ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հայաստանում բացվել է առաջին բացօթյա սահադաշտը
ОбществоՏՈՆԵՐ
Ուկրաինա՝ Չեռնոբիլ յան աղետի հետևանքները վերացնողների փառաբանման օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1802 –ծնվել է մանկավարժ Հակոբ Մանվելյանը։
1825 - ծնվել է հրապարակախոս Ստեփան Ոսկանյանը:
1846 - Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվել. ստեղծվել են Թիֆլիս, Քութայիս, Շամախի և Դերբենդ նահանգները։
1861- Կ. Պոլսում հիմնվել է Արևել յան թատրոնը։ Բացման խոսքով հանդես է եկել Միքայել Նալբանդյանը։
1909 - ծնվել է ճարտարապետ Փայլակ Մանուկյանը:
1913 - Գերմանիան Թուրքիա է ուղարկել գեներալ Լիման Ֆոն Սանդերսի գլխավորած ռազմական պատվիրակությանը։
1918-հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Շարուրի վրա հարձակում իրականացրած հայկական ուժերը պարտություն են կրել Նորաշեն գյուղի մոտ:
1919 - Ուզունլարում բոլ շևիկների նախաձեռնությամբ հրավիրվել է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունել կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին։
1924 - ծնվել է հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո Գոհար Գասպարյանը:
1929 - վախճանվել է լեզվագետ, թարգմանիչ Մեսրոպ Նուպարյանը։
1936– ծնվել է ճանաչված օպերային երգիչ, դրամատիկական տենոր, օպերային ռեժիսոր Տիգրան Լևոնյանը։
1947– վախճանվել է կոմպոզիտոր, խմբավար և դիրիժոր Գուրգեն Ալեմշահը:
1972 - վախճանվել է մանկավարժ, պրոֆեսոր Մուշեղ Սանթրոսյանը:
1994- վախճանվել է դերասանուհի Նվարդ Աբալյանը:
2005- մայրաքաղաքի կենտրոնում՝ Կարապի լճում նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում առաջին բացօթյա սահադաշտի բացումը:
2006-Արգենտինայի սենատը միաձայն վավերացրել է օրինագիծը, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը:
2017- հիմնադրվել է Հայ կինոյի թանգարանը:
ԱՇԽԱՐՀ
835 -Չինական Կայսրությունում անհաջողության է մատնվել «Քաղցր ցողի դավադրությունը»:
1503 -ծնվել է ֆրանսիացի բժիշկ և աստղագետ Նոստրադամուսը:
1799 -վախճանվել է ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը:
1812– ավարտվել է ռուս-ֆրանսիական պատերազմը։
1825 –տեղի է ունեցել Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում։
1860 -վախճանվել է անգլիացի քաղաքական գործիչ Ջորջ Համիլտոն Գորդոն Էբերդինը:
1866 -ծնվել է անգլիացի նկարիչ և նկարչական քննադատ Ռոջեր Ֆրայը, որը շրջանառության մեջ է դրել հետիմպրեսիոնիզմ հասկացությունը:
1883– ծնվել է Ճապոնական այկիդո մարտական արվեստի հիմնադիր Մորիհեյ Ուեսիբանը։
1900– Մաքս Պլանկի տեսության հրապարակմամբ առաջացել է Քվանտային մեխանիկա գիտությունը։
1911– Ռուալ Ամունդսենն առաջին անգամ պատմության մեջ հասել է Հարավային բևեռ։
1913 -Կրետե կղզին անեքսիայի է ենթարկվել Հունաստանի կողմից:
1922– ծնվել է ռուս ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Նիկոլայ Բասովը։
1923 –վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Թեոֆիլ Ալեքսանդր Ստեյնլեն:
1924-ծնվել է հնդիկ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Ռաջ Կապուրը:
1928 -դանիական ուսումնական հինգ կայմանի «Կոպենհագեն» առագաստանավը դուրս է եկել Մոնտեվիդեոյի նավահանգստից և ուղևորվելով Ավստրալիա անհետացել է անձնակազմի 59 անդամների հետ միասին:
1943 -ԽՄԿԿ քաղբյուրոյի որոշմամբ հաստատվել է ԽՍՀՄ-ի հիմնը («ստալինյան» հիմնը):
1987– հիմնվել է Համասը՝ պաղեստինյան իսլամական կուսակցությունը։
1989 - վախճանվել է ֆիզիկոս և քաղաքական գործիչ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովը:
1995–Փարիզում ստորագրված Դեյտոնյան համաձայնագրով ավարտվել է մոտ 3 տարի տևած Բոսնիական պատերազմը։
2004 -բացվել է աշխարհում ամենաբարձրադիր տրանսպորտային կամուրջը ՝ Վիադուկ Միյոն:
Կամո Խաչիկյան