Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

Մշակույթ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

ՍԼՈՆ

Մինչև հիմա մեր գյուղում երբ երեխաները քարով խփում են իրար, մեծերն ասում են՝ Սլոն հո չե՞ս, քարը գցի ձեռքիցդ:

Սլոն մեր գյուղի որբն էր: Ու որբի նման էլ սիրվում էր: Ծնողները վաղուց էին վախճանվել, կարծեմ՝ ավտովթարից: Սլոն ազգականներ չուներ, կամ գուցե ուներ, բայց նրանք ձուլվել էին գյուղի անդեմ գթասրտությանը ու բոլորի հետ հավասարապես խնամում էին տղային: Գյուղի կանայք տան ավել պատառը Սլոյին էին տալիս ու երեխաների հնացած շորերը: Սիրտը փափկած ժամանակ նաև շոր ու կոշիկ էին առնում Սլոյի համար ու ավել պատառից բացի՝ պաղպաղակ, թխվածք ու մուրաբա էին տալիս, որ Սլոն ուտում էր ճաշի գդալով ու հաճույքից հալչելով

Սլոյին երբեմն նաև փող էին տալիս: Փողը գթասրտության սահմաններում չէր տեղավորվում, ու Սլոյի հետ գին էին խոսում: - Էսքան փայտը քանիսով կջարդե՞ս: -Ինչ կտաս, տուր:

Հաստատ գիտեին, որ Սլոն ասելու է՝ ինչ կտաս, տուր, բայց, որպես բարեխիղճ գործատու, հարցնում էին՝ քանիսո՞վ

Ես վախենում էի Սլոյից: Սլոն հազիվ 14- 15 տարեկան լիներ, բայց ես շատ փոքր էի այդ ժամանակ, ու Սլոն ինձ թվում էր խոշոր ու ահարկու՝ կորամեջք, կոստյումը՝ վրան մեծ, երկար ձեռքերը՝ անկանոն կախված (ասես մի կերպ կցմցած լինեին լայն ու վտիտ ուսերին ), հայացքը՝ վախեցած, բռի մեջ՝ քար...

Սլոյի բռի մեջ միշտ քար կար: Սլոն քայլում էր մայթի եզրով, բռի մեջ՝ քար, գլուխը՝ կախ...ու անընդհատ հետ էր նայում, ասես ինչ-որ հետապնդումից փախչելով: Երբ խոսում էիր հետը, քարով բռունցքը սեղմում էր կրծքին, ամեն պահի պատրաստ քարը վրադ նետելու:

 

Գյուղի 10-12 տարեկան հրոսակախումբը հանգիստ չէր տալիս Սլոյին, օր չկար, որ մի օյին չբերեին նրա գլխին: Գորտ էին գցում գրպանը, տակը ասեղ էին դնում, թաքուն կտրում էին մեջքին թափված բաց շիկավուն գանգուրները: Սլոն վեր էր թռչում, վախեցած, անփայլ աչքերով տենդագին փնտրում հերթական հակառակորդին ու չգտնելով՝ բռի քարը անհասցե նետում էր հավաքվածների վրա և հետ-հետ նայելով վազում դեպի իր փոքրիկ, հողաշեն տնակը: Բայց Սլոն չէր խրատվում: Երևի տղան մենակություն չէր սիրում: Ու հաճախ գալիս, միանում էր գյուղամիջում խռնված մարդկանց: Նստում էր մի անկյունում ու հայացքը մեկից մյուսին փոխանցելով՝ լսում նրանց անվերջանալի զրույցները՝ թանկացումներից մինչև Քենեդու սպանությունը..

Ես տեսել եմ, թե ինչպես է Սլոն ծիծաղում:

Երբ Սլոյի հոգու հետ խաղալուց հոգնած մարդկանց սիրտը նորություն էր ուզում ու սկսում էին իրար հետ կատակներ անել, Սլոն ծիծաղում էր` սպիտակ ատամները բացած, ուսերը շարժելով, բայց նույնիսկ ծիծաղելիս քարը բռան մեջ էր պահում:

Աշնան պայծառ օր էր: Ցրտերն ընկել էին, արևի տաքությունը հաճելի էր ու մարդկանց քաշել, հանել էր տներից, հավաքել գյուղամիջում՝ Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի մոտ: Մայրս գյուղի մշակույթի տան տնօրենն էր, ու նրա աշխատասենյակի լուսամուտը ուղիղ նայում էր հուշարձանին: Ես լուսամուտի մոտ էի այդ ժամանակ: Հանկարծ անսպասելի բան կատարվեց: Մարդիկ, որ հանգիստ նստած էին, սկսեցին այս ու այն կողմ վազել:Հետո ես տեսա Սլոյին. կոստյումը հետևի կողմից այրվում էր: Մարդիկ հռհռոցով, հարայ-հրոցով հանգցրին կրակը: Սլոն այս անգամ ձեռքի քարը չնետեց հրոսակախմբի վրա ու տուն չգնաց:

Նստել էր նստարանին ու ձեռքով փորձում էր հարթել կոստյումի վառված հատվածը:

Մնացածը ես չեմ տեսել: Մնացածը ամիսներ շարունակ մարդիկ պատմում էին իրար: Հետո սկսեցին չպատմել, որովհետև բոլորը անգիր գիտեին կատարվածը:

Ուրեմն՝ Սլոն մի քանի րոպե անշարժ կանգնել էր մայթին, հետո նետվել զառիթափով իջնող բեռնատարի անիվների տակ: Սլոն մահացավ հիվանդանոցում: Ասում են՝ երբ բժիշկը հանբուրել էր Սլոյի ճակատը, տղան ձեռքի քարը աննկատ դրել էր սեղանին:

Հ.Գ.- Իսկ ինչո՞ւ եմ այս տան նկարով հրապարակել Սլոյի մասին պատմությունը... Որովհետև այն իմ հայրական տան պատկերն է: Ես ճիշտ այսպիսի տանն եմ մեծացել: Ու այն ինձ համար ապահովության, սիրո, երջանկության խորհրդանիշ է՝ այն, ինչ երբեք չունեցավ մեր գյուղի որբը՝ Սլոն... Այն, ինչ մենք չտվեցինք նրան:

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

ԿՈՄ-ՊԱՐ-ՍԻ-ԴԱ

(Երևանին)

Երեքհազարամյա ծերուկ քաղա՛ք ու դե՛ռ

Մանուկ անվա՛րժ, անփո՛րձ, դեռ չոչ անող:

Եվ քո զավակները թող իրար միս ուտեն,

Թող հին ճառն իր կարդա մեր ջոջը նոր:

Անապատի ամեն անշուք քյոչք ու աուլ

Քաղաքամայր դարձավ ու ծուփ ծաղկեց:

Թողնեմ գնամ, հեռվից քեզ կարոտեմ, ա՜ո՜ւ,

Փողոց քշվածներից մեկն էլ ծլկեց:

Ամեն քայլափոխին, քո խոյակ ու որմից

Ծորում են տա՛ք, քնքո՛ւշ ախուվախեր:

Եվ նոր տերերը քո չարչարվում են, որ մի

Հարուստ քրդի գտնեն ու քեզ ծախեն:

Եվ կծախեն, ինչ փույթ, մի բան պակաս-ավել,

Ոչ կարգին մուտք ունես, ոչ էլ` ելքեր...

Քրիստոսը վկա, էլ չե՛մ ուզում, բա՛վ է

«Իմ հայրենիք թշվառ, անտեր» երգել:

ՍԱՂՄՈՍ ԱՐԱՐՄԱՆ

(Արտաշես Յայլոյանին)

Ո՞վ է արարում հոգու տոն ու տուն,

Վիրակապ դնում մեր բաց վերքերին,

Մեր անցյալից մեզ ո՞վ է կարոտում,

Որոնում ճամփան կորած էրգրի...

Որ ոգեղենիկ մեր Հայերենի

Տոնը չլքվի, ո՞վ է ինքն իրեն

Պատեպատ զարկում: Եվ հար երանի

Նրան, ով գիտե տոկալ ու սիրել

Անդուլ տքնանքի զիգզագվող ուղին

Եվ զառիվերը ձիգ տառապանքի:

Ո՞վ է ամբարում հավատամք ու խիղճ,

Որ լցնի թափուր խորշերը կյանքի...

Ինքը չա՞րն է մեր ետևից ընկել,

Թե՞ մենք ենք գնում հետքերով չարի,

Օ՛, բառ ու գրին խոնարհված ընկեր,

Մեր կենաց վարձն ո՞վ պիտի վճարի...

Օրը հայտնության այդ ե՞րբ է գալու,

Երբ թուխպ է նստել կենաց քիվերին:

Հույս ենք տածում, թե Գիրն է փրկելու,

Եվ որոնում ենք հրաշքը վերին:

ԻՆՏԵՐՄԵՑՑՈ

(Աբգար Ափինյանին)

Այս աշխարհի սե՛րը, հավա՛տն այս աշխարհի,

Մարդկությանը պիտի կործանումից փրկեր:

Բայց մշտարթուն Նեռը, մարմնացումը չարի,

Լարել է նետը իր, աղեղն է իր պրկել:

Գաճաճ հաճկատարներ,

իշխանատե՛նչ, ագա՛հ,

Ինչին ձեռ են տալիս, լպրծո՛ւն է դառնում,

Մինչ դու հոժարակամ մազե քո`ւրձդ

հագած,

Քո քարանձավ խցում մեռնում ես ու հառնում:

Մի՛ կոտրվիր, տոկա՛, խառնի՛ր գիշեր ու տիվ

Եվ վարձ մի՛ պահանջիր տառապանքի դիմաց,

Անդո՛ւլ, անխո՛նջ հերկիր սևահողը մութի,

Որ ընձյուղվի Սիրո լույսը երկնասլաց:

Դու ոգի՛ ես դրել քո ամեն մի տողում

Եվ չես նահանջելու մինչև մարխը մարող...

Սրտին քո ծանրացած կասկածները թող ու 

Ոգի դարձած, անցիր Լույսի ճանապարհով:

***

Եթե այսպես մնա, Չինգիզ խանը կգա,

Կգա իր շեղաչվի «կտրիչներին» առած:

Եվ քո հովիտներում, Երկիր Նաիրական,

Պիտի խրախճանեն սատրապ ու խաշնարած:

Ներքին լույսը մարած, հույլ ու հափռած, անկա՛մ

Կրկին ինքներս մեր բախտի հետ ենք խաղում:

Ճակատագիրը մեզ հարյուր հազար անգամ

Խստագույնս պատժեց, դարձյալ դաս չենք քաղում:

Եթե այդպես մնա, Չինգիզ խանը կգա,

Որ ավերի՛, եղծի՛, լլկի ու կործանի:

Այդ մասին է գուժում այն քարեղեն վկան`

Ծախված ու ավերակ, արարչագործ Անին:

 

 

 

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների