«Քուչեքում պպզածները» երեխաների ուշադրությունը չպետք է գրավեն․ Փաշինյան (տեսանյութ)

Կառավարության խնդիրը պետք է լինի ապահովել Գյումրի քաղաքի բնականոն քաղաքաշինական, տնտեսական զարգացումը, որն, ըստ էության, Շիրակի մարզի աղքատության հաղթահարման գործիքն է: Այդ մասին կառավարության նիստում նշեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա մեր կայացրած որոշումներով տնտեսական որոշակի աշխուժություն նկատվում է ու նաև արտաքին տնտեսական գոտու ստեղծման, գործունեության համատեքստում՝ կընդլայնվի: Գիտեք, առաջիկայում «Ryan Air»-ը չվերթներ է սկսելու Գյումրի ու Գյումրին պետք է դառնա տուրիստական շատ աշխույժ վայր: Մեր բոլոր գործողոթյունները պետք է միտված լինեն Գյումրիի ռազմավարական զարգացման հեռանկարին»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով, և պատշաճ աշխատանք հնարավոր է ունենալ միայն կրթության միջոցով:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ երեխաների ուշադրությունը գրավեն ոչ թե, կներեք բառիս համար, «քուչեքում պպզածները», այլ՝ իրենց աշխատանքով, կրթությամբ հաջողության հասած հայրենակիցները, և սա նաև աղքատության հաղթահարման ռազմավարության կարևոր բաղադրիչներից է», - ասաց վարչապետ Փաշինյանը:

Ռուսաստանում հաջողությամբ ավարտել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բժշկական փորձարկումները Հակակառավարական ցույցեր Բելգրադում և Սոֆիայում․ տեսանյութ Արթուր Վանեցյանը սկսած գործը կհասցնի իր տրամաբանական ավարտին Գագիկ Ծառուկյանի հետագա քայլերը կբխեն իրավիճակի վերլուծության արդյուքներից Փրկարարները 14-րդ օրն է՝ փնտրում են Ներքին Դվին համայնքի 66-ամյա բնակչին Ձերբակալվել է Վստրեչի Ապերը Ամեն հերթական ստուգայցն ավելի ու ավելի բարվոք պատկեր է գրանցում. ԱԱՏՄ Եթե ձեր նկատմամբ որս եմ հայտարարում՝ հանձնվեք հնարավորինս շուտ և առանց դիմադրության․ Նարեկ Մալյան Ոստիկանության բրիգադն է, որը ուղևորվում է մարզեր դիմակ-տուգանք օպերացիաի Հայաստանը լիովին հանձնառու է իրագործել ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգը․ փոխվարչապետ Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիներից ամենաերիտասարդը 37-ամյա տղամարդ է Ստամբուլյան կոնվենցիային ընդառաջ՝ Հայաստանի իշխանությունը խնդիր է դրել ազատվել Նաիրա Զոհրաբյանից Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Նոյեմբերյանում և Ալավերդիում Եթե ուսումնարանը չունի պայմանագիր որևէ բուհի հետ, ապա շրջանավարտն ինչ արտոնություններ ունի բուհ ընդունվելու դեպքում Ատեստավորում անցնելու դեպքում ուսուցիչը կարող է ունենալ աշխատավարձի 50 % բարձրացում․ ԱԺ պատգամավորը մանրամասնում է Կորոնավիրուսի պայմաններում տուրիզմի ոլորտում իրավիճակային լուծումներ պետք է առաջարկվի, որ տուրիզմը կարողանա գոյատևի․ ոլորտն անդունդի եզրին է․ տուրիզմի ոլորտի մասնագետներ Եթե Կառավարությունը բիզնեսի աջակցության այլ քայլեր չձեռնարկի, նվազագույնը 80,000 գործազուրկ կավելանա․ Գագիկ Մակարյան Սևանի ափին հանգստացողները ո՞ր դեպքում կարող են դիմակ չկրել /Տեսանյութեր/ Այս իշխանությունների համար պետբյուջեի ԱՄԵՆԱՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԾԱԽՍԱՅԻՆ ՀՈԴՎԱԾԸ դա ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԻ հոդվածն է. Հայկ Ֆարմանյան Վարչապետ Փաշինյանը հրապարակել է հայ ժողովրդի ազգային նպատակները
website by Sargssyan