Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո


Այս իշխանությունը պատերազմ է հայտարարել ազգայինին․ ՀՅԴ ԳՄ անդամ

Քաղաքական

Ներկա իշխանությունը ցույց է տալիս իր ռեպրեսիվ վարքագիծը՝ ամեն անգամ փորձելով դիմել իրենց ոչ հաճո քաղաքական ուժին, անհատին լռեցնելու ռեպրեսիվ մեթոդների: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։

Գալստյանի խոսքով՝ ՀՅԴ երիտասարդական միության անդամների դիմումը ՀՀ դատախազությանն ու ԿԳՄՍ նախարարությանը անպատասխան է մնալու ․ «Ես վստահ եմ, որ չի էլ լինելու պատասխան»։

Լիլիթ Գալստյանի կարծիքով՝ ԿԳՄՍ նախարարության քայլերը պատահական չեն․ «Սրանք մեր ինքնությունը, ոգին թուլացնելու ծրագրեր են։ Շատ ավելի վատ է ԿԳՄՍՆ-ի համար, եթե ունեին փաստեր անօրինական գործունեության մասին, ուրեմն ինչո՞ւ էին դրանք կոծկել, ինչը նույնպես քրեորեն պատժելի է: Այս ամենը տեղավորվում է գործող քաղաքական ուժի ռեպրեսիվ գործիքակազմի շրջանակում: Ինչպե՞ս կարելի է մի երկրում, որտեղ մշակույթն ունի ահռելի դերակատարում, որպես ինքնությունը սնուցող աղբյուր չկարեւորվել մշակույթը, որը քաղաքացի-ազգային պետականություն կերտող ամենամեծ աղբյուրն է: Հետո տեսանք նաեւ, որ ազգային ինստիտուտների դեմ կա ուղղորդված շարժում: Սա քաղաքական ծրագիր է՝ կոտրելու մեր մեջքը։ Այս ամենը խոսում է այն մասին, որ այս իշխանությունը պատերազմ է հայտարարել ազգայինին»։

Նշենք, որ ուսանողների ակցիային են միացել ՀՅԴ երիտասարդական միության անդամները, «Ադեկվադ» կուսակցությունը, Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը եւ «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամները։

«ՎԵՏՕ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել է այդ ակցիային մասնակցելու որպես անհատ․ «Ես ավելի վաղ այստեղ եկել էի՝ որպես անհատ, լսել էի ուսանողներին, իրենց ասելիքն էի փոխանցել ՎԵՏՕ-ի՝ այսօր տեղի ունեցած խորհրդի նիստին, եւ խորհրդի նիստում այսօր որոշում կայացվեց ամբողջությամբ աջակցել այս բողոքի ցույցերին, ցուցաբերել մասնակցություն՝ ֆիզիկական ներկայությունից մինչեւ կազմակերպչական աշխատանքների աջակցում։ Ակցիայի կազմակերպիչների հետ կքննարկենք իրենց հետագա հարցերը, ու անգամ  պատրաստ են հերթապահել իրենց հետ, պատրաստ ենք գիշերել այստեղ, մնալ այստեղ գիշեր-ցերեկ: Չեմ կարծում, որ մենք ինչ-որ բանով առավել ենք այն մարդկանցից, ովքեր այս հարցը բարձրացնում են»։

Մալյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանը՝ որպես նախարար, տապալել է կրթական ոլորտը․ «Նրան պետք է դուրս շպրտել պետական համակարգից վայրկյան առաջ։ Դեռ հունիսին ՎԵՏՕ-ն հրապարակել էր, որ ՀՀ-ում իշխանությունը զավթված է օտարերկրյա գործակալական ցանցի, նաեւ «Սորոսի» կողմից: Արայիկ Հարությունյանը աշխատավարձ է ստացել Ջորջ Սորոսից՝ աշխատելով նրա հիմնադրած գրասենյակում: Նրա փոխնախարարը՝ Արեւիկ Անափիոսյանը եւս: Այս մարդկանց Աստվածը «Սորոսից» ստացած իրենց գումարներն են»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՅԴ երիտասարդական միությունը նստացույց է սկսել ԿԳՄՍ նախարարության դիմաց եւ պահանջում է նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Իր հերթին նույն պահանջով դասադուլ են հայտարարել ԵՊՀ Հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները, որոնք այսօր երթով շրջել են այլ բուհերով եւ կոչ արել միանալ իրենց պայքարին:

Ուսանողները ստորագրահավաք են սկսել, որին իրենց տեղեկացմամբ միացել է 800 ուսանող: Բացի այդ, ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ նախարարի հրաժարականի պահանջով  բողոքի ակցիա են անցկացնում նաեւ «ԿԱՄՔ» նախաձեռնությունը եւ «Ադեկվադ» կուսակցության անդամները։

Նշենք, որ բոլոր այս ակցիաների մասնակիցները դեմ են նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծին, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը:

 

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: Նիկոլ Փաշինյանը դեռ ուրբաթ օրը բողոքի ակցիայի մասնակիցների հետ զրույցում նշել է, որ չի կիսում նրանց տեսակետները, իսկ կրթության, մշակույթի ոլորտում քաղաքականության պատասխանատուն կառավարությունն է:

Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր