Մեծացնում են «ֆեյքերի կայսրությունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբեմն փորձ է արվում այնպիսի տպավորություն ստեղծել, թե ֆեյք էջերը հիմնականում օգտագործվում են իշխանություններին քննադատելու համար: Իրականում առաջին հերթին հենց իշխանությունները, ըստ օդում կախված լուրերի, մի ամբողջ «ֆեյքային կայսրություն» ունեն։ Թերթին այս առումով ուշագրավ տեղեկություններ են հասել։ 

Ըստ այդմ, իշխանության վերնախավը բավականին լուրջ է վերաբերվում սեփական ֆեյքային «բանակն» ունենալու և մեծացնելու հանգամանքին, և զգալի լուրջ գումաներ են «ներդրվում» այս ուղղությամբ։ 

Այս թեման առավել առաջնային է դարձել հատկապես առաջիկա հանրաքվեին ընդառաջ, երբ սոցցանցերում ակնհայտ նկատելի է դառնում իշխանությունների կողմից պարբերաբար դաշտ նետվող ատելությունն ու ագրեսիան։ 

Ըստ «ֆեյքային բուրգի» կանոնների, ֆեյքերն ունենում են տարբեր գործառույթներ՝ հայհոյող ֆեյքեր, քաղաքական գիծը պահող ֆեյքեր, լուրջ վերլուծություններ գրող ֆեյքեր, իշխանության տարբեր ներկայացուցիչների գրառումներն ու հայտարարությունները խմբերում տարածողներ ու կիսվողներ և այլն։ 

Թերթին տեղեկություններ են հասել նաև, որ ֆեյքերի հետ աշխատանքները կազմակերպելու համար իշխանության համապատասխան ներկայացուցիչները որոշակի պարբերականությամբ հանդիպումներ են ունենում թիմակիցների հետ և համապատասխան ցուցումներ տալիս։

 Իսկ ընդհանուր առմամբ, «ֆեյքային ֆաբրիկայի» գործունեության հիմնական պատասխանատուն ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եվ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն է, որը պահելու համար հսկայական գումարներ են ծախսվում:

 Մասնավորաբար, երեկ հայտնի դարձավ, որ այս ՊՈԱԿ-ի միայն պարգևավճարները Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում (21 ամիս) կազմել են 131.602.325 դրամ (շուրջ 276 հազար դոլար):

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի» Մեզ հաջողվեց ժամերի ընթացքում ալկոգելի արտադրություն ձեւավորել. Արայիկ Հարությունյան Արցախում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան Իտալիայում մահացել է կորոնավիրուսով վարակված հայազգի բժիշկ Ղեւոնդ Մուրադյանը «Քշիշտոֆ Պենդերեցկու կորուստը ես համարում եմ իմ սեփականը». Սերգեյ Սմբատյան Կառավարությունը միանվագ նպաստի տեսքով կաջակցի հարկադիր պարապուրդի մեջ գտնվողներին Դիմակ չեն կրել, հեռավորությունը չեն պահել. ինչո՞ւ է դադարեցվել սուպերմարկետների աշխատանքը Հայաստանի զարգացումը Դևեջյանի համար առաջնային խնդիր էր․նախագահի ցավակցական ուղերձը ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է փողոց դուրս գալու կանոնները Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ եւ բակտերիաներ Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար այսօր արդեն 158 անձ է տուգանվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում «Անորոշ վիճակի մեջ ենք». Բագրատաշենի անցակետից հայկական բեռնատարները հետ են ուղարկում Հայաստան «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի 14 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով․ ԱՆ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրատապ առաջարկները Ընտրությունները չհետաձգելու որոշման հետևանքների պատասխանատվությունը նախագահի եւ խորհրդարանի վրա է․Վիտալի Բալասանյան Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv Անլրջությունը կյանքի գին է ունենալու, ո՞վ է այն վճարելու. Անդրանիկ Թեւանյան Երևան-Սևան ավտոճանապարհին գլխիվայր շրջված մեքենայի վարորդը մահացել է (ֆոտո) Ճակատագրական այս օրերին ուժ, անկոտրում կամք ու միասնականություն եմ մաղթում ձեզ․ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին
website by Sargssyan