«Բնավ կարևոր չէ, թե քանի ձեռքով ես պաշտպանում հայրենիքը»
ԲլոգԱշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանն, անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողմից փոխգնդապետի զինվորական կոչում շնորհելուն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի՛ իմ հայ ժողովուրդ, այսօր՝ սեպտեմբերի 9-ը, ինձ համար առանձնահատուկ օր է, որովհետև այսօր ես ստացա փոխգնդապետի հերթական զինվորական կոչում։ Սա անսպառ ուժ տվող, միևնույն ժամանակ, առավել պարտավորեցնող է։
Հայրենիքն ինձ համար թանկն է ամենաթանկերից և բնավ կարևոր չէ, թե քանի ձեռքով ես պաշտպանում նրան։ Ես խոստանում եմ ներսիս ողջ ուժն ու սերը կրկնապատկելով՝ տալ հայրենիքիս, ապրել ու մեռնել՝ հանուն հայրենիքի, լացել ու ցնծալ՝ հայրենիքի համար։
Հայրենասիրական գաղափարը մարդուն ներարկվում է ընտանիքում, և ես շնորհակալ եմ ծնողներիս՝ այդ սուրբ սերը իմ մեջ սերմանելու համար։ Շնորհակալ եմ ծառայակից ընկերներիս, ընտանիքիս անդաներին և բոլորիդ։
Դուք եք ինձ ուժ տալիս, իսկ ես՝ ինչպես նախկինում, հիմա ևս՝
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը․․․»: