Իշխանությունները Օսիպյանից գոհ են.քննությունը պատվով է հանձնել. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
Իջևանյան հայտնի իրադարձություններից հետո ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի շուրջ խոսակցությունները, կարծես, դադարել են, ինչը, պարզվում է, այնքան էլ պատահական չէ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետը շատ գոհ է մնացել Օսիպյանի և ոստիկանության գործողություններից Իջևանում, որտեղ հնարավոր է եղել թեժ բախման ժամանակ խուսափել վատթարագույն սցենարներից:
Դրական է համարվել նաև այն, որ ոստիկանապետը կարողացել է կանխել մթնոլորտի հետագա շիկացումը: Փաստացի, իշխանությունները համարում են, որ ոստիկանապետը պատվով է հանձնել այս «քննությունը»: Այդ իսկ պատճառով, ըստ կառավարության մեր աղբյուրների, Վալերիյ Օսիպյանի պաշտոնանկության հարց տեսանելի ապագայում չի նշմարվում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում