Բացառված չէ, որ Փաշինյանը ձեռնամուխ լինի նոր քաղաքական բեմադրությունների կազմակերպմանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Չպետք է տարօրինակ համարել, որ այս օրերին իշխանության վարկանիշը կտրուկ անկում է գրանցում, քանի որ Փաշինյանը չի արդարացրել ժողովրդի սպասումները։ 

Շարժման օրերին վերջինս ինչ խոստում ասես, որ չէր տալիս՝ պայծառ ապագա խոստանալով ժողովրդին, թե երկրում իրավիճակն այնքան է լավանալու, որ երկրից արտագաղթած հայության ներգաղթը դառնալու է անխուսափելի։ 

Սակայն իր պաշտոնավարման արդյունքում երկրի սոցիալ-տնտեսական վիճակում դրական փոփոխություններ չկան, մարդիկ դրանք առանձնապես չեն զգում իրենց մաշկի վրա, և այդ է պատճառը, որ մամուլում արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ նոր սոցհարցումների արդյունքում պարզվել է, որ վարչապետի վարկանիշը տարբեր հաշվարկներով տատանվում է 20-30 %-ի սահմաններում Տևական ժամանակ է, ինչ իշխանության կողմից ճիգեր են գործադրվում վարկանիշը տարբեր միջոցներով պահելու համար։ 

Հարուցվում են բազմաթիվ քրեական գործեր, մեծ աղմուկ է բարձրացվում, ձերբակալվում են մարդիկ, իշխանավորները հայտարարում են, թե կոռուպցիայի դեմ անողոք պայքար են սկսել, մեծ գումարներ են վերադարձնում պետական բյուջե, բայց որոշ ժամանակ անց պարզվում է, որ քրեական գործերի մեծ մասը անհիմն էր, ձերբակալված մարդիկ ազատ են արձակվում, որոշ ժամանակ հետո նույն մարդկանց նորից մեղադրանք է առաջադրվում՝ այս անգամ արդեն մեկ այլ քրեական գործով և այսպես շարունակ։ 

Սակայն հնարավոր չէ անընդհատ հանրության աջակցությունը պահպանել արդեն հնդկական սերիալ դարձած ձերբակալությունների ու կալանավորումների միջոցով, քանի որ դրանից հանրությունը գրեթե ոչինչ չի ստանում, բացի արհեստական աղմուկից։ 

Դրա համար էլ վարչապետ Փաշինյանը գործի է դնում իր լայվերը և սելֆիները։ Վարչապետը ամեն մի սովորական և որևէ կողմից աչքի չընկնող իրադարձություն ցանկանում է ժողովրդին ներկայացնել որպես մի մեծ ձեռքբերում, այնինչ այդ հարցերի կարևորությունը այնքան ցածր է եղել, որ նախկինում ոչ էլ խոսել են դրանց մասին։

Փաշինյանն իրեն դիրքավորում է որպես ժողովրդի սիրելի, ով շարունակում է մնալ ժողովրդի սրտի ղեկավարը, սակայն այնպիսի խնդիրների վերաբերյալ, ինչպես կառավարության կողմից արվող ճոխ ծախսերն են, պարզաբանումներ չի տալիս, թե ինչով է դրանց անհրաժեշտությունը պայմանավորված մի երկրում, որը հազար ու մի սոցիալական խնդիր ունի։ 

Եթե սրան էլ գումարում ենք իշխանության աջակցության պայմաններում ազգային ինքնության դեմ սկսված արշավը տարբեր նախաձեռնությունների տեսքով և Արցախյան պատերազմի հերոսների անվանարկումը, ապա պարզ կդառնա, թե ինչու է ժողովրդի վերաբերմունքը փոխվել Փաշինյանի և նրա կառավարության նկատմամբ։ 

Դժգոհությունների կուտակման մասին են վկայում նաև վերջին շրջանում ինտենսիվ բողոքի ակցիաները, սակայն այս պրոցեսը դեռևս անհրաժեշտ հիմք չէ Փաշինյանի համար իր կողմից տարվող քաղաքականության ուղեգիծը վերանայելու համար։ 

Այդուհանդերձ, վերջինս հասկանում է, որ չի կարող այսպես երկար պաշտոնավարել, քանի որ հեռու չէ այն օրը, երբ իր վարկանիշը կարող է գետնին հավասարվել։ 

Դրա համար էլ արշավ է սկսել այն գործիչների դեմ, որոնք հանրության շրջանում շարունակում են բարձր վարկանիշ վայելել։ 

Եվ բացառված չէ նաև, որ Փաշինյանը ձեռնամուխ լինի նոր քաղաքական բեմադրության կազմակերպմանը՝ նոր «կոռուպցիոն» գործերի բացահայտման, աղմկահարույց ձերբակալությունների և այլնի տեսքով, որտեղ իր կերպարը նորից «կհերոսանա»։ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ինչո՞ւ նախագիծը չուղարկեցիք միջազգային փորձաքննության, եթե չեք ուզում նոր գլավլիտ ստեղծել. Տոնոյան Ինչպես վերականգնել Ինսթագրամի և Ֆեյսբուքի կոտրված էջերը ՊՆ-ն սահմանի երկայնքով տիրող իրավիճակի մասին Անմահ Սմբատ, երանի երազ լիներ. մահից առաջ զինվորը դուխ է տվել իր դասընկերուհուն Մահացել է Ժիրայր Ալթունյանը Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին այս պահին Չի կարելի բաց թողնել միջազգային-ազգամիջյան երկխոսություն զարգացնելու առիթը Նախագահի հրամանագրերով ՀՀ ԶՈՒ 3 գնդապետի տրվել է գեներալ-մայորի կոչում «Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Արթուր Վանեցյանը կոչ է արել համախմբվել հայոց բանակի շուրջ Չպայթած ադրբեջանական արկ Տավուշի գյուղերում․ Արծրուն Հովհաննիսյան Ադրբեջանի «ժողովուրդը» երեկ որոշել էր ականջալուր լինել Հայաստանի վարչապետին. Արթուր Ղազինյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Գագիկ Ծառուկյանը երբեք չի տրվում սադրանքների Ինչ վնասներ է հասցրել հակառակորդը Այգեպարին. լուսանկարներ Ադրբեջանական հրետանին այսպես էր խփում մեր գյուղերին հուլիսի 13-14-ին (տեսանյութ) Ձեր սալոտ ու փնթի ձեռքերը հեռու պահեք բանակից, ժողովրդից ու պետությունից. Աշոտյան Ալիեւը ցավակցել է... հեռախոսով Սպանության փորձ` Շենգավիթում (տեսանյութ) Մեր Գրիշան. հերոսի մասին հիշողություններով կիսվում է ուսուցչուհին
website by Sargssyan