«Տնակ» ապրանքանիշի սիրողական եփած երշիկի վրա նշվածը չի համապատասխանում իրականությանը

Նորություն բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ սննդամթերքի փաթեթավորման կամ տարրայի վրա գրված մակնշման բովանդակությունից շատ դեպքերում հնարավոր չէ հասկանալ, թե սննդամթերքն իրականում ինչքան սպիտակուց, յուղ, ածխաջուր է պարունակում, կամ որքան է տվյալ սննդամթերքի էներգետիկ արժեքը:

Լավագույն դեպքում նշված է լինում, թե այն ինչից է պատաստված, ինչ հավելումներ ունի, բայց մարդն այն ուտելով ընդհանուր առմամաբ որքան քիմիա է կուլ տալիս դժվար է հասկանալ:

Orer.am-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել մսամթերքի շուկան: Այս անգամ ուսումնասիրության ենք ենթարկել երշիկեղենի մակնշումն ու լաբորատոր փորձաքննության միջոցով փորձել ենք պարզել, թե տարբեր ընկերությունների կողմից արտադրած երշիկեղենն իրականում ինչ բաղադրություն ունեն:

«Բեկոն պրոդուկտ» ընկերության «Տնակ» ապրանքանիշի սիրողական եփած մսային պաղեցված երշիկի արտաքին զննությամբ պարզ է դառնում, որ թեև մակնշման մեջ գրված է, թե ինչ հավելումներ է այն պարունակում, սակայն նշված չէ, դրանց քանակը:

Ինչ վերաբերում է 100 գրամի մեջ սպիտակուցների, ճարպի, ածխաջրերի պարունակությանն ու էներգետիկ արժեքին, ապա նշենք, որ մակնշման և իրականության միջև տարբերությունն ակհայտ է:

Եվ այսպես, «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիայում իրականացված փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Տնակ» ապրանքանիշի սիրողական եփած մսային պաղեցված երշիկի վրա թեև նշված է, որ այն 11% սպիտակուց է պարունակում, ճարպի պարունակությունը 100 գրամի մեջ 24 գրամ է, այսինքն՝ 24 %, ածխաջրեըը կազմում են 1 գրամ՝ 1 %, իսկ էներգետիկ արժեքը 264 կիլոկալորիա է, սակայն լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ երշիկի վրա նշված թվերը չեն համապատասխանում իրականությանը:

Մասնավորապես, նշված երշիկի յուղայնությունը կզմում է 17 %, ածխաջրերը 1%-ի փոխարեն 5,56 % է, իսկ էներգետիկ արժեքը՝ 219, 74 կիլոկալորիա: Ամփոփելով, կարող ենք արձանագրել, որ «Բեկոն պրոդուկտ» ընկերության «Տնակ» ապրանքանիշի սիրողական եփած մսային պաղեցված երշիկի տվյալ խմբաքանակից ընտրված նմուշի մակնշման մեջ գրվածը չի համապատասխանում իրականությանը և էական շեղում կա մակնշման և իրական ցուցանիշների արդյունքների միջև:

 

Արմինե Գրիգորյան

«Հա­յաս­տանն աշ­խար­հում մի­ակ եր­կիրն է, որ չու­նի օդա­յին օրենս­գիրք». «Փաստ» Ար­դեն «իրենց դո՞ւռը» չէ. իշ­խա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում դուրս գալ տված խոս­տում­նե­րի տա­կից. «Փաստ» Ար­ցա­խյան հիմ­նախնդ­րի շուրջ յու­րա­հա­տուկ զար­գա­ցում­ներ են ըն­թա­նում. «Փաստ» «Հայ­կա­կան կող­մը պետք է ասեր՝ կա՛մ բա­նակ­ցում ենք այլ հար­ցե­րի շուրջ, կա՛մ ընդ­հան­րա­պես բա­նակ­ցու­թյուն­ներ չենք վա­րում». «Փաստ» ՀՔԾ-ից Սերժ Սարգսյանը գնացել է Մելիք-Ադամյան. նոր մանրամասներ. «Փաստ» Քննարկ­վում է կի­սա­նա­խա­գա­հա­կան հա­մա­կար­գի անց­նե­լու հար­ցը. «Փաստ» Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը ձերբակալվել են Պետբյուջեի հարկային մուտքերը կանխատեսվում են 1 տրլն 602 մլրդ դրամի չափով. ՀՀ ֆիննախ «Եթե հարցս չլուծեն, երակներս կտրելու եմ, արյունը լցնեմ Կառավարության դիմաց». ցուցարար 10–ամյա տղայի երկու մատներն անդամահատել են պայթուցիկ սարքի օգտագործման հետևանքով (ֆոտո) Արցախի հարցը նախկինների կողմից տոտալ շահարկվում է. Մարուքյան «Մեր զինվորների օրգաններով փող են աշխատում» (տեսանյութ) «Աբմողջ ներքին օրգանները վնասված են, շորերը պատռված, երեխուս քարշ են տվել դիտակետ սարքել ինքնասպանություն». մահացած զինծառայողի մայր Այս իշխանությունը որքանո՞վ է պարտք Սերժ Սարգսյանին իշխանության գալու համար․ Գևորգ Պետրոսյան ՀՀ ԱԺ յուրաքանչյուր խմբակցությունում փորձագետների թիվը կարող է ավելանալ մեկով Մեզ համար ի՞նչ տարբերություն՝ գոմը խելացի է, թե ոչ, եթե կովը թրիքի մեջ է. Փաշինյան Երբեմն պատգամավորներն են նենց բաներ գրում, որ ուզում ես պատուհանը բացես ու ... «Էս ի՞նչ չուզող հարեւանի տրամաբանություն է. մեկի հարցը լուծում ես՝ մյուսը գալիս կառավարության դեմն է պառկում». Փաշինյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նը դար­ձել է մի­ու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն «Գ.Ծառուկյան» հիմնադրամի շնորհիվ իջևանցի զինծառայողների 100-ավոր հարազատներ մեկնել են Արցախ
website by Sargssyan