Երբ փորձ է արվում ոչնչից ստեղծել «աննախադեպություն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը, օգտվելով այն հանգամանքից, որ լայն հանրային շրջանակներում, որպես կանոն, հայտնի չեն լինում վեհաժողովների գործունեության մանրամասներն ու առանձնահատկությունները, հինգշաբթի օրը ԱԺ-ում իր ասուլիսի ժամանակ ջանք չի խնայել, որ հանձնաժողովում իրենց աշխատանքը գնահատվի «աննախադեպ:

Նախ՝ ըստ Աբրահամյանի, իբր Արևելյան գործընկերության վեհաժողովը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացումը, այնինչ նման դրույթ այդ զեկույցում ընդհանրապես գոյություն չունի։ 

Այդ զեկույցի 19-րդ կետում առկա է հիշատակում, որ «վեհաժողովը ողջունում է ջանքերը՝ ուժեղացնել հսկողությունը CEPA-ի իրականացման վրա». այսինքն՝ իրականում ոչ թե CEPA-ի իրականացման տեմպերն են ողջունում, այլ հսկողությունն ուժեղացնելու ջանքերն են գնահատում։ 

Մյուս հարցը կապված էր նրա հետ, թե ինչու, ի տարբերություն նախորդ տարիների, հայկական պատվիրակությունը մեզ համար կարևոր որևէ հարցով արտահերթ բանաձև չնախապատրաստեց և չանցկացրեց, ինչպես արվում էր նախորդ տարիների վեհաժողովների ժամանակ։ 

Բացատրությունը, թե կար ԵԺԿ բանաձևը, իրականությանը չի համապատասխանում, քանի որ վեհաժողովի կանոնների համաձայն՝ անգամ հնարավոր է ընդունել երկու հրատապ բանաձև, և այս անգամ հրատապ բանաձևերից մեկի տեղը թափուր էր մնացել, իսկ հայկական կողմն այն լրացնելու ջանք չի գործադրել։ 

Տարօրինակ էր, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը համաժողովի շրջանակներում հարգելու փաստը Աբրահամյանը համարել է աննախադեպ՝ «պատահաբար» մոռանալով, որ 2015-ին Երևանում կայացած վեհաժողովի լիագումար նիստում մասնակիցները ոչ միայն հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը, այլ Եվրանեսթը ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված հատուկ բանաձև։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ադրբեջանի կրակոցից Ոսկեվանում վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է, գանգատներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը նախազգուշացրել է աշնանը կորոնավիրուսի հնարավոր նոր ալիքի մասին․ Forbes «Գ.Ծառուկյան» հիմնադրամը շարունակում է ախտահանման աշխատանքները Երևանի համայնքներում Ժամանակին հատուկ ուշադրություն չի դարձվել, հիմա խնդիրներն առավել ցայտուն են երևում. «Փաստ» «Բարի Սամարացին» միացել է բարի գործին Ե՞րբ կկայանա Վանեցյանի կուսակցության հիմնադիր համագումարը․ «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 ՄԱՐՏԻ). Գյումրիից մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի բողոքի քայլերթը Քաղաքացիները կծանոթանան պետական տվյալների շտեմարաններում պահվող իրենց անձնական տվյալներին. «Փաստ» Դմիտրի Աթբաշյան. «Այս իրավիճակում մենք առավել քան ունենք ազգային փոխադրող ունենալու կարիքը». «Փաստ» Ավելի լավ է ուշ, քան երբեք. վերջապես գյուղոլորտն էլ սկսեց ուշադրության արժանանալ. «Փաստ» Փողն ամենազոր չէ, կամ` սթափվելու ժամանակը. «Փաստ» Ոսկեվանում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան արդեն Երևանում է. նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք. Գևորգ Դերձյան Առաջնային խնդիր. նոր համագործակցության հիմքեր՝ նոր հնարավորությունների համար. «Փաստ» «Դադարը հնարավորություն տվեց վեր հանել մեզ մոտ առկա իրական հիմնախնդիրները». «Փաստ» Կինը տղամարդուն սպանել է՝ ոգելից խմիչք օգտագործելու համար դիտողության արժանանալու առիթով. նա կալանավորված է Նախագահին «պաշտպանելու» պատճառները.«Փաստ» Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին Ե՞րբ կկայանա Վանեցյանի կուսակցության հիմնադիր համագումարը. «Փաստ» Կասկածելի նախաձեռնություններ՝ առանց արդյունավետության և հիմնավորումների. «Փաստ» Պարետը տեղաշարժի սահմանափակումների որոշումը լրացրել է Արցախի ընտրություններին վերաբերող կետով
website by Sargssyan