Վտան­գա­վոր հե­ռան­կար­նե­րը կան­խել կա­րե­լի է բա­ցա­ռա­պես սե­փա­կան օրի­նա­կով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայիս իշխանություններն իրենց գործելակերպով հանրային քաղաքական ու հասարակական դաշտում հիմնավորապես արմատավորեցին վիրավորանքը, հայհոյանքը, գռեհիկ բառապաշարը և քաղաքական հակառակորդների նկատմամբ ատելության քարոզը։ Եվ այս իրողությունն ավելի ցայտուն դրսևորվում է սոցցանցերում, երբ իշխանական ֆեյքերի ֆաբրիկան մժեղների նման հարձակվում է իշխանություններին քննադատող անձանց վրա և վարկաբեկում նրանց։

Սակայն սա միայն համացանցով չի սահմանափակվում և տեղ է գտնում նաև երկրի ղեկավարի ելույթներում, երբ, օրինակ՝ վերջինս իր հակառակորդներին անվանում է «շնաբարո դուրսպրծուկներ», «թալանչիներ», «կոշիկ լիզողներ» և այլն։ Բնականաբար, այս պայմաններում հանրության համար սովորական երևույթ է դառնում վիրավորանքը, ատելությունն ու հայհոյանքը։

Հանրության մի մասն ու բազմաթիվ փորձագետներ այս ընթացքում բարձրաձայնում էին, որ թշնամանքի մթնոլորտը վտանգավոր է հասարակության համար և հարկ եղած դեպքում կարող է ուղղվել նաև հենց իշխանությունների դեմ, սակայն իշխանավորներն իրենց գործելակերպով մնացին անդրդվելի։ Եվ պատահական չէ, որ արդեն հայհոյանքներ են հնչում իշխանությունների հասցեին։

Այսպես, օրինակ՝ մի քաղաքացի օրեր առաջ ձայնագրել էր մետրոյում վարչապետի վրա «Այո»-ի քարոզչական բուկլետը նետած աղջկան և զրույցի ընթացքում Փաշինյանի հասցեին հայհոյանքներ էր հնչեցրել։ Իսկ այդ ձայնագրությունը համացանցում էր հայտնվել, և բուռն քննարկումների տեղիք տվել։ Ու պարզվում է, որ այդ քաղաքացու արարքը դուր չէր եկել «Հեղափոխության պահապաններ» կոչվող խմբի անդամներին, որոնք այդ քաղաքացուն ստիպել են ներողություն խնդրել իր հայհոյանքների համար և դրա վերաբերյալ տեսանյութ են տեղադրել համացանցում։

Փաստացի իշխանությունները հայտարարում են իրավական պետություն ստեղծելու մասին, սակայն նրանց հարող տարբեր խմբեր իրավունքի գերակայությանը հակասող գործողություններ են իրականացնում, այդ թվում՝ ճնշումներ գործադրում կամ սպառնալիքներ հնչեցնում ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ։

Ճիշտ է՝ վարչապետը Վայքում քարոզարշավի ընթացքում անդրադարձավ այս թեմային՝ անընդունելի համարեց «Հեղափոխության պահապաններ» խմբի արարքը և դատապարտեց այն, բայց դատապարտելը քիչ է, վարչապետը պետք է գործնական հարթության վրա ցույց տա, որ և՛ հայհոյելու ու վիրավորելու մշակույթը, և՛ ինքնադատաստան կամ հաշվեհարդար տեսնելու երևույթներն անընդունելի են իր համար։ 

Ցանկացած այդպիսի արարքի գնահատականը պետք է լինի իրավապահների կողմից, սակայն եթե վարչապետը ամեն քայլափոխի հետևի իր բառապաշարին, թույլ չտա վիրավորական արտահայտություններ այլոց հասցեին, հրաժարվի թշնամանքի քարոզչություն անելուց և ֆեյքերի ֆաբրիկայի արջի ծառայությունից, ապա այդ դեպքում հնարավոր կլինի առողջացնել երկրում առկա քաղաքական մթնոլորտը։ 

Եվ հանրաքվեի քարոզչությունը պատեհ առիթ է առկա արատավոր պրակտիկան փոխելու համար, իսկ իշխանությունները դեռևս ժամանակ ունեն այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար, քանի որ մի օր հենց իրենք են դառնալու իրենց ցանած թշնամանքի հիմնական զոհերը։ Ու այս ուղղությամբ բազմաթիվ անելիքներ կան, որպեսզի բարձրանա հասարակության իմունիտետը, և ցանկացած հայհոյանք և արատավոր գործելակերպ մի կողմից անկարող դառնա որևէ օրակարգ թելադրել, իսկ մյուս կողմից՝ պախարակման ենթարկվի հանրության կողմից և այլևս չկրկնվի։

Այնինչ, վարչապետը շարունակում է նույն ոճով, հատկապես, երբ իր իսկ խոստովանությամբ, առավել էմոցիոնալ է դառնում: Սակայն սա շատ ավելի լուրջ հետևանքներ ունի, քան սոսկ միմյանց վիրտուալ վիրավորելը: Այդ ամենը մի օր կարող է դուրս հորդել համացանցային տիրույթից առօրյա կյանք: Այն ժամանակ շատ ավելի բարդ կլինի պայքարելը «սամասուդների» ու «վենդետաների» դեմ, քան այսօր կանխել նման հեռանկարը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Fitch Ratings-ը խորը գլոբալ ռեցեսիա է կանխատեսում 2020 թվականին Արցախում մեկուսացված քաղաքացիների թեստերը բացասական են եղել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Տնկեցինք կապիտան Ուրֆանյանի բալենին. Արմեն Մուրադյան Ֆրանսիական հումորը եւ կորոնավիրուսը․ RFI «Չելսին» պատրաստ է 111 միլիոն եվրո վճարել Լաուտարո Մարտինեսի համար «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան դեպք Նոր որոշում. Փաշինյանը 6 մլն դրամանոց նվերով պաշտոնական այց կկատարի Նիդեռլանդներ. խաչքար է տեղադրվելու Լոռիում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 5-ի, բայց քաղաքացիները չեն ուզում հասկանալ պահի լրջությունը. մարզպետ ԱՐՄԵՆԱԼ-ն օգնում է դրամով և սնունդով «Բարի Սամարացի» ընկերությունը մշտապես հոգ է տանում ազգաբնակչության առողջության և անվտանգության մասին Գագիկ Ծառուկյանը չի կարող անտարբեր մնալ ու ձեռք չմեկնել Հայտնաբերվել և ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ Անխտիր ստուգվում են բոլորի փաստաթղթերը Վանեցյանի հավասարակշռված քայլերը հույս են ներշնչում Գյումրին 10 օրից Չինաստանից կստանա 10 հազար վիրաբուժական դիմակ. Շիրակի մարզպետ «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը մասամբ ավտոբուսներով փակված է Փրկարարները վարորդին եւ չորս ուղեւորի տեղափոխել են Սեւան-Դիլիջան ճանապարհ Մոսկվայի օդանավակայանում առանց փող, սոված նստած ենք. ՀՀ քաղաքացին ահազանգում է. Hraparak.am Մարտի 26-ից ապրիլի 1-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ
«Կարանտինն ազդում ա պսիխիկայի վրա»․ Անատի Սաքանյանը ցույց է տվել, թե ինչ վիճակի է հասել այս օրերին Կինը, որը մահացած է եղել 27 րոպե, պատմել է այն աշխարհի մասին Շուշաննա Թովմասյան. Ինձ համար չկա արգելված հագուստ Վանգան ասել էր, որ հորոսկոպի այս 4 նշանները հարստանալու են Երկու հնարավոր տարբերակ կա ազատվելու համաճարակից Լյարդի ցիռոզի արդյունավետ բուժում տան պայմաններում. այս բնական բաղադրատոմսերը իսկական հրաշք են գործում «Վերջապես հեռու ինքնամեկուսացումից»․ Տեսեք՝ որտեղ է «թաքնվել» Շուշան Երիցյանը Տեսամագնիտոֆոն. մեկ տոննանոց սարքից մինչև համատարած օգտագործում Վրաստանի առողջապահության հերոս նախարարն է. որոշումների արդյունքում Վրաստանում կորոնավիրուսի դեպքերը ամեն օր ավելանում են... «Չգիտեմ, թե ումից եմ վարակվել». բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ (Video)
website by Sargssyan