Իրանում ժամը մեկ 50 մարդ է վարակվում, ամեն 10 րոպեն մեկ 1 մարդ է մահանում. Իրանի ԱՆ

Իրանում բժիշկներն ամեն 10 րոպեն կորոնավիրուսի հետեւանքով մեկ 1 մահ են գրանցում: Նման տվյալներ է ներկայացրել երկրի առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ դեպարտամենտի ղեկավար Քիյանուշ Ջահանպուրը:

«Վերջին տվյալների համաձայն՝ ամեն 10 րոպեն մեկ 1 մարդ է մահանում, ժամը մեկ 50 մարդ է վարակվում»,- նրա խոսքը մեջբերում է IRNA-ն:

Իրանի ԱՆ-ն փետրվարի 19-ին հայտնել է երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին: Դեպքերը հայտնաբերվել են Կում քաղաքում: Վերջին տվյալների համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում վարակվածների թիվը հասնում է 17361-ի, մահացել է առնվազն 1135 մարդ:

Մարտի 20-ի գիշերը կայանալիք Նովրուզի տոնակատարությունը չեղարկվել է: Դրանից հետո ավանդաբար իրանցիները երկրի տարածքում ճամփորդում էին՝ նշելով տոնը: Իշխանությունները Իրանի քաղաքացիներին կոչ են արել այս տարի նման ճամփորդություններից խուսափել: 

«Պետությունը ոչ թե պետք է պարտքով փող տա, այլ ծախսերի մի մասն ուղղակի իր վրա վերցնի». «Փաստ» Ակտիվության փորձերը հանդիպել են դիմադրության. «Փաստ» Հին, «բարի» ավանդույթին հավատարիմ. «Փաստ» Երբ մոտեցումները փոխվում են վարակի տարածումից արագ. «Փաստ» Շվեյցարական Le Bijou շքեղ հյուրանոցների ցանցը «կարանտինային համարներ» է առաջարկում Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար․ ԱԳՆ հիշեցնում է Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 39–ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Fitch Ratings-ը խորը գլոբալ ռեցեսիա է կանխատեսում 2020 թվականին Արցախում մեկուսացված քաղաքացիների թեստերը բացասական են եղել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Տնկեցինք կապիտան Ուրֆանյանի բալենին. Արմեն Մուրադյան Ֆրանսիական հումորը եւ կորոնավիրուսը․ RFI «Չելսին» պատրաստ է 111 միլիոն եվրո վճարել Լաուտարո Մարտինեսի համար «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան դեպք Նոր որոշում. Փաշինյանը 6 մլն դրամանոց նվերով պաշտոնական այց կկատարի Նիդեռլանդներ. խաչքար է տեղադրվելու Լոռիում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 5-ի, բայց քաղաքացիները չեն ուզում հասկանալ պահի լրջությունը. մարզպետ ԱՐՄԵՆԱԼ-ն օգնում է դրամով և սնունդով «Բարի Սամարացի» ընկերությունը մշտապես հոգ է տանում ազգաբնակչության առողջության և անվտանգության մասին Գագիկ Ծառուկյանը չի կարող անտարբեր մնալ ու ձեռք չմեկնել Հայտնաբերվել և ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ
website by Sargssyan