ՀՀ և Նիդերլանդների ԱԳ նախարարները գոհ են երկխոսության մակարդակից. Բլոկն այցելել է Ծիծեռնակաբերդ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ հունվարի 23-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական բաժնից։ 

Հանդիպման սկզբում Նիդերլանդների ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանին է փոխանցել Երևանում Նիդերլանդների Թագավորության դեսպանություն բացելու վերաբերյալ պաշտոնական դիմումը, ինչին ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի՝ Հայաստանում ներկայացուցչություն հիմնելու որոշման համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ հավելելով, որ այցի օրն առավոտյան Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին

Մենք պատրաստակամ ենք ձևավորելու հարթակ մեր հասարակությունների, ժողովուրդների միջև տարբեր բնագավառներում սերտ համագործակցության համար, ինչպիսիք են՝ առևտրի, տնտեսության, մշակույթի, գիտության ոլորտները:

Լինելով գրեթե երկու տարվա կառավարություն՝ մենք խիստ հետևողական ենք՝ շարունակելու բարեփոխումների գործընթացն ընտրությունների ընթացքում մեր հասարակությունից ստացած լայն մանդատի հիման վրա: Մեր ջանքերը ստանում են նաև միջազգային աջակցություն, ունենք ուժեղ հանձնառություն, լուրջ տրամադրվածություն՝ շարունակելու այս ուղղությամբ համագործակցությունը նաև մեր գործընկերների հետ:

Ձեր այցը տեղի է ունենում այնպիսի ժամանակահատվածում, երբ ականատես ենք հետաքրքիր զարգացումների տարածաշրջանում և աշխարհում, ինչը նույնպես հանդիսանալու է մեր այսօրվա օրակարգի մաս: Ջերմորեն ողջունում եմ Ձեզ և ակնկալում եմ արդյունավետ քննարկում»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Նիդերլանդների ԱԳ նախարար Ստեֆ Բլոկն ընդգծեց. «Ինձ համար սա մեծ պատիվ է, և ուրախ եմ լինել Նիդերլանդների առաջին ԱԳ նախարարը, ով այցելում է Հայաստան: Մենք խիստ հետաքրքրված ենք այստեղ տեղի ունեցող զարգացումներով և շատ ենք կարևորում այն առաջընթացը, որին ականատես ենք եղել այս տարիների ընթացքում»:

Արտգործնախարարները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև տարբեր մակարդակներում առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով վերջինիս հետագա ամրապնդման ուղղությամբ քայլերի կարևորությունը, այդ թվում՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման միջոցով:

Առևտրատնտեսական համագործակցության համատեքստում արտգործնախարարներն ուղենշեցին առկա մեծ ներուժի լիարժեք կիրառման համար ձեռնարկվելիք քայլերը՝ որպես հեռանկարային ուղղություններ, ի թիվս այլոց, առանձնացնելով խելացի կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, բանկային ոլորտները:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ գործընկերությանը՝ երկուստեք արժևորվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ որպես կարևոր գործիք Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացի խթանման և ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների կարգավորման համար: Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց Հայաստանի համար՝ ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի առաջնային նշանակությունը:

Իր նիդերլանդացի գործընկերոջը ներկայացնելով ժողովրդավարական հաստատությունների, իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատաիրավական համակարգի հաստատմանն ուղղված բարեփոխումների իրականացման գործընթացը՝ նախարար Մնացականյանը կարևորեց այդ օրակարգի առաջմղման ուղղությամբ միջազգային և տարածաշրջանային գործընկերների կողմից ցուցաբերվող աջակցությունը և առկա փորձագիտության արդյունավետ օգտագործումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային հրատապության մի շարք հարցերի: Նախարար Մնացականյանը Ստեֆ Բլոկին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները և հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։

Հանդիպման ավարտին Հայաստանի և Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի օրն առավոտյան Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Էրդողանը սպառնացել է «առավել վճռական գործողություններ» նախաձեռնել Սիրիայում Ովքեր են արհեստական խուճապ ստեղծում կորոնավիրուսի մասին Ռոնալդուի գոլը «Յուվենտուսին» օգնեց հաղթել հետնապահին (տեսանյութ) Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ. Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում «Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ԱԻՆ-ը դադարեցրել է որոնողական աշխատանքները Զվարթնոց օդանավականում պայթուցիկ սարքի վերաբերյալ ահազանգ է ստացվել. Ուղիղ Վթար Երեւանում. Nissan-ը բախվել է հայտնի գործարարի որդու մեքենային ՀՀ ՄԻՊ-ը Արցախում այցելել է ՌՈ, ՔԿՀ եւ զինվորական հոսպիտալ Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն Քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում. ահազանգ ԱԻՆ-ում Նիկոլ Փաշինյանը Արցախում խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ ղեկավար կազմի հետ Արցախում Արարատ Միրզոյանը հանդիպել է Աշոտ Ղուլյանին Խոշոր ավտովթար Երեւանում. տրակտորով բարձված քարշակը բախվել է մի քանի մեքենաների եւ կողաշրջվել (ֆոտո) Նախարարը ելույթ է ունեցել Աբու Դաբիում անցկացվող «UMEX/SimTEX 2020» համաժողովի բացմանը Ալեն Սիմոնյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը Ալբանիան արտահանձնել է Սիրիայում «Իսլամական պետության» շարքերում կռված ռուսաստանցուն Երեւանի 17-ամյա բնակչուհին կեղծ ռուսական թղթադրամաներով Կապանում գնումներ է կատարել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը՝ «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1800 կրակոց 2019 թվականը հետճգնաժամային Հայաստանում ռեկորդային ՀՆԱ-ի աճի տարի էր. Արամ Սաֆարյան
Ըստ Ձեզ, ո՞վ է այս նկարում ավելի անխելք. Պատասխանը շատ բան կբացահայտի ձեր մասին Ինչպի՞սի սեր է բաժին հասնում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի Հայտնի հյուրեր, քաղաքական գործիչներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ․ նոր տեսանյութ Արփինե Հովհաննիսյանի հարսանեկան խնջույ... Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչն է սրա պատճառը. Ձեր օրգանիզմում իսկական հրաշքներ են կատարվում Այս թեստը կպատմի, թե ինչպիսի մարդ եք Դուք. ո՞ր բառը տեսաք առաջինը Առանց մարմնամարզության եւ դիետաների. Ահա, թե ինչպես 5 օրում տնային պայմաններում կորցնել ավելորդ քաշը Քաղցկեղի 10 նախանշան, որոնց մարդիկ ուշադրություն չեն դարձնում․ ուշադիր եղեք Ժողովուրդն ասում է՝ երբ վառվում է ականջը, ապա քո մասին բամբասում են, բայց իրականում դա այլ բան է Ո՞ր ամսին եք ծնվել և ի՞նչ է դա պատմում Ձեր մասին. 99% ճշտգրտություն «Շատ գեղեցիկ, ինչպես միշտ, ցանկացած տարիքում». Լուիզա Ներսիսյանի նոր լուսանկարն անտարբեր չի թողնի ոչ ոքի
website by Sargssyan