Գայանե Ասլամազյանի նախկին ամուսնուն ցմահ ազատազրկում է սպառնում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար
LifestyleԱրդեն տեղեկացրել ենք, որ հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ տեղեկացրել է, որ ինքը 10 ամիս առաջ ամուսնալուծվել է, իսկ ամուսինը՝ Ջիանի Օնչոն, մոտ 2 շաբաթ է, ինչ գտնվում է կալանավայրում: Ամերիկյան լրատվամիջոցներից պարզ է դառնում, որ Ջիանի Օնչոն մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ: Նյութում մասնավորապես նշված է.
«Հյուսիսային Հոլիվուդում Վարդգես Մարկոսյանը, ով հանրությանը ներկայանում է Ջիանի Օնչո անունով, իրեն մեղավոր է ճանաչել տասնյակ կիլոգրամ կոկաինի մաքսանենգության մեջ: Նա կոկաինը թաքցրել է կենցաղային այնպիսի իրերի մեջ, ինչպիսիք են օդորակիչներն ու լուսամփոփները, ապա դրանք ուղարկել է Ավստրալիա: Վարդգես Մարկոսյանը խոստովանել է, որ Ավստրալիա է տեղափոխել մոտ 40 տոննա կոկաին, որից հետո այն այնտեղ բաժանվել է:
Թմրանյութի շրջանառության մեջ նա սկսել է գործել 2014-ի դեկտեմբերից մինչև 2016-ի հոկտեմբեր:
47ամյա Մարկոսյանը նաև խոստովանել է, որ 2014 թվականի մայիսից մինչև 2019 թվականի հունվար ամիսները իր քրոջ հետ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն է իրականացրել 3,5 միլիոն դոլար լվանալու համար: Իռեն Մարկոսյանն իրեն մեղավոր է ճանաչել և կարող է դատապարտվել մոտ 20 տարվա ազատազրկման: Դաշնային դատախազների խոսքով՝ Վարդգես Մարկոսյանը կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման»: