Բա­ցա­սա­կան հե­տև­անք­նե­րի հաղ­թա­հա­րու­մը հնա­րա­վոր է

ng.ru-ն գրում է, որ համաճարակը հարվածել է ԵԱՏՄ-ին և ստուգում է նրա կայունությունը։ Ռուսաստանը փակել է իր սահմանները, Ղազախստանն ու Հայաստանը արտակարգ դրություն են մտցրել, իսկ Բելառուսն ու Ղըրղըզստանը մեկուսացված են: ԵԱՏՄ անդամ պետությունների միջև հաղորդակցությունը փաստացի դադարեցված է: Կապերի խզումը խոշոր հարված է ինտեգրացիոն գործընթացներին և հետ է մղում ԵԱՏՄ-ին: ԵԱՏՄ երկրների իշխանությունները չեղյալ են հայտարարել տոնակատարությունները, մասնավորապես Նովրուզի գարնանային արձակուրդը, ինչպես նաև Մայիսյան հաղթանակի շքերթները: 

Միայն Մոսկվան չի պլանավորել հրաժարվել Մայիսի 9-ի միջոցառումներից: Բայց դա գրեթե միակ լավատեսական հաղորդագրությունն է: Սահմանափակիչ միջոցառումները կխստացվեն, եթե չհաջողվի արագորեն զսպել համաճարակը, իսկ համաճարակաբանական ճակատի ամենօրյա զեկույցները առայժմ հուսադրող չեն։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը կոչ է արել ԵԱՏՄ երկրներին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար մշակել համատեղ միջոցառումներ։ 

Նրա խոսքով, համաճարակը արդեն իսկ ազդել է բեռնափոխադրումների և ապրանքաշրջանառության հոսքերի վրա, առաջացել են դրամավարկային քաղաքականության հետ կապված խնդիրներ: 

Հայաստանի խնդրանքով չեղարկվել են ներմուծման վճարները այն բժշկական ապրանքների վրա, որոնք օգտագործվում են համաճարակի կանխարգելման և դրա դեմ պայքարի համար: Ղըրղըզստանի առաջարկությամբ տեղեկատվության փոխանակման նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, որը կորոնավիրուսի տարածման համատեքստում կզբաղվի ԵԱՏՄ տարածքում մակրոտնտեսական կայունության, առևտրի և աշխատուժի տեղաշարժի ազատության հարցերով։

 Ըստ Մյասնիկովիչի, «իրենք պայմանավորվել են փոխանակել տեղեկատվություն ոչ միայն կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների վերաբերյալ, այլ նաև դրամավարկային քաղաքականության և միգրացիայի հարցերով»: Իսկ Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Վոլգայի տարածաշրջանի ուսումնասիրությունների կենտրոնի գիտաշխատող Ալեքսանդր Վորոբյովի կարծիքով, «իրավիճակը բացասաբար է անդրադառնում ԵԱՏՄ-ի վրա, և առաջին հերթին դրսևորվում է ազգային էգոիզմը, քանի որ տնտեսական իրարանցման ժամանակ պետությունները հանուն իրենց գոյատևման քիչ են ուշադրություն դարձնում ուրիշների վրա, իսկ դա վնասում է ցանկացած միության, և ԵԱՏՄ-ն բացառություն չէ»։ 

Նրա կարծիքով, առանձին խնդիր է հումանիտար հարցը, երբ ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիներ գտնվում են այլ երկրներում: Ղըրղըզստանի վարչապետի խորհրդական Կուբաթ Ռախիմովը ևս համաձայն է, որ իրավիճակը մտահոգիչ է: Ըստ նրա, «ինտեգրացիոն բոլոր միավորումները մի քանի օրվա ընթացքում վտանգվել են հարաբերական տրոհման, քանի որ սահմանները փակ են, մարդկանց և ապրանքների տեղաշարժը սահմանափակ է, և դա հարվածել է ղըրղըզստանցի աշխատողներին»: 

Այս կրկնակի ճգնաժամը` համաճարակաբանական և տնտեսական, հնարավորություն է տվել վերաիմաստավորել ԵԱՏՄ ինտեգրման բազմաթիվ մոտեցումներ: Ըստ Ռախիմովի, իհարկե, հնարավոր է ԵԱՏՄ մակարդակում ավելի սերտորեն համակարգել գործողությունները, բայց ճգնաժամի դրսևորումները շատ կոշտ են, չնայած հույս կա, որ ԵԱՏՄ մակարդակում կմշակվի խորը փոխազդեցության ընդհանուր մեխանիզմ»: Իրավիճակը սրվել է նավթի գնանկմամբ և դրան հաջորդած ռուսական ռուբլու արժեզրկմամբ, որին կարող է հետևել ԵԱՏՄ մյուս երկրների ազգային արժույթների արժեզրկման գործընթացը, որի արդյունքում երկրների միջև առևտրի ծավալները կսկսեն ստանալ դոլարային արտահայտություն։ 

Ռախիմովը կարծում է, որ ԵԱՏՄ-ն կունենա տնտեսական կորուստներ, բայց կդիմադրի. պետք է միշտ լինի «պլան Բ», որը հնարավորություն կտա ունենալ նվազագույն կորուստներ: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրության կենտրոնի վերլուծական խմբի ղեկավար Ստանիսլավ Պրիշտինը գտնում է, որ բոլոր երկրները կունենան տնտեսական վնասներ, չնայած սահմանների փակումը անհրաժեշտ և հիմնավորված միջոցառում է, իսկ երբ համաճարակը դադարի, երկրների միջև կապերը կվերականգնվեն:

 Նրա կարծիքով, այս պահին անհրաժեշտ է արագ լուծել այն միգրանտների հարցը, որոնք ստիպված են վերադառնալ հայրենիք: Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի փորձագետ Ալեքսանդր Կնյազևն էլ կարծում է, որ ինտեգրացիոն բոլոր միավորումներում կապերի խզումը մեծ հարված է գլոբալիզացիայի գործընթացին: 

Ըստ նրա, ԽՍՀՄ օրինակից երևում է, որ տնտեսական կապերի խզումը կարող է տեղի ունենալ գրեթե անմիջապես, և ընդհակառակը, միավորման գործընթացները շատ ավելի երկարաժամկետ են: Ըստ փորձագետի, ազգային էլիտաները միշտ էլ եսասիրական են, հակված են ներքին մեկուսացման, հատկապես, եթե սահմանների ազատականացումը ազդում է նրանց շահերի վրա: 

Կնյազևը նաև այն կարծիքին է, որ առկա ներկայիս գործընթացները ԵԱՏՄ-ին հետ են մղում, քանի որ արդյունաբերական համագործակցության, առևտրային հարաբերությունների և հումանիտար համագործակցության մակարդակը արագորեն ընկնում է: 

Ըստ փորձագետի, սա ուժեղ փորձություն է ԵԱՏՄ բոլոր երկրների տնտեսությունների և ազգային էլիտաների քաղաքական նախասիրությունների համար, քանի որ բոլոր բացասական հետևանքների հաղթահարումը հնարավոր է ապահովել միայն ԵԱՏՄ բոլոր երկրների կողմից քաղաքական կամքի դրսևորմամբ:

Կամո Խաչիկյան

Ոստիկաններն այսօր հայտնաբերել են 223 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրատապ առաջարկները Չինաստանում հնարավոր է կորոնավիրուսով վարակվելու նոր ալիք․ Սինհուա Վարակի դեմ վրացական կառավարության արդյունավետ պայքարի գրավականներից է լարիի կարանտինը.Հրանտ Բագրատյան Ընթանում է Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը. Ուղիղ Եթե Ալեքսանյանը սա կուտի, ես էլ կուտեմ․ քաղաքացին պնդում է, որ դուստրը թունավորվել է «Երեւան Սիթի»-ից գնած մսամթերքից Օրենսդրական փաթեթը թույլ կտա օնլայն ստանալ տեղեկություն կորոնավիրուս ունեցողների շփման շրջանակի վերաբերյալ․Ավինյան Ո՞ր չվերթները կկայանան մարտի 30-ին․ քաղավիացիայի կոմիտեի հայտարարությունը Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի» Մեզ հաջողվեց ժամերի ընթացքում ալկոգելի արտադրություն ձեւավորել. Արայիկ Հարությունյան Արցախում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան Իտալիայում մահացել է կորոնավիրուսով վարակված հայազգի բժիշկ Ղեւոնդ Մուրադյանը «Քշիշտոֆ Պենդերեցկու կորուստը ես համարում եմ իմ սեփականը». Սերգեյ Սմբատյան Կառավարությունը միանվագ նպաստի տեսքով կաջակցի հարկադիր պարապուրդի մեջ գտնվողներին Դիմակ չեն կրել, հեռավորությունը չեն պահել. ինչո՞ւ է դադարեցվել սուպերմարկետների աշխատանքը Հայաստանի զարգացումը Դևեջյանի համար առաջնային խնդիր էր․նախագահի ցավակցական ուղերձը ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է փողոց դուրս գալու կանոնները Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ եւ բակտերիաներ Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար այսօր արդեն 158 անձ է տուգանվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
website by Sargssyan