Բնակարանների գներն աճել են, առք ու վաճառքի գործարքները՝ կրճատվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Կադաստրի կոմիտեն հրապարակել է անշարժ գույքի շուկայի 2019 թվականի առաջին կիսամյակի վերլուծությունը, որում, ի թիվս այլ կետերի, տեղեկացրել է նաև, որ տվյալ ժամանակահատվածում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի առավել բարձր տոկոսաչափն արձանագրվել է Կենտրոն վարչական շրջանում՝ 19,3 տոկոս, իսկ ցածրը՝ Նուբարաշեն վարչական շրջանում՝ 0,6 տոկոս:

Բացի դա, Երևանում 2019 թվականի առաջին կիսամյակում անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների առավել բարձր՝ 20,5 տոկոսն արձանագրվել է դարձյալ Կենտրոն, իսկ առավել ցածր՝ 0,7 տոկոսը՝ Նուբարաշեն վարչական շրջաններում: 

Իսկ ի՞նչ պատկեր ունենք Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական գների տեսանկյունից, դրանք բարձրացե՞լ են, թե՞ նվազել և որո՞նք են գների տատանման պատճառները:

«Տնտեսական զարգացման նախաձեռնությունների» կենտրոնն անդրադարձել է այս հարցին, վերլուծել է մայրաքաղաքի բնակարանների շուկայական միջին գների դինամիկան, մասնավորապես՝ համադրելով 20182019 թվականների առաջին կիսամյակների տվյալները, իսկ վերլուծության արդյունքները տրամադրել է «Փաստ» օրաթերթին:

Վերլուծությունից պարզ է դառնում, որ 2019 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Երևանի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական գներն աճել են առնվազն 9,5 տոկոսով: 

«Բնակարանների շուկայական միջին գների ամենաբարձր աճն արձանագրվել է Կենտրոն վարչական շրջանում՝ 16,3 տոկոս: Կենտրոնին հաջորդում են Աջափնյակը՝ 11,6, Արաբկիրը՝ 11,1 և Դավթաշենը՝ 10,8 տոկոսներով, իսկ գների ամենացածր աճն արձանագրվել է Ավան վարչական շրջանում՝ 4,7 տոկոս:

ՀՀ բանկերի միջոցով տրված հիփոթեքային վարկերի ծավալները 2019 թվականի 1-ին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են շուրջ 3,7 անգամ, սակայն բազմաբնակարան շենքերում առք ու վաճառքի գործարքների քանակը կրճատվել է 5,33 տոկոսով:

Սա նշանակում է, որ հիփոթեքային վարկավորման պայմանների բարելավումը և գների թանկացումը հանգեցրել են ավելի քիչ քանակությամբ, բայց ավելի թանկ բնակարանների ձեռքբերման:

Մյուս կողմից, քանի որ ոչ միայն պետական, այլև ոչ պետական սեկտորի աշխատողների պարագայում ևս եկամտային հարկը կարող է արդեն ուղղվել միայն առաջնային շուկայից բնակարանների գնման նպատակով վարկերի մարմանը, ապա կարելի է ենթադրել, որ հիմնականում բնակարանները ձեռք են բերվել հենց առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից-խմբ.):

Հետևաբար՝ միջնաժամկետ հատվածում հնարավոր է, որ գների աճը հանգեցնի բնակարանների պահանջարկի կրճատմանը՝ հատկապես երկրորդային շուկայում:

Ավելի պարզ ասած՝ բնակարանների թանկացումը կարելի է պայմանավորել եկամտային հարկի վերադարձի օրենքի կիրարկմամբ՝ ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր հատվածի աշխատողների համար, երբ նրանք ձեռք են բերում բնակարան առաջնային շուկայից (նորակառույց շենքում), ինչպես նաև հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանների բարելավմամբ: 

Վերոնշյալն էլ իր հերթին նպաստում է նորակառույցներում ավելի թանկ գներով բնակարանների ձեռքբերմանը: Հետևաբար, գների բարձրացումը պայմանավորված է հիփոթեքային վարկով ձեռք բերված նորակառույց շենքերի բնակարանների գներով, որն էլ տարածվել է ամբողջ շուկայի վրա»,-ասված է վերլուծության մեջ:

Կենտրոնից պարզաբանում են՝ ստացվում է, որ բնակարանների գների աճը բացասաբար է անդրադարձել բնակարանների պահանջարկի վրա, ինչի հետևանքով առք ու վաճառքի գործարքների քանակը 2019 թվականի 1-ին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, կրճատվել է 5,3 տոկոսով:

Հետաքրքրվում ենք՝ այս դեպքում պետությունը կարո՞ղ է կարգավորել շուկան և զսպել բնակարանների գների բարձրացումը: Հակառակ դեպքում ստացվում է, որ վարկավորման պայմանները բարելավվում են, իսկ մյուս կողմից բնակարանների գները՝ թանկանում:

«Շուկայական տնտեսության մեջ գինը որոշվում է առաջարկի և պահանջարկի հավասարակշռության միջոցով, ուստի եթե նունիսկ պետությունը կիրառի իրեն լիազորված որոշ կարգավորիչ գործիքներ, այնուամենայնիվ, չի կարող շուկայի վրա ազդել կամ թելադրել գին: Կառավարությունը կարող է օրենսդրական բարեփոխումների միջոցով խթանել նորակառույցների նկատմամբ պահանջարկը, ինչն էլ իր հերթին կարող է խթան հանդիսանալ կառուցապատողների համար՝ նոր բազմաբնակարան շենքերի կառուցման միջոցով ավելացնել առաջարկը»,«Փաստի» հետ զրույցում պարզաբանում է «Տնտեսական զարգացման նախաձեռնությունների» կենտրոնի փորձագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաճարակային առումով իրավիճակը շարունակում է տագնապալի մնալ: Շատ է խոսվում թեկուզ կարճ ժամանակով կրկին անգամ սահմանափակումների ռեժիմին անցնելու մասին: Փաշինյանը չկարողացավ հերքել մաքսանենգության վերաբերյալ ակնհայտ փաստերը. «Գոլոս Արմենիի» «Մեզ ասում են՝ «բա խի՞ վլաստը տվիք Նիկոլին». մարդիկ հանկարծակի գիտակցեցին, որ Նիկոլը չարիք է» Կորոնավիրուսից մահացածների և վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ Լայվերով,սելֆիներով ու ծառից ծառ թռնելով կորոնավիրուսի դեմ չեն պայքարում․ Շարմազանով Դուք չեք կարող պատգամավորներին դուրս հանել դահլիճից․ Մարուքյանը՝ Միրզոյանին (տեսանյութ) Բանկային «գայլական» համակարգը միշտ եղել է պրոբլեմ․ Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՄԱՅԻՍԻ). Ավա­րայ­րից՝ Սար­դա­րա­պատ. հա­յոց պատ­մու­թյան խորհր­դան­շա­կան իրա­դար­ձու­թյուն­նե­րը Հա­յաս­տա­նը շարժ­վում է ար­տա­քին պարտքն ավե­լաց­նե­լու ճա­նա­պար­հով. որ­քա­նո՞վ դա կօգ­նի հաղ­թա­հա­րել սկսված ճգնա­ժա­մը. «Փաստ» Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 289-ով Հոգեվիճակը՝ գույների մեջ,և երիտասարդ նկարչուհու երազանքը. «Փաստ» «Ժողովուրդ». Սամվել Բաբայանի նշանակումը՝ սառը ցնցուղ Վա­ղը կա­րող է ուշ լի­նել, որով­հե­տև վա­ղը կա­րող է ուղ­ղա­կի չլի­նել. «Փաստ» «Իրատես». Պատգամավորները սրտնեղած են. դժվարությամբ են հաղորդակցվում ԿԳՄՍ-ի ու նախարարի հետ «Ոչ թե եր­կա­կի ստան­դարտ­նե­րի, այլ ընտ­րո­վի վե­րա­բեր­մուն­քի, իրա­վա­կան ցի­նիզ­մի դրսև­ո­րում­նե­րի ենք ակա­նա­տես լի­նում». «Փաստ» Մի­այն հա­մա­տեղ պա­տաս­խա­նատ­վու­թյան դեպ­քում է հնա­րա­վոր հաղ­թա­հա­րել ճգնա­ժա­մը. «Փաստ» «Հրապարակ». Փաշինյանը կարծում է, որ եթե Վարդանը «կոտրվի», մյուսների հարցը խաղուպար է լինելու Տնտե­սու­թյու­նը ծանր իրա­վի­ճա­կում է.կրկին հա­մընդ­հա­նուր սահ­մա­նա­փա­կում­նե՞ր, թե՞ պայ­քա­րի խստա­ցում. «Փաստ» Համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ առաջիկայում էլ լինի դա. Արծվիկ Մինասյանը՝ ՀՅԴ-ի՝ Արթուր Վանեցյանի և Միքայել Մինասյանի հետ համագործակցելու մասին «Հա­յաս­տա­նում տե­ղի ունե­ցող իրա­դար­ձու­թյուն­ներն ամ­բող­ջու­թյամբ կախ­ված չեն ներ­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րից». «Փաստ»
website by Sargssyan