Կոնկրետ օրակարգ չկա. Լիլիթ Մակունցը` «Իմ քայլի» նիստի մասին
ՔաղաքականԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստին, որին մասնկացում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կոնկրետ օրակարգ չկա, հերթական հանդիպումն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Կոնկրետ օրակարգ չկա, պարբերաբար` աշխատում ենք հանդիպել վարչապետի հետ, եւ սա հերթական հանդիպումներից մեկն է»,- ասաց նա:
Լրագրողի հարցին, թե Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարության վերաբերյալ հարցեր լինելու են վարչապետին, նա արձագանքեց, թե չգիտի նման հարցեր կբարձրացվեն, թե ոչ, սակայն խմբակցության մի շարք պատգամավորներ անդրադարձել են դրա եւ արձանագրել, որ Ալիեւի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել, եւ կառուցողական դաշտ չկա այնտեղ:
Նա հավելեց, որ չգիտի նաեւ, թե արդյոք հարցեր կհնչեն Անդրանիկ Քոչարյանի հայտարարության եւ «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման դեպքերի առնչությամբ, սակայն ինքն անձամբ դատապարտում է այդ հարձակումը:
«Որեւէ բռնության փորձ ընդունելի չէ, եւ ես ուրախ եմ, որ իրավապահ մարմիններն արդեն զբաղվում են այդ գործով, եւ գործ է հարուցված»,- ասաց Լիլիթ Մակունցը: