Կառավարության նիստում ներկայացված թվերն ուռճացված էին. Հայաստանի խաղողագործների միության նախագահ

Այս տարի խաղողի բերքը շատ քիչ է եղել, մենք գրեթե խաղող չենք ունեցել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։

«Բոլորին խաղողն անհրաժեշտ է եղել, բոլորը խաղող էին ուզում մթերել, իսկ կառավարության նիստում ներկայացված թվերն ուռճացված էր եւ աբսուրդ։ Աննախադեպ էր բերքի քչությունը միայն եւ հին ավանդույթների շարունակությունը, այն է՝ ուռճացված թվեր ներկայացնելը»,–նշեց նա։

Բերքի քչությունը, նրա համոզմամբ,  կապված էր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառների հետ.  «Տարին անոմալ էր, ունենք գլոբալ տաքացման խնդիր, օդի հարաբերական խոնավությունը տատանվում է, այս տարի էլ երաշտային տարի էր Արարատյան դաշտավայրում՝ 21 օր տեղումներ չեղան, կառավարությունն էլ  հողօգտագործողներին փոխհատուցում տրամադրելու մասին չհայտարարեց, ծածկադմփոց անելով շարունակեցին, մինչդեռ պարտավոր էին երաշտային տարի հայտարարել»։ 

Արտակ Սարգսյանը կարծում է՝ խաղողի մթերման թվերն ուռճացվել են, որպեսզի օրինականացնեն անորակ եւ անօրինական սպիրտը. «Պիտի ասեն այսքան խաղող եմ ընդունել, այսքան սպիրտ է ստացվել, սարքել եմ կոնյակ, վաճառել եմ, ուրիշ բացատրություն չկա»։

Նա շեշտում է՝ այսօր խաղողագործի մասին մտածող չկա, տնտեսական բումի մասին խոսել չի կարելի, «իսկ խաղողագործությունը ոչնչացնելով՝ հասկանալի չէ, թե ուր ենք գնում»։

Խաղողագործների միության նախագահը նաեւ նկատում է՝ եթե օրինակ գինեգործության եւ խաղողագործության «կենտրոն» համարվող Աղավնաձորում բնակիչները բողոքում են, որ խաղողի մթերման խնդիրներ կան, ապա գինեգործության զարգացման մասին եւս խոսել չի կարելի։

Հիշեցնենք, որ օրերս կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հիշարժան է, որ այս տարի արդեն խաղողի մթերման եզրափակիչ փուլն է ու ոչ մի աղմուկ, աղաղակ չկա։ Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը խաղողի մթերման տվյալներ ներկայացրեց՝ տեղեկացնելով, որ մթերվել է մոտ 160,000 տոննա խաղող,  որը 37 տոկոսով ավելի է անցած տարվա նույն ցուցանիշների համար։

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը 2-3 բալ էր Կրեմլի խորհրդավոր լռությունը. Հայկական հետքը հանգիստ չի՞ տալիս Սահմանադրությունը պետք է լինի ոչ թե մեկ մարդու, այլ 3 միլիոն մարդու Սահմանադրություն Սահմանադրությունը պետք է լինի ոչ թե մեկ մարդու, այլ 3 միլիոն մարդու Սահմանադրություն Այսօր տեղի կունենա ամենամեծ քննությունը Խույս է տալիս ինքն իրենից Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է ծառայության անցնող զորակոչիկներին և համոզմունք է հայտնել, որ նրանք պատվով կկատարեն հայ ժողովրդի պահապանը լինելու բարձր առաքելությունը Իրանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան ընդդեմ ԱՄՆ-ի Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ) Սեպտեմբերի 1-ից ևս մեկ նախակրթարան կգործի․ԿԳՄՍՆ Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգային ու ավանդական արժեքներին․ Շարմազանով Արթուր Վանեցյանը ընդդիմության համախմբման կենտրոնում Ուսուցիչների սոցփաթեթների մասին․ նոր որոշում Գագիկ Ծառուկյանի հավատամքը. եթե կան խնդիրներ, ապա կան նաև դրանք լուծելու բազում ճանապարհներ Հուլիսի 6-ին ամենամեծ քննությունն է՝ մաթեմատիկայից․ 47 քննական կենտրոնից գործելու է 46-ը Մենք ունենք նախ՝ պետական և ազգային ընդհանուր շահեր, նոր միայն անձնական Ուզում եմ հավատալ, որ Ազգային ժողովը չի գնա օրենքը վերանայելու ճանապարհով. Գեւորգ Դանիելյան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ Լիտվացի բժիշկների առաքելությունը Հայաստանում ավարտվեց (լուսանկարներ)
website by Sargssyan