Մանո Գրիգորյանի տոնական ֆոտոշարքը դստրերի հետ ու 2020-ը դիմավորելու տարբերակը. ֆոտոշարք

Մանո Գրիգորյանի տոնական ֆոտոշարքը դստրերի հետ ու 2020-ը դիմավորելու տարբերակը։ Դերասան Սարգիս Գրիգորյանի կինը՝ պարուհի Մանո Գրիգորյանը, Ամանորին ընդառաջ արդեն հասցրել է դուստրերի հետ տոնական ֆոտոշարք իրականացնել։ Սարգիսն այս անգամ չի մասնակցել ֆոտոշարքին:

Մանոն ամանորյա լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին և պատմել տոնական օրերն աշխատանքային անցկացնելու, տոնածառը զարդարելու և դստրերի՝ Ձմեռ պապիկին անհամբեր սպասելու մասին։ 

«Այնպես էր ստացվում, որ վերջին տարիներին Ամանորի գիշերն աշխատանքի էինք լինում և չէր ստացվում ընտանեկան ավանդական տարբերակով նշել տոնը։ Այս տարի որոշել ենք ամբողջ ընտանիքով, մեր աղջիկները մեծանում են, սկսում են գիտակցել և զգալ մեր բացակայությունը։ Ողջ տարվա ընթացքում գերզբաղված, հագեցած գրաֆիկով ենք աշխատում և ուզում ենք, որ գոնե նման օրերին իրենց կողքին լինել։

 
Մանո Գրիգորյան

Այս տարի  ամսի 31-ի գիշերը կրկին աշխատելու ենք, սակայն լուծումը գտել ենք․ Սարգիսն ու Յանան լինելու են բեմին, իսկ ես ու Էվան՝ մեր ընկերների, տատիկ-պապիկների հետ, նույն ռեստորանում կլինենք հյուրի կարգավիճակով։ Կստացվի, որ միասին ենք նշում։  Մյուս օրերն անցկացնելու ենք ավանդական ձևով՝ ինչպես հայերիս մոտ ընդունված է, տանից տուն»,- ասաց Մանոն։

Մանոյի խոսքով՝ արդեն զարդարել են տոնածառը։ «Մեկ շաբաթ քաղաքում չենք լինելու՝ պատրաստվում ենք նախատոնական հանգստի մեկնել և որոշեցինք տոնածառը դնել, որովհետև երեխաներն էլ էին ուզում։ Մեզ մոտ տոնական տրամադրությունն արդեն սկսվել է։

Մանո Գրիգորյան

Տոնածառը զարդարելու հատուկ որևէ ձև չենք ընտրում, ուղղակի փորձում ենք ամեն տարի նոր խաղալիքներ գնել, անպայման տարվա խորհրդանիշ ենք ձեռք բերում, ըստ այդ տրամադրության, տունը միասին զարդարում ենք։ Իհարկե, մենք ունենք մեր սիրելի խաղալիքները, որոնք Յանան ու Էվան են ընտրել և ամեն տարի դրանք անպայման կախում ենք տոնածառից»,- ասաց նա։

Յանան և Էվան, ըստ մայրիկի, շարունակում են հավատալ Ձմեռ պապիկին։ Մանոն ծիծաղելով նշեց, որ զարմանում է, թե ինչպես են մինչև հիմա կարողացել թաքցնել իրողությունը․ «Մեր երեխաները, իսկապես, անմնացորդ հավատում են Ձմեռ պապիկին, սպասում են և նվերներ են ակնկալում։ Իհարկե մենք էլ ենք զարմանում, որ մինչև հիմա հավատում են, որովհետև ներկայումս դժվար  է փոքրիկներին  հեռու պահել իրականությունից»։

Մանո Գրիգորյան

Մանոն նշեց, որ երեխաներն անպայման նամակ են գրում Ձմեռ պապիկին, դա էլ ավանդույթի նման մի բան է դարձել․ «Նրանք պարտադիր նամակ են գրում Ձմեռ Պապիկին ու այնքան անհամբեր են սպասում, թե երբ է նա գալու, ինչ նվերներ է բերելու։ Ձմեռ պապիկն ամեն տարի պարտաճանաչ  կատարում է Յանայի և Էվայի ցանկությունները։ Այս տարի իրենք դեռ նամակ չեն գրել, բայց իրենց ցանկությունները բարձրաձայնել են»:

Աղբյուր՝ tert.am

Իմ գրպաններում միլիարդներ չկան. Փաշինյանը՝ իր ու Սերժ Սարգսյանի կոստյումների տարբերության մասին Հիմա ում ես գժի տեղ դնում. քե՞զ, մե՞զ թե ժողովրդի՞ն. Արմեն Աշոտյանը` Փաշինյանին Մենք կոտրել ենք հիբրիդային հեղաշրջման փորձի ողնաշարը. Փաշինյան Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով. Եղանակը Հայաստանում Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (ուղիղ) Քաղաքական դալտոնիզմը հաղթահարելու հրամայական Սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է. Պնախարար Շուկաներում ձիու միս են վաճառում. «շանտղությունը» շարունկվում է (լուսանկարներ) ԱՄՆ-ում Ազարյանին նվիրված մրցաշարին կմասնակցի Գագիկ Խաչիկյանը 19 զոհ` Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով (տեսանյութ) Փաշինյանի ասուլիսը. վարչապետը ներկայացնում է նոր 100 փաստեր (ուղիղ) Արարատի մարզում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կան վիրավորներ Լույս չի լինելու Երեւանում եւ մարզերում Հունվարի 25-ին նշվում է Նոր տարին լուսնային օրացույցով Գերմանիայում բնակվող արտասահմանցիների թիվը հասել է ռեկորդային մակարդակի Երկրաշարժ` Սիրիայում. զգացվել է նաև Հալեպի հայկական թաղամասերում Վարչապետը ՀՔԾ ղեկավար կազմին հորդորել է ավարտին հասցնել Հրայր Թովմասյանի գործը. hraparak.am Երևանում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ կտրելով երակները. նա հոսպիտալացվել է Ոստիկանության, ԱԱԾ աշխատակիցներն ու ՌԴ սահմանապահները ձերբակալել են ծանր հանցագործության համար հետախուզվողին Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի կողմից հետախուզվող կիպրոսցի պաշտոնյայի հետ
Աղջիկը ցած է ընկել 9-րդ հարկի պատուհանից, որից հետո ոտքի է կանգնել, մաքրել իր հագուստը և հեռացել (Video) Ինչպե՞ս է իրականում դասավորվել հայտնի «Ալյոնկա» շոկոլադի աղջկա ճակատագիրը. պարզվում է՝ նա անգամ դատի է տվել շոկոլադը ստե... Մերի Մակարյանի դուստրը՝ Էլիզան, դարձավ 6 ամսական. դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել Աստղաբանները նշել են 3 Կենդանակերպի նշան, որոնց Սպիտակ Առնետը կյանքի կարդինալ փոփոխություններ է խոստանում Գարեջրի օգտագործման 8 ֆանտաստիկ եղանակներ, որոնց մասին դուք հաստատ չգիտեիք Կույսեր այսօր բոլորն ու ամեն ինչ ազդում են ձեր նյարդերի վրա․ հունվարի 25-ի աստղագուշակը Գերգուշակություն. Ընտրեք սուրճի մրուրը և իմացեք ինչ է Ձեզ սպասվում «Ութ ամիս պայքարել եմ Մարիի սիրո համար». Ահա թե ով է «Պատվից առավել» հեռուստասերիալից մեզ հայտնի Միքոյի ընկերուհին Ընտրեք շրթներկն ու իմացեք բնավորության առանձնահատկությունները Վեց զարդ, որոնք դժբախտություն են բերում
website by Sargssyan