Հայաստանի իշխանությունների լեգիտիմությունը թուլանում է. փորձագետ
ՔաղաքականՀայաստանի իշխանությունների լեգիտիմությունը թուլանում է, այն սկսում է ավելի վատ աշխատել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով՝ իշխանության միջոցով արդեն դժվար է անել այն, ինչը կարելի էր անել անցած տարվա գարնանն ու ամռանը:
«Սովորաբար, երբ վերնախավի փոփոխություն է տեղի ունենում, կամ այն հասցվում է ավարտին, եւ վերանախավն ամբողջությամբ փոխվում է, կամ հին վերնախավից մարդիկ են հայտնվում, որոնք պատրաստ են ենթարկվել նոր վերնախավին, ինչը հազվադեպ է տեղի ունենում»,- նշեց նա: Իսկանդարյանը նկատեց, որ հետհեղափոխական երկրում գործընթացների սխեման հասկանալի է՝ նախ գործադիր իշխանություն, ապա տեղական իշխանություն, որից հետո՝ օրենսդրական իշխանություն, դատական իշխանություն եւ ապա՝ մամուլ:
Քաղաքագետը նշեց, որ հեղափոխությունից հետո նոր վերնախավը որոշակի պատկերացումներ է ձեւավորել, թե ինչպիսին պետք է լինի կառավարման համակարգը:
«Կա նաեւ հասկացողություն, որ պետական ապարատի արդյունավետ աշխատանքի համար մասնագետներ են անհրաժեշտ: Սակայն հենց նրանք են փորձում հակադարձել խնդիրների լուծման միջոցներին, որոնք ընդունում է նոր վերնախավը: Եվ բնական հակասություն է առաջանում: Որոշ ժամանակ դա կարող ենք չտեսնել, սակայն որոշակի պահի այն բռնկվում է, օրինակ, հրաժարականների տեսքով: Դա բնական գործընթաց է»,- եզրափակեց նա: