Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան
ՔաղաքականՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Նախարարը մասնակցելու հոկտեմբերի 10-ին և 11-ին Աշխաբադում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի, ինչպես նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին: