37 տարի բանտում գտնվող Համբիկ Սասունյանի վաղաժամկետ ազատմանը խոչընդոտում է Թուրքիան. Գեւորգ Դանիելյան

Համբիկ Սասունյանն արդեն 37 տարի գտնվում է բանտում, նրա վաղաժամկետ ազատմանը խոչընդոտում է Թուրքիան, որը պաշտոնապես դեմ է արտահայտվում վաղաժամկետ ազատմանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանը:

«Երկակի ստանդարտներ՝ մարդկային ճակատագրերի նկատմամբ: Համբիկ Սասունյանն արդեն 37 տարի գտնվում է բանտում: Նրա վաղաժամկետ ազատմանը խոչընդոտում է Թուրքիան, որը պաշտոնապես դեմ է արտահայտվում վաղաժամկետ ազատմանը (ԱՄՆ-ի պայմանական ազատման խորհուրդը պարտավոր է յուրաքանչյուր դիմումի քննարկման դեպքում նախապես հարցում ուղարկել Թուրքիայի իշխանություններին, ցավոք՝ պատասխանն ակնհայտ է): Համբիկ Սասունյանը, լինելով «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ, Լոս Անջելեսում կյանքից զրկել է Թուրքիայի հյուպատոսին:
Ռամիլ սաֆարովը հանձնվեց Ադրբեջանին, որը հենց օդանավակայանից իջնելու պահից հերոսացվեց, ինչի մասին չէին կարող նախապես չիմանալ Հունգարիայի իշխանությունները, որոնց անձամբ ինքս եմ բազմիցս պաշտոնապես տեղեկացրել, որ այդ մարդուն բացահայտ հերոսացնում է անգամ այդ երկրի մարդու իրավունքների պաշտպանը (ինձ պաշտոնապես հավաստիացնում էին, որ երբեք չեն հանձնի Սաֆարովին. արդարադատության նախարարի հետ իմ վերջին հանդիպմանը ներկա է եղել նաև համայնքի ղեկավար Աբել Սարգսյանը):
Սակայն այս դրվագում, մեղ ասած, տհաճ է Թուրքիայի դրքորոշումը, ըստ որի՝ իբր քնած մարդուն սպանած վախկոտ սաֆարովն իբր գտնվել է աֆեկտի վիճակում՝ հիշելով հայերի ռազմական գործողությունները: Այդ դեմոգոգներին ամերիկյան իշխանությունները, թերևս, ի զորու չեն հիշեցնելու, որ թուրքական վարկածի տեսանկյունից Համբիկ Սասունյանը ավելի ծանրակշիռ փաստարկներ ուներ: Ամերիկյան արդարադատությունը, թերևս, զիջում է նախապատերազմյան գերմանական արդարադատությանը: Կարծում եմ, իմ տեսակետը բնավ դասական իմաստով ահաբեկչությունը խրախուսելու հարթությամբ չի ընկալվի: Տարիներ առաջ հաջողվեց ազատել և Հայաստան տեղափոխել արդեն երջանկահիշատակ Վարուժան Կարապետյանին ....»,- գրել է նա:

 

ՀՀ ԱԻՆ-ում կա կորոնավիրուսով վարակված 8 աշխատակից Կասկադյորական ավտովթար` Գյումրիում. կան վիրավորներ Գուցե, ՔՈ-ում նոր սրճարանի հույս ունեն կամ ինչո՞ւ «մերժվածները» հիշեցին Ծառուկյանին Երևանում բախվել են Lexus-ն ու մոպեդը. վերջինս ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց 2020 թվականի ընթացքում կհիմնվի 21 նախակրթարան. ԿԳՄՍ նախարար2020 թվականի ընթացքում կհիմնվի 21 նախակրթարան. ԿԳՄՍ նախարար Վարակի հետ զուգընթաց ապրելը մեր հիմնական ուղղությունն է. Արսեն Թորոսյան «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը Արարատի մարզում 62-ամյա վարորդի մեքենան գլխիվայր շրջվել է. նա տեղում մահացել է Մարտի 16-ից մայիսի 25-ը հայտնաբերված օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվել է շուրջ 19100 ՎԻՎ արձանագրություն (տեսանյութ) Կորեայի իրավապահների կողմից հետախուզվող Ջանգը հայտնաբերվեց Երևանում 7-ամյա տղայի ծնողները որպես բռնարարներ վերցվել են հաշվառման. Նելլի Դուրյան Հակաճգնաժամային կառավարություն ձեւավորելն ապակառուցողական առաջարկ է. Մարուքյան Համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել այս փորձությունը եւս. Արմեն Սարգսյանը՝ Վրաստանի նախագահին Արթուր Վանեցյանը շարունակում է սպային վայել կեցվածք դրսևորել Պետության ղեկավարի հոգեկան անհավասարակշռությունն ու չափազանց տարերայնությունը չի կարող իր ազդեցությունը չթողնել. Արթուր Ղազինյան Խայտառակություն էր․ Էդմոն Մարուքյանը՝ Արսեն Թորոսյանի հակավրացական հայտարարության մասին Կրթված սերունդ ունենալը Գագիկ Ծառուկյանի համար եղել և մնում է բարգավաճ երկիր կառուցելու հիմքը Կարող եք զսպել ձեր ախորժակը որպես իշխանություն. Անի Սամսոնյան (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նոր կառավարության կառուցվածքը Համաճարակային առումով իրավիճակը շարունակում է տագնապալի մնալ: Շատ է խոսվում թեկուզ կարճ ժամանակով կրկին անգամ սահմանափակումների ռեժիմին անցնելու մասին:
website by Sargssyan