Արևմուտքը սկսել է վերանայել իր նախկին քաղաքականությունը հետխորհրդային տարածքում, իսկ Անդրկովկասում ուրվագծվում է այլ պատկեր

regnum.ru-ն իր «Անդրկովկասում չեն սպասում ԽՍՀՄ-ին, սակայն ինչ-որ բանի սպասում են» վերնագրով հոդվածում գրում է, որ երբ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարում էր, որ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել մինչև 2024 թվականը հաջորդ ընտրություններով վերականգնել Խորհրդային Միությունը և նախատեսում է Ռուսաստանին միացնել Վրաստանը, Հայաստանը, Մոլդովան, Բելառուսը և Ուկրաինայի հիմնական մասը», զարմանալ պետք չէր: 

Սահակաշվիլին, որը ղեկավարել էր Վրաստանը նախագահական երկու ժամկետով,պատերազմ էր սկսել 2008 թվականի օգոստոսին, որի արդյունքում կորցրել էր վերահսկողությունը Աբխազիայում ու Հարավային Օսիայում և մահացու բարոյական, հոգեբանական և պատմական հարված հասցրել վրացիների ազգային ինքնությանը: 

Հիմա ակնհայտ է, որ նա վատ գիտեր կամ ընդհանրապես տեղյակ չէր տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությանը:

 

Ըստ գերմանական Kelner Stadt-Anzeiger թերթի, Սահակաշվիլին «հաշվարկներում սկզբունքորեն սխալվել էր, մի կողմից՝ ԱՄՆ-ից անհապաղ ռազմական օգնության, իսկ մյուս կողմից ՝ Ռուսաստանի կողմից որևէ վճռական գործողություն կատարելու անկարողության հարցերում»: 

Գերմանական Die Welt թերթն էլ գրել էր, որ «վարդերի հեղափոխության» առաջնորդը խոշոր խաղադրույք էր կատարել, և, հետևաբար, կորուստը շատ մեծ էր. արդյունքում արևմտյան համակարգին մի օր իսկապես մաս կազմելու նրա երկրի հնարավորությունները աչքի առաջ վերածվել են ավերակների կույտի:

Այնուամենայնիվ, առանց Սահակաշվիլիի էլ ներկայումս վրացական իշխանությունները շարունակում են ընթանալ սահմանված ընթացքով՝ հետևել արևմտյան քաղաքականությանը և հակառուսական կամ հակաիրանական գործողությունների համար երկիրը առաջարկել որպես պլացդարմ ամերիկյան կամ ՆԱՏՕ-ի ռազմաբազաներ տեղակայելու համար: 

Պարադոքս է. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74րդ նստաշրջանի շրջանակներում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա գործընկեր Դավիդ Զալկալիանիի միջև պաշտոնական հանդիպումը Թբիլիսին բացատրում է որպես «արևմտյան գործընկերներին ուղղված բողոք և հրատապ խնդրանք»: 

Իր հերթին Սահակաշվիլին «ճշտում է», որ դա «դավադրություն է վրացական պետականության դեմ», որ խոսքը «Վրաստանի չեզոք կարգավիճակին հասնելու Ռուսաստանի ցանկության մասին է», որպեսզի «Վրաստանը երբեք չմիանա ՆԱՏՕին և Եվրամիությանը»: 

Սակայն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Արևմուտքին այլևս պետք չէ հետամուտ լինել, որպեսզի Թբիլիսին դառնա նշված կառույցների պաշտոնական անդամ: Ժամանակին խոստացել են, իսկ հիմա պետք չէ:

Եվ հենց այդտեղ է Սահակաշվիլին տեսնում «դավադրության» նշաններ և ինչ-ինչ պատճառներով այն վերագրում ռուսական կողմին: Միևնույն ժամանակ The Financial Times արևմտյան թերթը գրում է, որ «Վրաստանին այժմ առաջարկվում է կենտրոնանալ ժողովրդավարության կայացման և ներքին բարեփոխումների վրա, իսկ Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակի հարցը հետաձգվում է մինչև ավելի ուշ ժամանակներ»:

Բայց ինտրիգը դրանով չի սահմանափակվում: Թբիլիսիի և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին ուշադիր հետևում են հարևան Հայաստանում, որը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո իրեն դիրքավորել է որպես տարածաշրջանում «Վրաստանից ժողովրդավարության էստաֆետը ընդունած երկիր»: 

Այդ առիթով կան որոշակի նկատառումներ: Հայաստանը տարածաշրջանային քաղաքականության ոլորտում Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունից աշխատում է դուրս գալ, չնայած ավելի վաղ իրեն համարում էր դրա ակտիվ մասնակիցներից մեկը: 

Հիշեցնենք, որ մինչև վերջերս Փաշինյանը կոչ էր անում Թուրքիային «վերականգնել հարաբերությունները առանց որևէ նախապայմանի»: 

Այժմ, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում, Փաշինյանը Թուրքիային անվանել է մի երկիր, որը «լուրջ սպառնալիք է Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության համար», իսկ Ռուսաստանը, որը սիրիական ուղղությամբ Թուրքիայի հետ դաշինքի մեջ է, հանդիսանում է «Հայաստանի հիմնական ռազմավարական դաշնակիցը», որով իսկ բաց տեքստով բացահայտում է իրավիճակի անոմալությունը և կասկածելիությունը: 

Պատահական չէ, որ հայկական ԶԼՄ-ներում հայտնվել են նյութեր, որոնք պարունակում են ենթադրություններ այն մասին, որ հայկական հարցը լուծելու նոր հնարավորություն է առաջացել «բացառապես Բաքվի, Անկարայի և Մոսկվայի միջև երկխոսությամբ»: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այս երկիրը ևս (որի հետ, ըստ Փաշինյանի, «Հայաստանը ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել») նույն դաշինքի մեջ է Բաքվի և Անկարայի հետ:

Ի դեպ, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջև արդեն ութերորդ հանդիպումը պետք է տեղի ունենա Թբիլիսիում: Եվ հիմա Թբիլիսին յուրահատուկ իրավիճակի մեջ է հայտնվել, քանի որ Բաքուն և Անկարան, հանդես գալով որպես Ռուսաստանի ռազմավարական գործընկերներ, համատեղ անցկացնում են աշխարհաքաղաքական արժեքների վերագնահատում: 

Ընթանում է խաղ՝ շատ մեծ խաղ, որը Սահակաշվիլին զգացել էր, բայց սխալ էր ախտորոշել, ինչպես և ներկայումս սխալ են ախտորոշում Փաշինյանի կողմնակիցները:

Նրանք դեռ չեն գիտակցում, որ Արևմուտքը սկսել է վերանայել իր նախկին քաղաքականությունը հետխորհրդային տարածքում, իսկ Անդրկովկասում ուրվագծվում է այլ պատկեր, ինչը տարածաշրջանի երկրները ուղղելու է բուռն իրադարձությունների ջրապտույտ: Եվ նման մոտեցումը անիմաստ չէ, եթե իրավիճակը գնահատենք պատմական տեսանկյունից: 

Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը, Սիրիայի տարածքում ռուսական բանակի առկայությունը, Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրումը և Սև-Կասպից ծովեր տարածաշրջանի նկատմամբ դրա իրական վերահսկողությունը հնարավորություններ են ստեղծում Կովկասում համագործակցության նոր կառույցի ձևավորման համար:

 

Կկարողանա՞ արդյոք Հայաստանը իր քաղաքականությունը վերակառուցել ճիշտ ուղղությամբ: Վրաստանը արդեն իսկ մտել է այդ գործընթացի մեջ, իսկ Ադրբեջանը վաղուց արդեն աշխատում է այդ ուղղությամբ: Բոլորը պետք է որոշակի պատմական դեր խաղան տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական կարգի ձևավորման գործում:

Կամո Խաչիկյան

«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Մարդիկ կկարողանան վայրէջք կատարել Մարսի վրա 2035-ին. NASA-ի գլխավոր ադմինիստրատոր Կադիրովը հայտնվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում Ռուսաստանը եւ Թուրքիան Սիրիայի հարցում ճակատագրական պայմանավորվածություններ են ձեռք բերել․ Պուտին Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ Հայաստանում կսկսեն բլոքչեյն տեխնոլոգիաներ ուսուցանել 37 տարեկանում մահացել է դատախազ Հեղինե Բադալյանը ՀՔԾ-ն հաստատեց․ Արա Բաբլոյանը որպես կասկածյալ է ներգրավվել․ Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին Երևանում Չեխուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար երեք երիտասարդի մեղադրանք է առաջադրվել Հայոց լեզվի ու պատմության ուսուցանման դեմ պայքարի նպատակը ո՞րն է․ Իվետա Տոնոյան (տեսանյութ) Գյուղատնտեսական հողերի հաշվին անտառային տարածքների մեծացումը չի հանգեցնի գյուղացիների եկամուտների կրճատման. պաշտոնյա Մահացել է թավջութակահար Վահրամ Սարաջյանը Էրդողանը ցանկանում Է հափշտակել սիրիական հողն ու նրա բնական հարստությունները. Ասադ Սիսիանի բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
website by Sargssyan