Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած 6 օրենքներ
ՔաղաքականՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել:
Մասնավորապես, ստորագրվել են հետեւյալ օրենքները.
- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Բնապահպանական իրավախախտումների հետեվանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին,
- «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին,
- «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները: