ՊԲ հրամանատարի ղեկավարությամբ խորհրդակցություն է հրավիրվել
ՀասարակությունՕգոստոսի 14-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված բարոյահոգեբանական ապահովման ոլորտում առկա հիմնախնդիրներին ու դրանց լուծման ուղիներին: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Ծառայողական խորհրդակցությանը, որին ներկա էին բանակի հրամանատարի տեղակալները, միավորումների, զորամասերի ու առանձին ստորաբաժանումների հրամանատարներն ու նրանց տեղակալները, բանակի հրամանատարը հանգամանորեն անդրադարձել է բանակում անընդունելի բռնարարքներին, դժբախտ պատահարներին ու անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի ունեցող դեպքերին՝ նշելով, որ չնայած իրականացվող հսկայածավալ աշխատանքներին, ոլորտում դեռևս կան անելիքներ: