Ուշագրավ խորհուրդ դատարաններին. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ներքին կարգով «խորհուրդ» են տվել դատարանների նախագահներին, որպեսզի փաստաբանների կողմից դատարան ներկայացված միջնորդությունների մասով հնարավորինս անզիջում լինեն և առավելագույնս մերժեն միջնորդությունները։
Խոսքը վերաբերում է միջնորդությունների բոլոր տարբերակներին՝ կապված խափանման միջոցի, ինքնաբացարկի միջնորդության, թե այլնի հետ։
Ըստ մեր աղբյուրների, սա կարող է լուծել մի քանի հարց. ի մասնավորի՝ հնարավոր կլինի առավել մեծ քանակությամբ դատական «աղմուկներ» ապահովել հատկապես «նախկինների» հետ կապված, ինչը «օդ ու ջրի նման» անհրաժեշտ է իշխանություններին, և երկրորդ՝ հանրության շրջանում այնպիսի կարծիք չի ձևավորվի, թե փաստաբանների միջնորդությունները մերժող միակ դատավորը Աննա Դանիբեկյանն է։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում