Սահմանային լարվածություն միշտ էլ եղել է․ Սեյրան Օհանյան
ՔաղաքականՀայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը սովորական երևույթ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Սահմանային լարվածություն միշտ էլ եղել է»,-ասաց նա։
Սեյրան Օհանյանի կարծիքով՝ այսօրվա բանակը լիովին վերահսկում է սահմանային իրավիճակը։
«Եվ, ըստ իրադրության, համապատասխան որոշումներ ընդունում է։ Կարծում եմ՝ հատկապես Տավուշի շրջանում զորամիավորման ղեկավարությունը զորամասերի հրամանատարների հետ համապատասխան միջոցներ ձեռնարկում են զսպելու համար»,-ասաց Պաշտպանության նախկին նախարարը։