Կոնստանտին Իշխանովի մեծ ներդրումը հայկական մշակույթը և հայ երաժիշտներին աշխարհում ճանաչելի դարձնելու գործում

Նոյեմբերի 1-9 Երևանում անցկացվեց «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը։

Բացառիկ այս երաժշտական նախաձեռնությունը‚ որը Երևան էր բերել մեր ժամանակների լեգենդար կոմպոզիտորների ու մենակատարների‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կյանքի կոչեց աջակիցների՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի հետ համատեղ։

Փառատոնը միջազգային ստանդարտներ ներմուծող երաժշտական նախաձեռնություն է‚  որն արդեն բարձր գնահատականի է արժանացել երաժշտական աշխարհում։ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Սերգեյ Սմբատյանն առանձնացրեց Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի և վերջինիս նախագահ Կոնստանտին Իշխանովի դերը փառատոնի կայացման գործում.

«Կոնստանտին Իշխանովը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լավագույն բարեկամներից է,  որը միշտ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին ընդգրկում է իր ծրագրերում։ Նվագախումբը միշտ նման մարդկանց կարիք ունի, որոնք հավատում ու աջակցում են մեզ։ Նա պատկերացնում է,  թե իր աշխատանքով ինչպես կարող է օգտակար լինել  հայկական մշակույթին ու Հայաստանին։

Կոնստանտին Իշխանովը մեծ ներդրում ունի նաև հայկական մշակույթը,  հայ երաժիշտներին աշխարհում ճանաչելի դարձնելու գործում։ Մենք պետք է ամեն ինչ անենք,  որպեսզի նման մարդիկ այդպես ոգևորված ու նվիրված էլ մնան։

Այն, ինչ նա է անում, ես չէի էլ պատկերացնում մինչև նրա հետ ծանոթանալը։ Հայրենասեր է,  ու երբեք իր կատարած աշխատանքի մասին չի խոսում։ Համեստորեն իր գործն է կատարում,  չի փառաբանում, հարցազրույցներ չի տալիս։ Հարցնում է՝ պե՞տք է օգնել՝ օգնեմ»։

Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը և նրա ղեկավարը մեծ աջակցություն են ցուցաբերում ոչ միայն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, այլև բազմաթիվ հայ երաժիշտներին ու հայաստանյան կոլեկտիվներին: Օգնում են ներկայանալ համաշխարհային լսարանին, ինչն այնքան կարևոր է հայկական մշակույթը հանրահռչակելու համար։

«Մենք շատ ենք խոսում աշխարհում հայկական մշակույթի տարածման, հանրահռչակման անհրաժեշտության մասին։ Սրանից լավ տարբերակ չկա, այն էլ՝ մշակութային ոլորտում»,- ասում է մաեստրո Սմբատյանն ու ավելացնում, որ մենք նման մարդկանց պետք է փայփայենք ու ամեն ինչ անենք աշխարհում մեր ուրույն տեղն ու դերն ունենալու համար։

 

Արմինե Գրիգորյան

Մշակույթի հայ գործիչների նախընտրած ռուս հեղինակների գրքերը համալրել են մարզային գրադարանները (տեսանյութ) Տղամարդը էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է Էրդողանը որոշել է գազով շանտաժի ենթարկել Ռուսաստանին Տեսանյութ Արմավիրի մարզի 13 տներում առաջացած հրդեհից Ֆրանսիայից Հայաստան ներմուծված առաքանու մեջ հայտնաբերվել են «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի 415 ամբողջական և 12 մասնատված հաբեր հարուցվել է քրգործ. ՊԵԿ Ոստիկանը հեծանիվով անցել է ցուցարարի գլխի վրայով (տեսանյութ) Իսպանիայում ռեժիսորին դիմակ չկրելու պատճառով վռնդել են սեփական ֆիլմի պրեմիերայից Թուրքիայում քրդամետ կուսակցության 82 անդամի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել «Արևմուտքի կարիքը չունենք». Լուկաշենկոն՝ Բելառուս-ՌԴ համագործակցության մասին Թուրքիայում նախկին հայտնի ֆուտբոլիստի կինը 1 միլիոն դոլար է առաջարկել մարդասպանին` ամուսնու սպանության համար Սերբիայում ՄիԳ-21 կործանիչն ընկել է տան բակում (լուսանկարներ, տեսանյութ) ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցները փակելու մասին 18 մլն դոլար. Էսկոբարի եղբորորդին թմրաբարոնի տան պատի մեջ թղթադրամներով լի պայուսակ է հայտնաբերել (լուսանկարներ, տեսանյութ) Արդուկ, ճաշ, կարուձև. Իսպանիայի դպրոցներից մեկում տղաներին սովորեցնում են՝ ինչպես տնային գործեր անել (լուսանկարներ) Երեկ երեկոյան ռազմական նշանակության բեռներ են տեղափոխվել Թուրքիայից Ադրբեջան. Ղուլյան Ինչպես է բեռնատարը վրաերթի ենթարկում 7-ամյա տղային (տեսանյութ) «Իմ քայլի» հերթական պատգամավորը մանդատը վայր դրեց ID.4. Volkswagen-ը ցուցադրել է իր առաջին էլեկտրական քրոսովերը (լուսանկարներ) Տարիներ շարունակ տարբեր ապահովագրական ընկերություններ անօրինական ուղիներով հայթայթում են անձնական հեռախոսահամարս .. Փաշինյանն Արմեն Փամբուխչյանին պաշտոն է տվել
website by Sargssyan