ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նում բաց­վել է առա­ջին բա­ցօ­թյա սա­հա­դաշ­տը

ՏՈՆԵՐ

Ուկրաինա՝ Չեռնոբիլ յան աղետի հետևանքները վերացնողների փառաբանման օր: 

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ 

1802 –ծնվել է մանկավարժ Հակոբ Մանվելյանը։ 

1825 - ծնվել է հրապարակախոս Ստեփան Ոսկանյանը: 

1846 - Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվել. ստեղծվել են Թիֆլիս, Քութայիս, Շամախի և Դերբենդ նահանգները։ 

1861- Կ. Պոլսում հիմնվել է Արևել յան թատրոնը։ Բացման խոսքով հանդես է եկել Միքայել Նալբանդյանը։ 

1909 - ծնվել է ճարտարապետ Փայլակ Մանուկյանը: 

1913 - Գերմանիան Թուրքիա է ուղարկել գեներալ Լիման Ֆոն Սանդերսի գլխավորած ռազմական պատվիրակությանը։ 

1918-հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Շարուրի վրա հարձակում իրականացրած հայկական ուժերը պարտություն են կրել Նորաշեն գյուղի մոտ: 

1919 - Ուզունլարում բոլ շևիկների նախաձեռնությամբ հրավիրվել է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունել կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին։ 

1924 - ծնվել է հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո Գոհար Գասպարյանը: 

1929 - վախճանվել է լեզվագետ, թարգմանիչ Մեսրոպ Նուպարյանը։

1936– ծնվել է ճանաչված օպերային երգիչ, դրամատիկական տենոր, օպերային ռեժիսոր Տիգրան Լևոնյանը։ 

1947– վախճանվել է կոմպոզիտոր, խմբավար և դիրիժոր Գուրգեն Ալեմշահը: 

1972 - վախճանվել է մանկավարժ, պրոֆեսոր Մուշեղ Սանթրոսյանը: 

1994- վախճանվել է դերասանուհի Նվարդ Աբալյանը: 

2005- մայրաքաղաքի կենտրոնում՝ Կարապի լճում նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում առաջին բացօթյա սահադաշտի բացումը: 

2006-Արգենտինայի սենատը միաձայն վավերացրել է օրինագիծը, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: 

2017- հիմնադրվել է Հայ կինոյի թանգարանը:

ԱՇԽԱՐՀ

835 -Չինական Կայսրությունում անհաջողության է մատնվել «Քաղցր ցողի դավադրությունը»: 

1503 -ծնվել է ֆրանսիացի բժիշկ և աստղագետ Նոստրադամուսը: 

1799 -վախճանվել է ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը: 

1812– ավարտվել է ռուս-ֆրանսիական պատերազմը։ 

1825 –տեղի է ունեցել Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում։ 

1860 -վախճանվել է անգլիացի քաղաքական գործիչ Ջորջ Համիլտոն Գորդոն Էբերդինը: 

1866 -ծնվել է անգլիացի նկարիչ և նկարչական քննադատ Ռոջեր Ֆրայը, որը շրջանառության մեջ է դրել հետիմպրեսիոնիզմ հասկացությունը:

1883– ծնվել է Ճապոնական այկիդո մարտական արվեստի հիմնադիր Մորիհեյ Ուեսիբանը։ 

1900– Մաքս Պլանկի տեսության հրապարակմամբ առաջացել է Քվանտային մեխանիկա գիտությունը։ 

1911– Ռուալ Ամունդսենն առաջին անգամ պատմության մեջ հասել է Հարավային բևեռ։ 

1913 -Կրետե կղզին անեքսիայի է ենթարկվել Հունաստանի կողմից: 

1922– ծնվել է ռուս ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Նիկոլայ Բասովը։ 

1923 –վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Թեոֆիլ Ալեքսանդր Ստեյնլեն: 

1924-ծնվել է հնդիկ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Ռաջ Կապուրը: 

1928 -դանիական ուսումնական հինգ կայմանի «Կոպենհագեն» առագաստանավը դուրս է եկել Մոնտեվիդեոյի նավահանգստից և ուղևորվելով Ավստրալիա անհետացել է անձնակազմի 59 անդամների հետ միասին: 

1943 -ԽՄԿԿ քաղբյուրոյի որոշմամբ հաստատվել է ԽՍՀՄ-ի հիմնը («ստալինյան» հիմնը): 

1987– հիմնվել է Համասը՝ պաղեստինյան իսլամական կուսակցությունը։ 

1989 - վախճանվել է ֆիզիկոս և քաղաքական գործիչ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովը: 

1995–Փարիզում ստորագրված Դեյտոնյան համաձայնագրով ավարտվել է մոտ 3 տարի տևած Բոսնիական պատերազմը։ 

2004 -բացվել է աշխարհում ամենաբարձրադիր տրանսպորտային կամուրջը ՝ Վիադուկ Միյոն:

Կամո Խաչիկյան

 

 

Կոտրել են պատգամավորի մեքենայի ապակին և գողացել պայուսակը Ողբերգական ավտովթար Երևանում. փրկարարները մեքենայից դուրս են բերել 24-ամյա վարորդի դին Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար) Աշոցքում գրանցել է եւս մեկ ստորգետնյա ցնցում. Այս անգամ 3 բալ ուժգնության Մեծ ցավ ապրեցի Գեորգի Կուտոյանի սպանության բոթը լսելուց. ՀՀ նախկին վարչապետ Երկրաշարժ Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք. Էպիկենտրոնում՝ 4-5 բալ Գեորգի Կուտոյանի մահը հանելուկ է հարազատների համար. ինչ են պատմում նրանք Հարթաշեն-Տաշիր հատվածը փակ է. Սյունիքում մերկասառույց է Նաիրի Հունանյանն «ասելիք ունի». նամակ է հղել վարչապետին Կուտոյանի մորեղբորորդի Ուրիխանյանը շոկի մեջ է Հարազատները Կուտոյանի մահվան մասին իմացել են մամուլից «Zoo Fauna Art» ընկերությունը հերքում է Գագիկ Ծառուկյանի մասին տարածված ապատեղեկատվությունը Չարաշահումներ՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն»-ում. տնօրենին մեղադրանք է առաջադրվել Մանրամասներ`Կուտոյանի ինքնասպանությունից «Նոր տարուց հետո ոչ մեկս միս չի ծախել, պրոբլեմի առաջ ենք». գյուղացիները ժամանակ են պահանջում (Տեսանյութ) Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով Ադր­բե­ջա­նին հայտ­նել են «վատ լու­րը» Լայ­նա­մասշ­տաբ պա­տե­րազ­մի ծագ­ման հա­վա­նա­կա­նու­թյու­նը փոքր է, սա­կայն անվ­տան­գու­թյան սպառ­նա­լի­քն առ­կա է «Մե­տա­ղա­կան հան­քա­հա­նու­թյան ոլոր­տում լրջա­գույն փո­փո­խու­թյուն­նե­րի իրա­կա­նաց­ման կա­րիք կա» «Եթե ունեք Windows 7, ար­դեն վտան­գի տակ եք»
website by Sargssyan