Ջերմուկցիներն անում են իրենց քայլը. ավտոերթը Ջերմուկից դեպի Երևան մեկնարկել է (տեսանյութ)

Ջերմուկցիներն անում են իրենց քայլը. ի պաշտպանություն Ամուլսարի՝ ավտոերթը Ջերմուկից դեպի Երևան մեկնարկել է: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ պայքարող Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակիչները կշարժվեն դեպի Երևան և կմիանան Ազատության հրապարակում նախատեսված քայլերթին` նվիրված Ամուլսարի փրկությանը։ Ակցիայի մասնակիցները քայլերթ կիրականացնեն մի քանի ուղղություններով, իսկ երթը կեզրափակվի Ազատության հրապարակում՝ ժամը 20:00-ին:

«Կոչ ենք անում միանալ այս խաղաղ ակցիային, որն ուղղված է լինելու ոչ թե ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այլ հանուն ինքնիշխան և մաքուր հայրենիքի։ Ամուլսարի պահապան ջերմուկցիները դեռ հեղափոխության առաջին օրվանից մասնակցել և աջակցել են այսօրվա կառավարությանը՝ հանձինս վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այսպիսով, մեր պայքարը ոչ թե ուղղված է ընդդեմ կառավարության, այլ հեղափոխության տրամաբանական շարունակությունն է։ Ամուլսարը հայրենիք է, ուստի հայրենիքի փրկության ճանապարհին մենք այլևս ետքայլ չունենք։ Ամուլսարը սար է մնալու և վերջ», - նշում են ակցիայի մասնակիցները։

Նշենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով կոչ էր արել ապաշրջափակել դեպի Ամուլսար տանող ճանապարհները։

Ադրբեջանի շուրջ պետք է շարունակաբար սեղմել դիվանագիտական օղակը. Աշոտյան Կորոնավիրուսի համավարակը Եվրոպայում խորացրել է ֆինանսական խոցելիությունը՝ առաջացնելով նոր ճգնաժամերի սպառնալիք․ ԵԿԲ ՀՀ ԱԻՆ-ում կա կորոնավիրուսով վարակված 8 աշխատակից Կասկադյորական ավտովթար` Գյումրիում. կան վիրավորներ Գուցե, ՔՈ-ում նոր սրճարանի հույս ունեն կամ ինչո՞ւ «մերժվածները» հիշեցին Ծառուկյանին Երևանում բախվել են Lexus-ն ու մոպեդը. վերջինս ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց 2020 թվականի ընթացքում կհիմնվի 21 նախակրթարան. ԿԳՄՍ նախարար2020 թվականի ընթացքում կհիմնվի 21 նախակրթարան. ԿԳՄՍ նախարար Վարակի հետ զուգընթաց ապրելը մեր հիմնական ուղղությունն է. Արսեն Թորոսյան «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը Արարատի մարզում 62-ամյա վարորդի մեքենան գլխիվայր շրջվել է. նա տեղում մահացել է Մարտի 16-ից մայիսի 25-ը հայտնաբերված օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվել է շուրջ 19100 ՎԻՎ արձանագրություն (տեսանյութ) Կորեայի իրավապահների կողմից հետախուզվող Ջանգը հայտնաբերվեց Երևանում 7-ամյա տղայի ծնողները որպես բռնարարներ վերցվել են հաշվառման. Նելլի Դուրյան Հակաճգնաժամային կառավարություն ձեւավորելն ապակառուցողական առաջարկ է. Մարուքյան Համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել այս փորձությունը եւս. Արմեն Սարգսյանը՝ Վրաստանի նախագահին Արթուր Վանեցյանը շարունակում է սպային վայել կեցվածք դրսևորել Պետության ղեկավարի հոգեկան անհավասարակշռությունն ու չափազանց տարերայնությունը չի կարող իր ազդեցությունը չթողնել. Արթուր Ղազինյան Խայտառակություն էր․ Էդմոն Մարուքյանը՝ Արսեն Թորոսյանի հակավրացական հայտարարության մասին Կրթված սերունդ ունենալը Գագիկ Ծառուկյանի համար եղել և մնում է բարգավաճ երկիր կառուցելու հիմքը Կարող եք զսպել ձեր ախորժակը որպես իշխանություն. Անի Սամսոնյան (տեսանյութ)
website by Sargssyan