56 միլիարդ դրամ դեբետային մնացորդները կվերադարձվեն հարկատուներին․ նախագիծն ԱԺ-ում է
ՔաղաքականԱզգային ժողովում այսօր արտահերթությամբ ներկայացվում է ՊԵԿ կողմից նախաձեռնված փոփոխությունը, որով հարկատուների դեբետային մնացորդները (պետության պարտքը) վերադարձվելու է նրանց։ Օրենքը քննարկվելու է արագացված կարգով, որպեսզի գումարներն արագ վերադարձվեն տնտեսվարողներին։
Մինչև 5 մլն գերավճարները կվերադարձվեն առանց ստուգումների։ 5-40 մլն դրամները կվերադարձվեն պարզեցված ընթացակարգով։ Դրանից մեծ գումարները կլինեն ստուգումների միջոցով։ Այս ամենը կվերաբերի մոտ 9000 տնտեսվարողի։
Այս կարգավորումը կյանքի կոչելու համար կպահանջվի մոտ 56 միլիարդ դրամ: Դրա մեծ մասը, ինչպես ներկայացրեց ՊԵԿ նախագահը, իրենք նախատեսում են հարկատուներին վերադարձնել մինչև տարեվերջ։