Համատիրությունները դժվար է կայացած համակարգ համարել. Մարությանը ներկայացրել է 2 վարչական շրջանների նոր ղեկավարներին

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ փետրվարի 19-ին, ներկայացրել է Նոր Նորք եւ Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի լրատվության ծառայությունից։

Նոր Նորքի նոր ղեկավարը Հովհաննես Մանուկյանն է, որը մինչեւ այժմ զբաղեցնում էր Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Վարչական շրջանի աշխատակազմի հետ հանդիպմանը Հայկ Մարությանը նշել է, որ մայրաքաղաքի ամենաշատ բազմաբնակարան շենքերն ունեցող շրջաններից մեկում հատկապես արդիական են վերելակային տնտեսության, մուտքերի եւ տանիքների վերանորոգման, ինչպես նաեւ կանաչապատման խնդիրները: Քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ վարչական շրջանի նոր ղեկավարը կկարողանա հաջողությամբ կառավարել այս մարտահրավերները՝ համակարգային լուծումներ տալով: Քաղաքապետը նշել է նաեւ, որ առանցքային կարեւորություն ունի համատիրությունների աշխատանքի արդյունավետության խնդիրը:

Այնուհետեւ Հայկ Մարությանը մեկնել է Աջափնյակ, որտեղ ներկայացրել է վարչական շրջանի նոր ղեկավար Թելման Թադեւոսյանին: Մատնանշելով շրջանի հիմնական խնդիրները՝ քաղաքապետը այստեղ եւս կարեւորել է բնակչության իրավունքների եւ պարտականությունների իրազեկման խնդիրը: Քաղաքապետն անդրադարձել է նաեւ հատկապես Աջափնյակում արդիական վթարային շենքերի խնդրին:

«Աջափնյակը վատ իմաստով հայտնի է չորրորդ կարգի վթարային շենքերով։ Հասկանալի է, որ բազմաբնակարան շենքերը բնակիչների բաժնային սեփականությունն են, եւ եթե օրենքի տառին հետեւենք, ապա դրանց վիճակի, չորրորդ կարգի վթարային շենքերի դեպքում՝ վերաբնակեցման համար քաղաքային իշխանությունը պատասխանատվություն չի կրում: Կարող ենք ասել մարդկանց՝ ձեր գույքն է՝ դուք էլ տնօրինեք։ Բայց մենք, որպես կամավոր լիազորություն, վերցնում ենք այդ խնդրի մի մասը մեզ վրա. արդեն հողակտոր կա, որի վրա աշխատում ենք, ուզում ենք մեր ուժերով շենք կառուցել, Արզումանյան փողոցի վթարային շենքերից մարդկանց տեղափոխենք նորակառույց բնակարաններ եւ այդպես, շղթայական ռեակցիայով, շարունակենք մնացած շենքերի վերաբնակեցումը: Սա լավ մոդել կլինի այլ վարչական շրջանների համար։ Եվ այս առումով Աջափնյակը պիոները կլինի», - ասել է քաղաքապետը։

Հայկ Մարությանն անդրադարձել է նաեւ Աջափնյակում շահագործվող հանքերի խնդրին՝ նշելով, որ քաղաքային իշխանությունը ձգտում է հնարավորինս սահմանափակել մայրաքաղաքի տարածքում այս կարգի գործունեությունը եւ վերջերս մերժվել է նոր հանքի շահագործման հայտը:

Ինչ վերաբերում է ապօրինի շինարարության խնդրին, ապա, քաղաքապետի խոսքով, պետք է բոլոր օրինական մեթոդներով պայքարել այդ երեւույթի դեմ՝ խստիվ պատասխանատվության ենթարկելով այն մարդկանց, որոնք դժվարությամբ են ընկալում ներկա իրողությունները:

ԶԼՄ-ները իմացել են կորոնավիրուսից բուժման գինը ԱՄՆ-ում․ CNBC ԱԱՏՄ-ն 6 ժամով դադարեցրել է 38 կազմակերպության գործունեություն Արգենտինայի մայրաքաղաքում կարանտինի ֆոնին 50%-ով նվազել է օդի աղտոտվածությունը Զգուշացրել էինք, բայց անտեսեցին. Երևանի գլխավոր ախտաբան․ tert.am Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով երեխաների վարակման 235 դեպք. ՏԱՍՍ Համաճարակի ժամանակ արդյունավետ կլինի «տնային կալանք» կիրառել անազատության մեջ գտնվողների նկատմամբ. Արման Թաթոյա Աբովյանում 62-ամա տղամարդու դի է հայտնաբերվել Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետում ներդրումների ներգրավման պիլոտային ծրագրի տարբերակներ ներկայացնել Զգուշացրել էինք, բայց անտեսեցին. Երևանի գլխավոր ախտաբան․ tert.am Եթե Ռոբերտ Քոչարյանին բան պատահի, դա կլինի պետական մահափորձ. Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Հեղափոխական պոպուլիզմը պարտություն է կրում, երբ կյանքը կոնկրետանում է. Ստեփան Դանիելյան «Իմ քայլի» պատգամավորն առաջարկում է առաջին անհրաժեշտության սնունդը փոխարինել խոզի մսո՞վ Ինչպե՞ս են ընտրել Մոսկվա–Երևան միակ թռիչքի ուղևորներին. դեսպանատան պարզաբանումը Կալիֆորնիայում մոտ 10 հազար կորոնավիրուսով վարակվածների թվում կան նաեւ հայեր. համայնքի ներկայացուցիչ Սա էլ կանցնի... Իսկ դուք ավելի շուտ, քան մտածել էիք. Արփինե Հովհաննիսյան Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից ավելի քան 500-ը որեւէ բուժում չի ստանում. Փաշինյան Դավիթի ամենաերկար հերթապահությունը. կորոնավիրուսով վարակված բժշկի պատմությունը Մեր խնդիրը նոր աշխատատեղերի ստեղծումն է. Նիկոլ Փաշինյան Զինծառայող Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը ԱԻՆ աշխատակիցներն այսօր 49 սուպերմարկետ են ախտահանել
website by Sargssyan