Ամե­նա­զայ­րա­ցած եր­կիրն ենք. ին­չո՞ւ իշ­խա­նու­թյուն­ներն այդ­պես էլ դա­սեր չեն քա­ղում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Գրեթե յուրաքանչյուր մարդ առօրյա կյանքում զայրույթ է ապրում, որն իրենից հուզական պոռթկում է ներկայացնում: Մարդկանց մոտ զայրութ է առաջանում՝ կապված ընտանիքում, աշխատավայրում և կյանքի տարբեր ոլորտներում ծագած խնդիրների հետ: 

Համընդհանուր զայրույթի տեղիք կարող են տալ իշխանությունների պահվածքը, հասարակական ու քաղաքական հարաբերությունները և այլն: 

«Գելլափ» գլոբալ վերլուծությունների ու հետազոտությունների ընկերությունը 2019 թվականի ապրիլին հետազոտություն է իրականացրել՝ պարզելու, թե որքա՞ն զայրացած են մարդիկ աշխարհում, ու որո՞նք են ամենազայրացած երկրները: 

Այդ հետազոտություններն ամփոփվել են «Գելլափի» 2019 թվականի Համաշխարհային զգացմունքների զեկույցում, որը ներառում է նաև հույզերի չափումը (զայրույթի մակարդակը) աշխարհի 143 երկրում: 

Ըստ հետազոտության, զայրույթը առավել հաճախ դրսևորվում է հատկապես Մերձավոր Արևելքում: Սակայն այս զեկույցը հատուկ ուշադրության չէր արժանանա, եթե զայրույթի ամենաբարձր ցուցանիշը Հայաստանում գրանցված չլիներ: «Գելլափը» պարզել է, որ Հայաստանում մարդկանց 45 տոկոսը «երեկ շատ է զայրացել»:

Այն, որ Հայաստանում զայրույթի ցուցանիշն ամենաբարձրն է 143 երկրների շարքում, ինքնին մտահոգիչ է: Սակայն էլ ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ ամբողջ 2019 թվականի համանման ուսումնասիրության արդյունքներն, ամենայն հավանականությամբ, պակաս խայտառակ չեն լինելու: 

Ավելին, չի բացառվում, որ 45 տոկոսանոց նիշը բարձրանա: Իսկ դրա համար կան բոլոր «բարենպաստ» պայմանները: 

Փաստացի իշխանափոխությունը ոչ միայն դրական ազդեցություն չի ունեցել մարդկանց հուզական վիճակի վրա, այլ ընդհակառակը, քաղաքացիների հույսերը, որ կապված են ներկա իշխանությունների հետ, չեն արդարացրել իրենց: 

Չկա տնտեսական այն թռիչքային զարգացումը, որ խոստացել էր Փաշինյանը, հասարակությունը բաժանված է սևերի և սպիտակների, աճում է ատելության և թշնամանքի մթնոլորտը, գոյություն չունի երկրի զարգացման տեսլական:

 Այս բոլոր պատճառներին գումարվում է նաև մեկը, որը հասարակության շրջանում լուրջ զայրույթի պոռթկման տեղիք է տալիս: 

Այն վերաբերում է ազգային արժեքների պահպանման դեմ ուղղված նախաձեռնությունների իրականացմանը, որոնք իշխանությունների կողմից հատուկ աջակցություն են ստանում և ներկայացվում են առաջադիմության քողի ներքո: 

Ու փաստն այն է, որ մարդկանց համար առավել սուր զայրույթի պատճառ կարող է հանդիսանալ ոչ այնքան սոցիալական ծանր դրությունը, որքան իրենց ինքնության դեմ սկսված արշավը: 

Ուստի պատահական չէ, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, կրթական համակարգում հայագիտական առարկաների դերի նվազեցմանն ուղղված քաղաքականությունը, հասարակության կողմից ընդունված արժեքներին հակասող բովանդակություն ունեցող ֆիլմերի և միջոցառումների ֆինանսավորումը հանրային լուրջ դիմադրության հանդիպեցին և զայրույթի ալիք առաջ բերեցին:

Զայրույթի վերաբերյալ «Գելլափի» զեկույցը իշխանությունների համար պետք է լուրջ ազդանշան դառնա՝ հասկանալու, որ իրենց կողմից տարվող քաղաքականությունը լուրջ վերանայումների կարիք ունի, քանի որ հասարակության ներսում բացասական հույզերի պոռթկումներ են տեղի ունենում: 

Եթե անցած տարի անձամբ Փաշինյանի կողմից հանրության բացասական հույզերը միտումնավոր ուղղորդվում էին նախկին իշխանությունների ուղղությամբ, ապա այդ ատելությունը և զայրույթը իր վեկտորը փոխել է դեպի ներկայիս իշխանությունների կողմը, ավելին, դա սկսել է ուղղվել համատարած բոլորի վրա: 

Այսինքն, բոլորս բոլորիս սկսել ենք ատել, վիրավորել, անպատվել, բոլորս բոլորիս վրա զայրացած ենք:

Իշխանությունները պետք է նաև գիտակցեն, որ չի կարելի խաղալ հանրության նյարդերի հետ, մի կողմից՝ հայտարարել կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ձերբակալությունների շոուներ կազմակերպել, իսկ մյուս կողմից՝ քողարկել բյուջեից իրենց ճոխ ծախսերը, ինչպես տեղի ունեցավ նախարարների աշխատավարձը հանրությունից գաղտնի բարձրացնելու դեպքում: Ուստի լիովին տրամաբանական է, որ հասարակության ներսում դժգոհությունները խորանում են: Վերջապես, վաղուց ժամանակն է դադարել հասարակության մեջ պարբերաբար թշնամիներ ու դավադիրներ «հորինել», դա ծայրահեղ վատ հետևանքներով է հղի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել. Երեմ Սարգսյան Ոստիկանի են դանակահարել Օրենքով գողը 20 տարի շարունակ թալանել է Ռուսաստանի Կենսաթոշակային ֆոնդը Ucom-ի հայտարարությունը լայն տարածում է գտել եվրոպական մամուլում Ե՞րբ կհեռանա Իլհամ Ալիեւը «Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Պարմայի» դեմ խաղում ԱՀԿ-ն՝ օդակաթիլային ճանապարհով կորոնավիրուսի փոխանցման հավանականության մասին Արթուր Վանեցյանի դիտարկմամբ՝ եկել է քաղաքական քայլերի մեջ հստակություն մտցնելու պահը Որ հիվանդություններն ունեցողներն այսուհետ կարող են դիմակ չկրել. Պարետի նոր որոշումը Գագիկ Ծառուկյանի գործով վերաքննիչի բողոքը կդառնա բեկումնային Մահացել է Վլադիմիր Աբրահամյանը Պարետը 24 ժամով արգելվել է 8 տնտեսվարողներին գործունեությունը Իմ սիրելի՛ հայրենակիցներ, ես ցավում եմ, որ որոշ շրջանակների հաջողվեց իմ խոսքերը անբարո ձեւով խեղաթյուրել. Նաիրա Զոհրաբյան Բաղդադում սպանել են Իրաքի կառավարության հակաահաբեկչության հարցերով խորհրդականին Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Կորոնավիրուսը կամաց-կամաց թվերի տեսք է ստանում. առեւտրի եւ ծառայությունների ոլորտը կրճատվել է. Արա Գալոյան «Ժողովուրդ». Տեղափոխություններ Արցախից Հայաստան. ով է նոր նշանակված պաշտոնյան «Հրապարակ». ՍԴ պատմության մեջ առաջին դեպքն է, որ քվորում չապահովելու պատճառով նիստը չի կայացել Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանի բազմաթիվ հասցեներում եւ Կոտայքի մարզում Այսքան քրեական հոդված ո՞նց եք կարողանալու տանել ... Արթուր Ղազինյան
website by Sargssyan