2020 թվականին կվերանա հեռահաղորդակցության ոլորտում գործող մենաշնորհը, և կունենանք 2-րդ օպերատոր. Արցախի ԱԳ նախարար

2020 թվականին կվերանա հեռահաղորդակցության ոլորտում գործող մենաշնորհը, և կունենանք 2-րդ օպերատոր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջուըմ գրել է Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

«Լավ նորություն։

2020 թվականին կվերանա հեռահաղորդակցության ոլորտում գործող մենաշնորհը, և կունենանք 2-րդ օպերատոր։ Վերջին ամիսներին անցկացված հանդիպումներն ու խորհրդատվությունները թույլ են տալիս վստահաբար ասելու, որ 2020 թվականին Արցախ մուտք կգործի 2-րդ օպերատոր։ Նման ծրագրի համար առկա են ներդրողներ և փորձառու մասնագետներ։ Ստեղծվել են հնարավորություններ՝ լուծելու հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհի հետ կապված խնդիրը։

Հետամուտ եմ այդ գործին և ունեմ քաղաքական կամք՝ 2020 թվականին ապահովելու համապատասխան պայմաններ՝ հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհը հաղթահարելու և 2-րդ օպերատորի՝ Արցախ մուտք գործելու համար։

Ի՞նչ կտա դա մեզ բոլորիս։

Առաջին հերթին՝ որակյալ ու ցածր գներով շարժական կապ։ Մրցակցությունը գործող օպերատորին կստիպի իր բաժանորդների համար նվազեցնել սակագները։ Ապա՝ ժամանակակից 4G/LTE ձևաչափով որակյալ և մատչելի շարժական համացանցի հասանելիություն։ Նոր աշխատատեղեր, առաջին հերթին՝ երիտասարդ մասնագետների համար։

Երկրորդ օպերատորի մուտք գործելուց կշահեն նաև ոլորտի փորձառու աշխատակիցները, ովքեր կունենան այլընտրանք՝ մասնագիտական գիտելիքները ներդնելու նոր ընկերությունում։ Բնականաբար, որպես հետևանք՝ այն կխթանի գործող օպերատորի կողմից աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը։ Եվ վերջապես՝ կունենանք սահմանամերձ գոտում պաշտպանված կապ և Արցախի ու ՀՀ-ի միջև ռոումինգի փաստացի վերացում»,- գրել  է նա։

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ Ողբերգական դեպք Երևանում. հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու մոխրացած դի ԱԺ պատգամավորը դրամական օգնություն է տրամադրել Կոտայքի մարզի անապահով ընտանիքներին Երբ այս անտեսանելի թշնամին վերանա, մենք տնտեսական աճի շատ բարձր ցուցանիշ կգրանցենք․ Թրամփ Ճգնաժամ Բարսայում. ակումբը հսկայական աշխատավարձերի պատճառով ֆինանսական խնդիրներ ունի․ Sports Հակաճգնաժամային միջոցառումների կարևոր բաղադրիչ պետք է լինի մարդկանց հեռանկարներ ցույց տալը. Փաշինյան ԵՄ-ից ֆինանսավորվող ծրագրով ՀՀ գյուղատնտեսական ոլորտին կտրամադրվի 456,500 եվրո օգնություն Կարեն Վարդանյանի կարծիքով իշխանությունները պետք է կանգնեն Եսայանի և մյուս աշխատակիցների կողքին Հեղափոխությունից առաջ և հետո. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Քաղաքացին սպառնում է ցած նետվել Կիևյան կամրջից Հայաստանում կորոնավիրուսից մահացածների համար հատուկ դիահերձարան կկառուցվի Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 180-ի մոտ առկա է թոքաբորբ Մեկ ամսով սահմանափակումները երկարաձգելու հարցն ենք քննարկում. Սիսակ Գաբրիելյան Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման՝ հղի կանանց ուղղված ծրագրով վճարումները սկսված են Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի. Արսեն Թորոսյան Սպառողները շնորհակալ են հոգատար վերաբերմունքի համար Արթուր Վանեցյանը չի շտապում իր տեսակետը ներկայացնել Մարդիկ ավելի շատ պարզ մարդկային վերաբերմունքից են շոյվում Այս պահի դրությամբ ունենք 12 մահ. կորոնավիրուսից առավոտյան 81–ամյա պացիենտ է մահացել. Արսեն Թորոսյան Փաստորեն՝ Հայաստանում էլ տեղ չկա․․․
website by Sargssyan