Ամերիաբանկ. «վարկային արձակուրդ»` մի քանի ոլորտների փոքր և միջին ձեռնարկությունների համար

Ամերիաբանկը որոշում է կայացրել ստեղծված իրավիճակում սատարել նաև տնտեսության ամենախոցելի՝ տուրիստական, հյուրատնային և հանրային սննդի ոլորտի փոքր և միջին ձեռնարկություններին և միացյալ ջանքերով հաղթահարել ժամանակավոր ճգնաժամը:

Տեղեկացնում ենք, որ Ամերիաբանկը «վարկային արձակուրդ» է տրամադրում վերոնշյալ ոլորտներում գործունեություն ծավալող ՓՄՁ վարկառուներին: Համաձայն այս առաջարկի` կվերանայվեն վարկերի մարման գրաֆիկները:

Ցանկություն հայտնելու դեպքում տվյալ հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում` համապատասխանաբար  մայր գումարների մարումները հետաձգելով  3-6 ամսով` սկսած ս.թ. մարտի 16-ից։

«Վարկային արձակուրդի» ժամկետի մայր գումարների վճարումները կվերաբաշխվեն համամասնորեն՝ համաձայն վարկի մարման նոր ժամանակացույցի, որը կարելի է  ստանալ` կապ հաստատելով սպասարկող վարկային մասնագետի հետ` հաճախորդի կողմից  նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:

Ամերիաբանկն իր բոլոր հաճախորդների կողքին է և շարունակում է ցուցաբերել սոցիալական պատասխանատվություն, ուշադրություն ու հոգատարություն բոլորի հանդեպ:  Հորդորում ենք օգտվել բանկի հեռահար սպասարկման ծառայություններից և 24/7  Կոնտակտ-կենտրոնից` զանգահարելով +374 10 561111:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ,  ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 

2019թ. արդյունքներով՝ Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար  այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորակոչիկներին ծափահարություններով են ճանապարհում զինված ուժեր Սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն. եղանակը Հայաստանում ԱԱԾ-ի օգտագործած քարտեզում ընդգծված չեն Արցախում ազատագրված հայկական տարածքները (տեսանյութ) Հայ հաքերները` ադրբեջանական հիմնական հաքերային թիմի մասին Կոչեր անելու փոխարեն գործ անենք ամեն մեկս մեր տեղում կամ ավելի ճիշտ մեր բաժին խրամատում. Վլադիմիր Մարտիրոսյան Չվերթներ կիրականացվեն ՀՀ ԱԱԾ-ն հանդես է եկել կոչով (տեսանյութ) Ադրբեջանը մարտական գործողության ընթացքում Բերդի ուղղությամբ «Գրադ»-ի Միջազգային մամուլը հայ-ադրբեջանական հակամարտության նոր լարվածութան ու բախումների մասին ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կպավ, կպավ». ահա, թե ինչպես են մերոնք խոցում իսրայելական արտադրության «Elbit Hermes 900» ԱԹՍ-ն Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Եղեգնուտում նորից լարված է. քաշքշուկ սկսվեց գյուղացիների ու ոստիկանների միջև. (Տեսանյութ) Ուշադրություն. այս հաղորդագրությունն օգտագործում են ադրբեջանցիները. լուսանկար Տասը վիրավոր ունենք, մեկ զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է. նոր տեղեկություններ Ինչ զինատեսակներ է այս օրերին օգտագործել ադրբեջանական կողմը Պատասխանատու պահվածք ընդդիմության կողմից Կրակոցներ Երևանում Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին․ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ուղիղ Օրվա լուրերը՝ մեկ տողով. 15.07.20 Բաքվում ցույցը վերածվել է հակաալիևական բողոքի․ ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք (տեսանյութ)
website by Sargssyan