Մարալիկում ծննդատան փակման պատճառով փակել են Երևան-Գյումրի ճանապարհը

Մարալիկում քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը։ Պատճառը Մարալիկի առողջության կենտրոնի ծննդատան փակելն է։ 

Մարալիկցիներն ու հարակից գյուղերի մեծ թվով բնակիչներ, որոնք 10-յակ տարիներ շարունակ բուժօգնություն ստանալու նպատակով օգտվել են ծննդատնից ու բժշկական կենտրոնից, պահաջնում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ լուծի ծննդատան ու հիվանդանոցի խնդիրը:

Նշենք, որ 17 գյուղական համայնքների սպասարկող Մարալիկի առողջության կենտրոնի ծննդատունը հունվարից չի ֆինանսավորվում, աշխատակիցները աշխատանքը կորցնելու վտանգի առաջ են կանգնած։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 3-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում: Մարալիկի առողջության կենտրոնում տեղակայված Մարալիկի ծննդատան 100-ից ավելի աշխատակիցներ, ինչպես նաև նրանց միացած մեծ թվով ծննդկաններ ու մի քանի գյուղերի բնակիչներ պահանջում էին, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքի իրենց խնդրանքին: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նրանք ասում էին. «Այսօր առավոտյան ծննդատան տնօրեն Վռամ Մելիքյանը մեզ ամանորյա նվեր մատուցեց՝ ասելով, թե կառավարությունը որոշել է, որ ծննդատունը պետք է փակվի ու այսուհետ ծննդկանները պետք է օգտվեն Գյումրիի բժշկական կենտրոնի ծննդատնից: Նման անհեթեթ անակնկալ մենք չէինք սպասում: Էս ծննդատունը դեռ սովետական տարիներից է գործել ու ամեն տարի 100-150 ծնունդ է ընդունում: Ծննդատունը սպասարկում է 17 գյուղ և կան գյուղեր, որտեղից Գյումրի գնալու համար պետք է կտրեն ու անցնեն 20-40 կիլոմետր: Հետաքրքիր է՝ տնօրենը հայտնել է իրավասու մարմիններին, որ այս ծննդատունը մի քանի սերունդների կյանք է պարգևել»:

 
 
  
Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը. Նիկոլ Փաշինյան Որ տարածքում են հիմնականում գործում մեր դեմ կիրառվող թուրքական F-16-երը Հայտնի է թուրքական F-16 կործանիչի կողմից խոցած օդանավի հայ օդաչուի անունը Ադրբեջանի ձախողված հարձակման հետևանքները Կրկին օդում են Թուրքիային պատկանող F-16 կործանիչները. օդաչուների խոսակցություններն արձանագրված են Շուշան Ստեփանյանը նոր տեղեկություն է հայտնում Զոհված զինծառայողների ընտանիքները 20 հազար դոլար միանվագ գումար կստանան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում իրավիճակի ամփոփում 10:00-ի դրությամբ Ոչնչացվել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը (Տեսանյութ) Արցախի հյուսիսում հակառակորդը ակտիվ է.Հարվածում են հրետանին, ՕՀՄ-ները Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ. Ամբողջ գիշեր մարտական գործողություններ են ընթացել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշոտ Փաշինյանը մեկնում է Արցախ Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրվա սեփական կորուստների թիվը շփոթել և վերագրում է հայկական ուժերին. ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կործանիչ իսկանդերը` ազեռբառանների ահ ու սարսափ ԲԱՑԱՌԻԿ. Ինչպես է թշնամին օդ թռչում մեր հարվածներից Ինչ իրավիճակ է սահմանին. ՊՆ խոսնակը մանրամասնում է Հակառակորդը կորցրել է 790 զինծառայող, ունի 1900 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան Այս օրերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտական մկրտություն ստացավ․ նա կատարեց խոստումը. «Հրապարակ» Երբ Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին. «Ժողովուրդ»
website by Sargssyan