Կհստա­կեց­վի գույ­քա­հար­կի ար­տո­նու­թյուն­նե­րից օգտ­վող զին­ծա­ռա­յող­նե­րի շրջա­նա­կը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Պաշտպանության նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ 

Օրենքի նախագծի համաձայն, հստակեցվում են պարտադիր զինծառայության մեջ գտնվող, գույքահարկի արտոնությունից օգտվող՝ հետուսումնական պայմանագրային զինծառայության մեջ գտնվող անձանց շրջանակը, համապատասխան շահառուների համար գույքահարկի արտոնության իրավունքի դադարեցման հիմքերը:

 Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զինվորական ծառայությունը կարգավորող և 2017-ի դեկտեմբերին ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում օգտագործվող ձևակերպումները «Գույքահարկի մասին» օրենքում իրացնելու և գույքահարկի արտոնություն ունեցող զինծառայողների շրջանակը հստակեցնելու հանգամանքով: 

Նախարարությունը տեղեկացնում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունը զինված ուժերում և այլ զորքերում զորակոչի միջոցով կազմակերպվող ծառայությունն է: 

Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է` շարքային կազմի համար` 24 ամիս, այս օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձանց համար` 3 տարի, պահեստազորի սպայական կազմի համար` 24 ամիս, պարտադիր զինվորական ծառայություն չանցած և ռազմաուսումնական հաստատություններ ընդունված անձանց համար` ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետով: 

Նախագծում նշված են օրենսդրական բազմաթիվ ձևակերպումներ, որոնք վերաբերում են զինծառայողների կարգավիճակին:

 Նշվում է, որ օրենքի վերը նշված ձևակերպումները՝ պարտադիր զինծառայություն և հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների մասով, որոշակիորեն տարբերվում են «Գույքահարկի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված ձևակերպումներից, չնայած որ նշված օրենքի համապատասխան դրույթները վերաբերում են նման կարգավիճակ ունեցող զինծառայողներին: 

Արդյունքում երկու օրենքների շրջանակներում կարգավիճակի (զինվորական ծառայության տեսակի) առումով նույն շահառուներին վերաբերող տարբեր ձևակերպումները խնդիրներ են առաջացնում գույքահարկի արտոնությունների կիրառման գործընթացում: 

Ընդգծվում է, որ օրենքի ընդունումը կապահովի գույքահարկի արտոնություններից օգտվող զինծառայողների շրջանակի հստակ ընկալումը և այդ իրավունքի իրացման գործընթացն առանց խոչընդոտների: 

Գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով ամրագրված է, որ ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են ՀՀ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք` 

1.սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող` հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող շենքերի և շինությունների և (կամ) փոխադրամիջոցների մասով, 

2.ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող` գույքահարկով հարկվող օբյեկտի դեպքում հարկվող օբյեկտի իրենց բաժնի մասով, 

3. ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտի մասով, եթե մյուս համասեփականատերերն անչափահաս կամ անաշխատունակ անձինք են: 

Պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո գույքահարկից ազատվում են նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք` հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող մեկ շինության մասով, որի հարկման բազան չի գերազանցում 40 մլն դրամը և մեկ փոխադրամիջոցի մասով, որի հարկման բազան չի գերազանցում 150 ձիաուժը: 

Նշենք, որ վերջին շրջանում գույքահարկի բարձրացման թեման հանրության ուշադրության կենտրոնում է: 

Դեռևս հունիսի 20-ին կառավարությունը հավանություն տվեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, իսկ սեպտեմբերին էլ ԱԺ-ն հավանություն տվեց օրինագծին: Ահազանգ է հնչեցվում, որ գույքահարկի բարձրացումը կավելացնի քաղաքացիների սոցիալական բեռը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Նաիրի Հունանյանն «ասելիք ունի». նամակ է հղել վարչապետին Կուտոյանի մորեղբորորդի Ուրիխանյանը շոկի մեջ է Հարազատները Կուտոյանի մահվան մասին իմացել են մամուլից «Zoo Fauna Art» ընկերությունը հերքում է Գագիկ Ծառուկյանի մասին տարածված ապատեղեկատվությունը Չարաշահումներ՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն»-ում. տնօրենին մեղադրանք է առաջադրվել Մանրամասներ`Կուտոյանի ինքնասպանությունից «Նոր տարուց հետո ոչ մեկս միս չի ծախել, պրոբլեմի առաջ ենք». գյուղացիները ժամանակ են պահանջում (Տեսանյութ) Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով Ադր­բե­ջա­նին հայտ­նել են «վատ լու­րը» Լայ­նա­մասշ­տաբ պա­տե­րազ­մի ծագ­ման հա­վա­նա­կա­նու­թյու­նը փոքր է, սա­կայն անվ­տան­գու­թյան սպառ­նա­լի­քն առ­կա է «Մե­տա­ղա­կան հան­քա­հա­նու­թյան ոլոր­տում լրջա­գույն փո­փո­խու­թյուն­նե­րի իրա­կա­նաց­ման կա­րիք կա» «Եթե ունեք Windows 7, ար­դեն վտան­գի տակ եք» Ահազանգին արձագանքել են օպերատիվորեն. կարծես թե «սայլը տեղից շարժվում է» «Մարդ­կանց կեն­սա­մա­կար­դա­կը և եկա­մուտ­նե­րը էա­պես ավե­լի բարձր պետք է լի­նեն ի հայտ եկող գնա­ճից» Եկամ­տա­հար­կի նվա­զեց­ման թաքն­ված կող­մը. ո՞վքեր են շա­հում դրա­նից Ի՞նչ քայ­լեր են ձեռ­նար­կում ՀՀ իշ­խա­նու­թյու­ննե­րը ԱՄՆ-Իրան կոնֆ­լիկ­տի բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյու­նից Հա­յաս­տա­նը զերծ պա­հե­լու ուղ­ղու­թյամբ «Նման օրենք­նե­րը կա­րող են հան­ցա­վոր նա­խա­դեպ հան­դի­սա­նալ».ՀՀ իրա­վա­կան հա­մա­կար­գի խա­թար­ման վտան­գը Ռազմական դոկտրինը փոփոխությունների կենթարկվի Ճնշումներ են իրականացվում Մանվել Գրիգորյանի՝ զինծառայող թոռան նկատմամբ «Ման­կա­պար­տե­զի մա­կար­դա­կի ան­լուրջ դրսև­ո­րում»
website by Sargssyan