«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողին մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորվել է

«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Նրան մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով) և 254-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք՝ հունվարի 3-ին «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։

Անդրադառնալով սրան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Սա այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար: Լուրի հեղինակները եւ նրանց շարժառիթները պետք է պարզվեն»։

Հունվարի 5-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջը վարողի ինքնությունը, որը բերման էր ենթարկվել, տվել խոստովանական ցուցմունք եւ ձերբակալվել։

Հայտնի է թուրքական F-16 կործանիչի կողմից խոցած օդանավի հայ օդաչուի անունը Ադրբեջանի ձախողված հարձակման հետևանքները Կրկին օդում են Թուրքիային պատկանող F-16 կործանիչները. օդաչուների խոսակցություններն արձանագրված են Շուշան Ստեփանյանը նոր տեղեկություն է հայտնում Զոհված զինծառայողների ընտանիքները 20 հազար դոլար միանվագ գումար կստանան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում իրավիճակի ամփոփում 10:00-ի դրությամբ Ոչնչացվել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը (Տեսանյութ) Արցախի հյուսիսում հակառակորդը ակտիվ է.Հարվածում են հրետանին, ՕՀՄ-ները Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ. Ամբողջ գիշեր մարտական գործողություններ են ընթացել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշոտ Փաշինյանը մեկնում է Արցախ Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրվա սեփական կորուստների թիվը շփոթել և վերագրում է հայկական ուժերին. ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կործանիչ իսկանդերը` ազեռբառանների ահ ու սարսափ ԲԱՑԱՌԻԿ. Ինչպես է թշնամին օդ թռչում մեր հարվածներից Ինչ իրավիճակ է սահմանին. ՊՆ խոսնակը մանրամասնում է Հակառակորդը կորցրել է 790 զինծառայող, ունի 1900 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան Այս օրերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտական մկրտություն ստացավ․ նա կատարեց խոստումը. «Հրապարակ» Երբ Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին. «Ժողովուրդ» Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է․ ՊՆ Այս պատերազմն իր անունն ունի՝ «Թուրքիան՝ ընդդեմ ազատ աշխարհի»․ իսրայելցի քաղաքական գործիչը՝ ԼՂ-ում ընթացքող պատերազմի մասին. «Ժողովուրդ»
website by Sargssyan