Հրշեջ-փրկարարները մարել են 7,5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
ՀասարակությունՀոկտեմբերի 20-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ եւ ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 200 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, 700 քմ,
Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղում՝ մոտ 3000 քմ, Նարեկ գյուղում՝ 3 հա,
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում՝ մոտ 5000 քմ,
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 2000 քմ, Նոր Արտամետ գյուղում՝ 1500 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 2 հա,
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ մոտ 500 քմ, 1000 քմ, 1 հա, 200 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են եւ մարել: