով: Սա՝ իմիջիայլոց։ Եղոյանը երեկ հերքեց, թե նման բան է ասել.

«Ոչ, դա չի համապատասխանում իրականությանը: Նման պնդում անել որևէ մեկը չի կարող, նույնիսկ բռնապետական իշխանությունը չի կարող նման պնդում անել, ուր մնաց՝ ժողովրդավարական»: Սակայն, եթե անկեղծ լինենք, իշխանության որոշ ներկայացուցիչների պահվածքը ցույց է տալիս, որ նրանք հենց այդպես էլ մտածում են։ Ի դեպ, չի բացառվում, որ նման «սլիվով» (ըստ Եղոյանի՝ կեղծ) իշխող կուսակցությունը փորձ է անում դաշտում թեսթ անել՝ ստուգում իրականացնել, թե այն ինչպես կընկալվի հասարակության կողմից։ Սրան զուգահեռ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ միջազգային վերջին հարցումներից հայտնի դարձավ, որ բավականին իջել է «Քաղպայմանագրի» վարկանիշը, ապա նման քայլով նրանք սեփական «խրամատն» են ուժեղացնում։ Միաժամանակ չի բացառվում, որ իշխանության մեջ կան որոշ մարդիկ, որոնք կարող են հպանցիկ ակնարկ անել՝ տեսնելու համար, թե հասարակության ակտիվ մասն ինչպիսի վերաբերմունք կցուցաբերի հնչեցրած տեսակետի և առաջ քաշած թեզերի նկատմամբ։

Ի դեպ, աշխարհում կան պետություններ, որոնք ունեն նմանօրինակ փորձ։ Որպես ժողովրդավարական երկրի օրինակ, որտեղ նույն կուսակցությունը 40 տարի կարող է հանդիսանալ իշխանական, Ճապոնիան է, որտեղ ազատ ու թափանցիկ ընտրությունների արդյունքում մոտավորապես 40 տարի ղեկավարել է Լիբերալ- դեմոկրատական կուսակցությունը։ Իրականում կան նաև հակառակ՝ ոչ ժողովրդավարական երկրների օրինակներ, երբ ընտրությունները կեղծվում են, կամ ստեղծվում է քաղաքական այնպիսի իրավիճակ, որի ժամանակ ընդդիմադիրներին թույլ չեն տալիս մասնակցել ընտրություններին, և 40 տարի ղեկավարում է մեկ անձ, նման երկրների դասական օրինակ է ԽՍՀՄ-ը, որտեղ 40 տարուց շատ ավելի երկար երկիրը ղեկավարում էր մեկ կուսակցություն, այսինքն՝ միակ կուսակցությունը, քանի որ նույնիսկ Սահմանադրությամբ անհնար էր, որ այլ կուսակցություն գործի։ 

Վերջում հավելենք, որ հեղափոխությունից անցել է մեկ տարուց ավելի, և կարող ենք փաստել, որ իշխանությունները չունեն որևէ օրակարգ ո՛չ տնտեսության զարգացման, ո՛չ արդարադատության ու Սահմանադրության բարեփոխման, և ո՛չ էլ այլ ոլորտների վերաբերյալ։ Դժվար է ասել, թե նրանք որքան կգոյատևեն կառավարական բուրգի գագաթին, ըստ էության՝ մինչև կգտնվի այլընտրանք, որն ազատ ընտրությունների արդյունքում կփոխարինի այս իշխանություններին։

Հ.Գ.- Ի դեպ, նաև շեշտենք, որ նախկին իշխանությունները նույնպես աչքի էին ընկնում նման հռետորաբանությամբ, երբ հպարտորեն հայտարարում էին, որ «բոլոր ճանապարհները անցնում են Մելիք-Ադամյանով»։ Դե, տեսանք, թե հետո ինչ եղավ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

«Իրավիճակը կարող է որոշակի ճգնաժամի հանգեցնել». վիրտուալ իրականության վտանգը. «Փաստ» Ավելի շատ պաշտոնյաներ պարտավորված կլինեն հայտարարագրել. «Փաստ» Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. «Փաստ» Ելույթ, որը շարունակություն կունենա. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում դիտել են Ռ. Շտրաուսի «Եգիպտական Ելենա» օպերան Արթուր Վանեցյանը պատրաստ է հեռանալ, եթե գործկոմի ամբողջ կազմը հրաժարական ներկայացնի Կրակային պատրաստության, ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության պարապմունքներ՝ ՀՀ Զինված ուժերում Տիգրան Ավինյանը ներկայացրել է կառավարության տեսլականը ՀայՓոստի ապագայի վերաբերյալ Սիրիայում ռուսախոս զինվորականները դաժանորեն սպանել են սիրիացու. Կրեմլը հերքում է (տեսանյութ) Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին Վարչապետի որոշմամբ կստեղծվի Կանանց հարցերով խորհուրդ ՈՒՂԻՂ. Խոշոր հրդեհ՝ Երեւանի կենտրոնում «Պատվեր չեմ տվել, Կամո Փիրուզյանին կյանքում չեմ տեսել». «Ալավերդցի Վահագնը» կմնա կալանքի տակ Ռուստամ Բադասյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ վարչական դատարան Ինձ համար առաջիկա երեք խաղերն էլ կարևոր են. Բերեզովսկի Մեկ շաբաթում Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է արտերկիր Մեկնարկել է կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նի տար­վա շրջա­նակ­նե­րում Ֆրան­սի­ա­յում առա­ջին ան­գամ թո­ղարկ­վել է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան թե­մա­յով փոս­տա­յին նա­մա­կա­նիշ Պե­տու­թյու­նը իրեն շատ բա­ներ կա­րող է թույլ տալ, բայց ոչ մի դեպ­քում չի կա­րող թույլ տալ լի­նել ծի­ծա­ղե­լի
website by Sargssyan