Մեծ քանակությամբ արգելված իրեր չնախատեսված խուզարկությունների արդյունքում․ Քրեակատարողական ծառայություն
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների կողմից շարունակվում են իրենց առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանն ուղղված, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահպանմանը միտված համալիր միջոցառումները, հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժնից։
Նույն օրը՝ ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Ա. Ք. - ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Գ. Մ - ի տաբատի գրպանից հայտնաբերել են անհայտ ծագման կես դեղահաբ:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: