Հեռուստամարաթոնին ընդառաջ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես ամեն տարի, առաջիկա նոյեմբերին նույնպես տեղի կունենա հերթական հեռուստամարաթոնը, որի ժամանակ համայն հայությունը հերթական անգամ ձեռնամուխ կլինի հանգանակություն կատարել՝ ՀՀ-ում և Արցախում առկա խնդիրների լուծման և կարգավորման համար։
Այս տարի հանգանակված գումարը ուղղված կլինի Արցախում խմելու ջրի հարցի լուծմանը:
Ի դեպ, հեռուստամարաթոնը կանցկացվի Հայաստանում:
Հիշեցնենք, որ 2016 թվականին հանգանակվել էր մոտ 15,5 մլն ԱՄՆ դոլար, 2017-ին՝ մոտ 12,5, 2018-ին՝ իշխանափոխությունից հետո, մոտ 11 մլն դոլար:
Եվ ահա, անհանգստանալով, որ առաջիկա հեռուստամարաթոնին, հանկարծ ու, ավելի փոքր գումար չհավաքվի, «Փաստ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընթացող ՏՏ համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած սփյուռքի ներկայացուցիչների հետ քննարկել է իր մտահոգությունը և խնդրել իրենց երկրներում մեր հայրենակիցների շրջանում առավել ակտիվ զբաղվել հեռուստամարաթոնի լոբբինգով՝ ցանկալի արդյունք ունենալու համար։
Մեր աղբյուրները պնդում են, որ նման խոսակցություն եղել է նաև մեր դեսպանների հետ: Որպես հանրությանը մատուցվելիք առաջնային խնդիր դրվել է այն հարցը, որ «նոր Հայաստանում» բոլոր գումարները մինչև վերջին լուման ծառայեցվելու են բուն նպատակին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում