Պետք է խոստովանենք, որ տեղ-տեղ աշխատել ենք շատ լավ, տեղ-տեղ՝ շատ վատ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 27–ին, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

Ընդհանուր առմամբ եթե նայենք արդյունքներով, մենք ունենք լավ, երբեմն շատ լավ, երբեմն փայլուն արդյունքներ, և ի՞նչ է սա նշանակում կամ ի՞նչ արձանագրում պիտի անենք ամբողջ ասվածի համատեքստում։ Պետք է խոստովանենք, որ մենք երբեմն աշխատել ենք լավ, երբեմն կամ տեղ-տեղ աշխատել ենք լավ, տեղ-տեղ աշխատել ենք շատ լավ, տեղ-տեղ աշխատել ենք վատ, տեղ-տեղ աշխատել ենք շատ վատ։ Սա մի արձանագրում է, որը թերևս շատ կարևոր է անել 2019 թվականն ամփոփելիս և 2020 թվականին նախապատրաստվելիս։ Ըստ էության, մենք պիտի խոստովանենք, որ Հայաստանի Հանրապետությունում մեծավ մասամբ ավտորիտար համակարգի պայմաններում ձևավորված կառավարման համակարգում մենք փորձ ենք անում իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ։ Այս արձանագրումը ոչ թե պիտի որպես մեղադրանք հնչի, այլ պիտի հնչի որպես մեր ընթացիկ իրականության արձանագրում և գիտակցում։ Մենք ճիշտ պետք է ախտորոշենք մեր խնդիրը, ճիշտ պետք է ձևակերպենք մեր հարցը, որպեսզի դրան ճիշտ պատասխաններ գտնենք։ Իսկ ո՞րն է այս իրավիճակին մեր պատասխանը։ Այս իրավիճակին մեր պատասխանը հանրային կառավարման բարեփոխումների գործընթացն է, որը մենք պետք է իրականացնենք հետևողական։ Այս իրավիճակի ճիշտ գնահատականը պետական կառավարման համակարգում գործող պաշտոնյաների աշխատանքի գնահատման անհատականացված մոտեցումն է, և այս իրավիճակի ճիշտ արձագանքը պետական կառավարման համակարգի գաղափարական ընդհանրության և ներդաշնակության հասնելն է։ Սա բավական դժվար լուծելի, բայց լուծելի խնդիր է, և մենք քայլ առ քայլ գնում ենք այդ ճանապարհով։ Ես կարող եմ արձանագրել, որ կառավարության մակարդակում ամեն ամսվա հետ հիմա արդեն ավելի ու ավելի է զգացվում աշխատանքի թիմային տրամաբանությունը, ներդաշնակ աշխատանքը։ Դա, կարծում եմ, նկատելի է և մենք այս պրոցեսը պետք է շարունակենք մինչև, համենայն դեպս, կատարելությանը հնարավորինս մոտիկ։

Մենք նույնատիպ խնդիրներ ունենք պետական կառավարման բոլոր համակարգում։ Այսօր կառավարության համակարգում, նախարարություններում, պետական կառավարման մարմիններում կան լավ պաշտոնյաներ և աշխատակիցներ, կան վատ պաշտոնյաներ և աշխատակիցներ, կան շատ վատ պաշտոնյաներ և աշխատակիցներ։ Այսօր բոլոր համակարգերում մենք այս պրոբլեմն ունենք, բայց ընդհանուր առմամբ պիտի այս խնդրին մոտենանք հավասարակշռված, մտածված, նախագծված և յուրաքանչյուր դեպքում պետք է յոթը չափենք և մեկը կտրենք, բոլոր դեպքերում։ Ընդհանրապես այս առումով մեզ շատ են մեղադրում՝ ասելով, որ մենք պետական կառավարման համակարգի նկատմամբ վերաբերմունքում բավարար չափով հեղափոխական չենք, բայց ես ուզում եմ մեր՝ բոլորիս, ուշադրությունը հրավիրել նաև այն փաստի վրա, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը նույնպես նույն մեթոդաբանությունն ուներ. դա յոթ անգամ չափված և մեկ անգամ կտրված հեղափոխություն էր, և հետևաբար, դա այն մեթոդն էր, որը բերեց արդյունքի, և այդ արդյունքը միայն երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունը չէ։ Հայաստանում կային ուժեր, որոնց համար քաղաքական փոփոխությունն ինքնին նպատակ էր, և երբեմն ազդարարվում էր, որ դրան կարելի է հասնել ցանկացած միջոցով։ Մենք երբեք այդպես չենք մտածել, և մենք երբեք այդպես չենք մտածելու, որովհետև մեզ համար կարևորը ոչ թե փոփոխությունն է ինքնին, այլ փոփոխության բովանդակությունն է, խորքային բովանդակությունը։ Եվ այս մոտեցումն էր, որ հետհեղափոխական առաջին լիարժեք տարում մենք ունենք այն արդյունքները, ինչ ունենք։

Թույլ տվեք ասել, որ սա բացառիկ հետհեղափոխական տարի է։ Ես չեմ ասի, չեմ պնդի, որովհետև չեմ հասցրել ուսումնասիրել, որ աշխարհում ոչ մի երկրում այսպիսի նախադեպ տեղի չի ունեցել։ Ես այդպիսի պնդում չեմ անի, բայց եթե եղել է նույնիսկ, այդ նախադեպերը եղել են շատ քիչ, երբ հետհեղափոխական առաջին լիարժեք տարում հնարավոր է ապահովել առնվազն 7.5 տոկոս տնտեսական աճ, երբ հնարավոր է այսպիսի հսկայական քաղաքական փոփոխությունների արդյունքում ապահովել կայունություն՝ ապահովել կայունություն Զինված ուժերում, իրավական համակարգում, դատական համակարգում, և ընդհանրապես երկրի կյանքի բոլոր ոլորտներում։ Ունենալ հեղափոխություն և չունենալ անկայունություն՝ սա ինքնին արդեն բացառիկ երևույթ է, և ես էլի ևս մեկ անգամ ուզում եմ ասել՝ սա արդեն որոշակիորեն վկայությունն է Հայաստանի Հանրապետությունում պետականության և նրա ինստիտուտների կայացվածության։ Սա մենք պետք է խոստովանենք, և այս փաստից մենք պետք է ուրախանանք, այս փաստով մենք պետք է հպարտանանք։ Բայց մենք արձանագրում ենք, որ այն կայացվածության աստիճանը, որը կա, այո՜, մենք դրանով կարող ենք նաև հպարտանալ, բայց մեր ամբիցիաները, մեր ձգտումները գնալով ավելի ու ավելի մեծանում են, ավելի ու ավելի ընդարձակվում են, որովհետև դրանք մեր ամբիցիաները չեն, քավ լիցի, անհատների ամբիցիաների մասին չէ խոսքը։ Դա ժողովրդի, պետության, պատմության ամբիցիաների մասին է, հավակնությունների մասին է, և ես ուզում եմ, որ մենք բոլորս մեր վատ աշխատանքի փորձը թողնենք 2019 թվականին և մեզ հետ վերցնենք այն բոլոր պոզիտիվը, որ ձևավորվել է 2019 թվականին և այդպես մտնենք 2020 թվական։

Հարգելի ներկաներ, թույլ տվեք սրտանց շնորհավորել բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը, ձեր ընտանիքների անդամների, ձեր նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և դատական մարմինների բոլոր աշխատողների Ամանորը և Սուրբ Ծնունդը և ցանկանալ, որ 2020 թվականին մենք ի վիճակի լինենք ոչ միայն պահել այն տեմպը, որ ձեռք ենք բերել 2019 թվականին, այլև ավելացնենք, ավելի շոշափելի և տեսանելի դարձնենք պոզիտիվ փոփոխությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Արցախի Հանրապետության քաղաքացիների և ընդհանրապես մեր ժողովրդի համար։ Եվ ուրեմն՝ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը և կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են - և մենք, իմիջիայլոց - ազատ և երջանիկ Հայաստանում։ Եվ, իհարկե, Հայաստանի Հանրապետությունն ազատ, ինքնիշխան, արժանապատիվ պետություն է, և Հայաստանի Հանրապետությունն ամեն տարվա հետ լինելու է ավելի ազատ, ավելի ինքնիշխան և ավելի արժանապատիվ։ Շնորհակալություն»։

Կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան 2019 թվականին նորածիններին ավելի հաճախ տրվող անունները․ Վիճակագրական կոմիտե Տաշիր քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել Պուտինը պատմել է Ռուսաստանում «ապագայի զենքի» մասին Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. Եղանակը Հայաստանում ՊՆ-ի 24–ամյա ծառայողը չի ենթարկվել ոստիկանների պահանջին․նա հարվածներ է հասցրել ոստիկանների մարմնի տարբեր մասերին Գերմանիայի հարավում անհայտ անձինք կրակ են բացել նարգիլե-ակումբի ցուցափեղկի ուղղությամբ Անհապաղ պետք է ձեռնարկել ավելի լայնածավալ գործողություններ` կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար․ Արման Աբովյան Թուրքիայում յոթ մարդ է զոհվել Իրանի հետ սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով ԵՄ-ն կոչ է արել Իսրայելին հրաժարվել Արեւելյան Երուսաղեմում նոր բնակավայրեր կառուցելու ծրագրերից Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Այսօր Բուն Բարեկենդանն է. Երևանում սպասվում է մեծ շքերթ-տոնախմբություն Իրանում ՀՀ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը Հրդեհ Խաշթառակ գյուղում. արվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ Պուտինը, Մերկելը, Էրդողանը և Մակրոնը Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կունենան Ապարան-Արթիկ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում. վարորդը տեղում մահացել է. shamshyan.com Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մասին խոսակցությունը. «Իմ քայլ»-ի պատգամավոր «Ազգային ժողովում մարդիկ գլխներում հաղթահարեցին աղքատությունը». Արսեն Բաբայան Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Լարսի ռուսական կողմում 656 բեռնատար կա կուտակված
Ուշադիր զննեք․ կա՞ արդյոք Ձեր դաստակին այս հազվագյուտ հանդիպող գծերը: Ահա թե ինչ են դրանք նշանակում․․․ Առնետի սիրելիները. կենդանակերպի 3 նշաններ, որոնք 2020 թվականին մեծ հաջողություններ կունենան Ճշմարիտ աստղագուշակ Գնչուներից. ինչ է պատրաստել ճակատագիրը քեզ համար Վայրի սեքսուալություն․ Սոնա Մաթևոսյանը ցույց է տվել իր ամերիկյան look-ը (լուսանկարներ) Մարդիկ հսկայական գնդիկով օձ գտան․ սեփական կյանքը վտանգելով՝ անասնաբույժը փրկեց օձին․․․ ահա թե ինչ կար դրա ներսում Հորոսկոպի 4 նշան, ում կյանքում շուտով դրական փոփոխություն տեղի կունենա Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 24-ից մարտի 1-ը Այս կանանցից ով է տղամարդու կինը. Ընտրությունը շատ բան կպատմի Ձեր մասին Ինչ նվիրել ամուսիններին փետրվարի 23-ին. Խորհուրդներ կանանց Հայտնի է, թե այս տարի երբ է նշվելու Սուրբ Զատիկը
website by Sargssyan