Թուրք զինվորականները վերահսկողություն են սահմանել Սիրիայում Ռաս էլ Այն քաղաքի նկատմամբ

Թուրքիայի բանակը գրավել է Ռաս էլ Այն սահմանամերձ քաղաքը, երբ այդտեղից հեռացել են «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) արաբ-քրդական ջոկատները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը:

Անցած շաբաթ թուրք զինվորականներն ու սիրիական զինված ընդդիմությունը վերահսկողություն են սահմանել Ռաս էլ Այն քաղաքի նկատմամբ: Իր հերթին SDF-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Թուրքիայի սահմանից զորքերի հեռացումը կսկսվի, երբ Թուրքիան թույլ կտա նրանց տարհանել մնացած մարտիկներին ու խաղաղ քաղաքացիներին շրջափակված սահմանամերձ քաղաքից:

Ավելի ուշ Թուրքիան եւ ԱՄՆ-ը պայմանավորվել են, որ Անկարան հինգ օրով կդադարեցնի գործողությունները Սիրիայում, որ սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերը լքեն սահմանի երկայնքով 30-կիլոմետրանոց գոտին:

Արաբ-քրդական ջոկատների հրամանատար, Սիրիական դեմոկրատական ուժերի ներկայացուցիչ, գեներալ Մազլում Աբդին հայտարարել է, որ այդ համաձայնագիրը տարածվում է միայն Թել Աբյադ եւ Ռաս էլ Այն քաղաքների միջեւ ընկած գոտում, այսինքն՝ քրդերի կողմից վերահսկվող գոտու միայն մեկ երրորդ մասում: Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հաստատել է այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի եւ Սիրիայի իշխանությունների հետ մնացած շրջանների հարցով:

 

 

2020 թվականի ընթացքում կհիմնվի 21 նախակրթարան. ԿԳՄՍ նախարար2020 թվականի ընթացքում կհիմնվի 21 նախակրթարան. ԿԳՄՍ նախարար Վարակի հետ զուգընթաց ապրելը մեր հիմնական ուղղությունն է. Արսեն Թորոսյան «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը Արարատի մարզում 62-ամյա վարորդի մեքենան գլխիվայր շրջվել է. նա տեղում մահացել է Մարտի 16-ից մայիսի 25-ը հայտնաբերված օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվել է շուրջ 19100 ՎԻՎ արձանագրություն (տեսանյութ) Կորեայի իրավապահների կողմից հետախուզվող Ջանգը հայտնաբերվեց Երևանում 7-ամյա տղայի ծնողները որպես բռնարարներ վերցվել են հաշվառման. Նելլի Դուրյան Հակաճգնաժամային կառավարություն ձեւավորելն ապակառուցողական առաջարկ է. Մարուքյան Համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել այս փորձությունը եւս. Արմեն Սարգսյանը՝ Վրաստանի նախագահին Արթուր Վանեցյանը շարունակում է սպային վայել կեցվածք դրսևորել Պետության ղեկավարի հոգեկան անհավասարակշռությունն ու չափազանց տարերայնությունը չի կարող իր ազդեցությունը չթողնել. Արթուր Ղազինյան Խայտառակություն էր․ Էդմոն Մարուքյանը՝ Արսեն Թորոսյանի հակավրացական հայտարարության մասին Կրթված սերունդ ունենալը Գագիկ Ծառուկյանի համար եղել և մնում է բարգավաճ երկիր կառուցելու հիմքը Կարող եք զսպել ձեր ախորժակը որպես իշխանություն. Անի Սամսոնյան (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նոր կառավարության կառուցվածքը Համաճարակային առումով իրավիճակը շարունակում է տագնապալի մնալ: Շատ է խոսվում թեկուզ կարճ ժամանակով կրկին անգամ սահմանափակումների ռեժիմին անցնելու մասին: Փաշինյանը չկարողացավ հերքել մաքսանենգության վերաբերյալ ակնհայտ փաստերը. «Գոլոս Արմենիի» «Մեզ ասում են՝ «բա խի՞ վլաստը տվիք Նիկոլին». մարդիկ հանկարծակի գիտակցեցին, որ Նիկոլը չարիք է» Կորոնավիրուսից մահացածների և վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ Լայվերով,սելֆիներով ու ծառից ծառ թռնելով կորոնավիրուսի դեմ չեն պայքարում․ Շարմազանով
website by Sargssyan